Բարի լույս Հայեր🌞💔

Տարվա առաջին լուսաբացին տանտիկինը դուրս էր գալիս և յուղ քսում պատի այն մասում, որի վրա ընկնում էր արևի առաջին շողը։ Լոռում տան կանանցից մեկը մեղր էր քսում դռան վրա։ Տանտիկինը կարմիր շոր էր փռում շեմին։ Այն խորհրդանշում էր երկրային բարիք և առատություն, իսկ արարողությունները կապված էին բարին ներս հրավիրելու, բարիքը տան մեջ առնելու հետ։
Աղբյուր՝ Սիմոնյան Լ., Տոմարային ծիսաշար, հտ.1, Երևան, 2006։