

08.11.2020, 4:06:19
ԱՇՆԱՆ ԱՌԱՎՈՏԻ ԵՐԳԸ Այնպես անլույս է այսօր Առավոտըս լուսացել,— Սիրտըս հիվանդ ու անզոր Անլուսությամբ է լցրել… Մութ է հոգիս հոգնաբեկ, Թախիծով լի և անհույս.— Հըրաշքով դու այսօր եկ, Ժպտա, որպես արշալույս։ Հողմ ու անձրև շարունակ Իմ լուսամուտն են ծեծում,— Մի՛ թողնիր ինձ միայնակ Անսահման այս կսկիծում… Վահան Տերյան
ԱՇՆԱՆ ԱՌԱՎՈՏԻ ԵՐԳԸ
Այնպես անլույս է այսօր
Առավոտըս լուսացել,—
Սիրտըս հիվանդ ու անզոր
Անլուսությամբ է լցրել…
Մութ է հոգիս հոգնաբեկ,
Թախիծով լի և անհույս.—
Հըրաշքով դու այսօր եկ,
Ժպտա, որպես արշալույս։
Հողմ ու անձրև շարունակ
Իմ լուսամուտն են ծեծում,—
Մի՛ թողնիր ինձ միայնակ
Անսահման այս կսկիծում…
Վահան Տերյան