

31.01.2021, 7:40:10
Ձյուն - Գուրգեն Մահարի Ձյուն նազուն, մեղմօրօր ու խաղաղ՝ Երկնքում մահացած թռչունի Փետուրնե՜ր, փետուրն՜ր նրբամաղ, Ու կարծես սկիզբ ու վերջ չունի: Ինձ տիրել է հիմա մի անուժ, Մի անզոր, ամոքող մաքառում... -Կանցնի այս ձմեռը վաղ թե ուշ, Ու կգա արևոտ նոր գարուն: ...Երկնքում թռչուններ են մեռել, Մաղո՜ւմ են փետուրներ հեռավոր, Սուզվում են մշուշում դաշտ, լեռներ. Ձյուն նազո՜ւն, ձյուն խաղա՜ղ, մեղմօրո՜ր...
Ձյուն - Գուրգեն Մահարի
Ձյուն նազուն, մեղմօրօր ու խաղաղ՝
Երկնքում մահացած թռչունի
Փետուրնե՜ր, փետուրն՜ր նրբամաղ,
Ու կարծես սկիզբ ու վերջ չունի:
Ինձ տիրել է հիմա մի անուժ,
Մի անզոր, ամոքող մաքառում...
-Կանցնի այս ձմեռը վաղ թե ուշ,
Ու կգա արևոտ նոր գարուն:
...Երկնքում թռչուններ են մեռել,
Մաղո՜ւմ են փետուրներ հեռավոր,
Սուզվում են մշուշում դաշտ, լեռներ.
Ձյուն նազո՜ւն, ձյուն խաղա՜ղ, մեղմօրո՜ր...