24.12.2020, 1:01:09
Եվ քանզի արժանի չեղա պարծենալու փառքով սրբերի հետ, Որոնց բերանները լի են ծիծաղով, և շրթունքները՝ ցնծությամբ, Ըստ առակողի և սաղմոսողի,- Ուստի ես երկրորդ կարգին դիմեցի, Որպեսզի այստեղ հիշատակեմ ես իմ նմաններին, Թեև իմ բարքի թերությունների հետ համեմատած՝ Նույնիսկ նրա՛նք էլ բարձր են ինձանից, Ինչպես ապաշխարողը՝ չապաշխարողից: Այսպես՝ տոնելի եղավ Մանասեն, Պատիվ ստացավ և՛ փարիսեցին, Զի ես նրանից ավելի՛ դաժան ամբարիշտ եղա: Գովվեց անառակ որդին, քանի որ չեղավ նա ինձ պես անդարձ ուխտազանց:
Եվ քանզի արժանի չեղա պարծենալու փառքով սրբերի հետ,
Որոնց բերանները լի են ծիծաղով, և շրթունքները՝ ցնծությամբ,
Ըստ առակողի և սաղմոսողի,-
Ուստի ես երկրորդ կարգին դիմեցի,
Որպեսզի այստեղ հիշատակեմ ես իմ նմաններին,
Թեև իմ բարքի թերությունների հետ համեմատած՝
Նույնիսկ նրա՛նք էլ բարձր են ինձանից,
Ինչպես ապաշխարողը՝ չապաշխարողից:
Այսպես՝ տոնելի եղավ Մանասեն,
Պատիվ ստացավ և՛ փարիսեցին,
Զի ես նրանից ավելի՛ դաժան ամբարիշտ եղա:
Գովվեց անառակ որդին, քանի որ չեղավ նա ինձ պես անդարձ ուխտազանց: