Գրեթե բոլոր ազգագրական շրջաններում Կաղանդի կեսգիշերին գնում էին ջուր բերելու։ Այդ պահին ոչ միայն ջուրն էր ոսկյա, այլ ցանկացած իր, ջուրը մտցվելով, կարող էր վերածվել ոսկու, արծաթի կամ մեկ այլ իրի։ Ջրի առատությունը տարվա առատության նշան էր համարվում, սակավությունը՝ անջրդիության։
Աղբյուր՝ Սիմոնյան Լ., Տոմարային ծիսաշար, հտ.1, Երևան, 2006։