Սիրտ իմ,նորից քեզ գցել եմ կրակի մեջ
Նորից, խե՛նթս,քեզ սնել եմ պատրանքներով
Քեզ թեժացրել սիրո խինդ ու խայտանքներով
Քեզ հաղորդել խոսքեր,խոհեր,խորհուրդներ մեծ
Որ,երևի,նա չէր ասել
Այդ ե՛ս էի միայն լսել
Այդ ես,այդ ե՜ս էի հյուսել
Սարդի նման՝ինքս իմ հոգուց,իմ թևերից
Ամենանուբ իմ թելերից
Իմ երազի դեռ չսպառված ծաղկեփոշուց
Ոստայն մի սուտ
Ուքեզ առել այդ ոսկեղեն ոստայնի մե
Նուրբ օրորել այդ մոլորուն օրորոցում
Սիրտ իմ,ներիր չխրատվող քո տիրուհուն
Այսանգամ էլ
Այս անգամ էլ քանդիր պատրանքը արբեցնող