Պատմահայր Մովսես Խորենացին իր ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ-ը ավարտում է հայտնի ՈՂԲ-ով: Պատմահայրը այն վերնագրել է ՈՂԲ՝ ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՐՇԱԿՈԻՆՅԱՑ ՑԵՂԻՑ ԴԱԴԱՐԵԼՈՒ ԵՒ ԵՊԻՍԿՈՊՈՍԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐԻ ՏՈՀՄԻՑ​

Ողբում եմ քեզ, Հայոց աշխարհ, ողբում եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ, որովհետև վերացան թագավորդ ու քահանադ, խորհրդականդ ու ուսուցանողդ, վրդովվեց խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, խախտվեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը։