Հունվարի 1-ը որպես Ամանոր հռոմեացիների պետական տոնացույցում ընդունվել է դեռևս Հուլիոս Կեսարի օրոք՝ մ.թ.ա. 45 թ.։ Այս տոմարը կայսեր անունով կոչվել է Հուլյան։ Այն տարվա կտրվածքով ուներ ոչ թե 365 օր, 5 ժամ, 48 րոպե, 46 վայրկյան, այլ՝ 365 օր, 6 ժամ։ Այսինքն, տարվա ճիշտ հաշվարկով հուլյան տարին բնական-տիեզերականից երկար էր 11 րոպե, 14 վայրկյանով։ Անճշտությունն ուղղելու նպատակով 16-րդ դ. Հռոմի Գրիգորիս 13-րդ Պապը հրավիրեց հայտնի տոմարագետների։ Նկարում՝ արեգակնային ժամացույց, VII դար, Զվարթնոց։