Ահեղ Դևը
1966թ-ի փետրվարի 4-ին ծնվել է արցախյան ազատամարտի լեգենդներից մեկը՝Դավիթ Սարապյանը (Դև):
1990 թ.մեկնել է ռազմաճակատ, առաջապահ գիծ, ընդունվել Լեոնիդ Ազգալդյանի «Անկախության բանակի» շարքերը, ապա՝ «Տիգրան Մեծ» ջոկատում։ Մասնակցել է Շահումյանի շրջանի ինքնապաշտպանական մարտերին։ Ադրբեջանցիները նրան անվանել են «Ահեղ Դև»։1991 թվականի հոկտեմբերի 30-ին մասնակցել է Հադրութի շրջանի Տող գյուղի ազատագրմանը։ Զոհվել է Շահումյանի շրջանի Թոդան գյուղի համար մղվող մարտում 1991 թվականի դեկտեմբերի 10-ին։