Բարի առավոտ....
Подгруженный файл

Բարի, խաղաղ և օրհնյալ առավոտ🕊
Ողորմա՛ծ Աստված, զորավոր Խաչովդ պահպանիր Հայոց Երկրի բոլոր սահմանները:
Գոտեպնդիր մեր քաջազուն զավակներին, զինիր նրանց անսասան հավատքով և աներկյուղ պահիր երևելի և աներևույթ թշնամու հարվածներից:
Բարեսե՛ր Տեր, ընդունիր զավակներիդ աղոթքն առ Աստված: Թող իբրև ահեղ կոչնակ՝ղողանջեն զանգերն այս Տաճարի և միախառնվելով մեր խնդրանքներին՝ առաքվեն վեր,դառնան Հայր Աստծուն ձոնված օրհներգ ու փառաբանում: Եվ օրհնությամբ թող լցվեն Հայաստան ու Արցախ աշխարհը:
Подгруженный файл

Բարի՜ լույս...Խաղաղություն ամենեցուն. 🙏✝️🇦🇲❤
Վերևից նայեցի մի բուռ Հայաստանին. հազարավոր, միլիոնավոր տներից սպիտակ ծուխ էր բարձրանում դեպի երկինք։
— Դա ծուխ չի, — ասաց հրեշտակը․ — աղոթք ա․․․#Հաղթելուենք։. ✝️🇦🇲 Խաչով և զենքով✊🗡
«Եթե հավատք ունենաք ու չերկմտեք մինչև իսկ եթե այս լեռանը ասեք ելիր և ծովը ընկիր, պիտի կատարվի: Եվ ամեն ինչ որ հավատքով խնդրեք աղոթքի մեջ՝ պիտի ստանաք» (Մատթ. 21. 21-22):
Տեր Հիսուս Քրիստոս ողորմի՜ր ազգս հայոց...✝️🇦🇲
Բարի՜ լուսո առավոտ, խաղաղ և անփորձանք օր ամենքի
Подгруженный файл

Աստծո օրհնությամբ բարի լու՜յս բարի մարդկանց։
Գինիդ խմեմ, հացդ ուտեմ, անմահական բույրդ շնչեմ..ա՜խ հոգիս լցվի քո մեծ սիրով իմ չքնաղ Հայոց Աշխարհ
Առավոտից իսկ,հաճելի,արդյունավետ ու խաղաղ օր բոլորին. Այսօր ձեզ ուզում եմ հյուրասիրել անարատ,համեղ հայկական ուտեստներով,որ օրը սկսեք հաճելի պահով ու շարունակվի այն մինչ երեկո: Կարողացեք ուրախանալ այսօրվա օրով՝ արևածագով,անձրևի արցունքներով,շրջապատի գեղեցկությամբ...
Չէ՞ որ այս օրն էլ անվերադարձ կանցնի կգնա։ Հաճելի չորեքշաբթի բոլորին։
Подгруженный файл

Բարի Արեւածագ եւ մայրամուտ Բարի...
Բարի առավոտ, հայություն...ամենաերջանիկ օրը ձեզ: Հետաքրքիր է, բայց ուզում է բարի լինի, ուզում է վատ լինի, միևնույն է ասում ենք "Բարի առավոտ": Իհարկե օրվա ընթացքում շատ մարդկանց մոտ տրամադրությունը փոխվում է, լավանում, վատանում, միգուցե և մնում հաստատուն, բայց առավոտվա բարիությունն ու մաղթանքները նույնն են մնում ^_^
Բարի օր բոլորիս...
Подгруженный файл

ԹՈՂ ԼՈՒՅՍԸ ԲԱՑՎԻ ՈՒ ԲԱՐԻՆ ՀԵՏԸ
Թող լույսը բացվի ու այնքան բարի նա իր հետ բերի
Որ չարությունը տեղը չգտնի,թողնի,հեռանա
Անտուն ու անտեր,սոված ու տկլոր մուրացիկ դառնա
Թող լույսը բացվի ու այնքան բարի նա իր հետ բերի
Որ մեր աշխարհը նորից մանկանա ու դրախտ դառնա
Որ թշնամանքը չքվի,վերանա,ու հաշտությունը տիրակալ դառնա
Թող լույսը բացվի ու այնքան բարի նա իր հետ բերի
Որ ատելության արմատները խոր
Բարության շնչից իսպառ չորանան
Որ սերը դառնա տեր ու թագավոր
Թող լույսը բացվի ու իր հետ այնքան նա բերի բարի
Подгруженный файл

Բարի լույս, թող լույսը բարին բերի…
Թափանցիկ լույսը իր նուրբ շղարշով շոյեց կոպերս ու դեռ թաց աչքերս…
Տարօրինակաբար հաշտ արթնացա ինձ հետ ու անսովոր հարազատություն եմ զգում թափանցիկ լույսի, իմ թարմ մտքերի ու ինքս ինձ հետ:
Ուզում եմ միացնել իմ սիրած երաժշտությունը, ասել չասված խոսքեր, նայել պատուհանից դուրս, բարևել բոլորին, զգալ տաք սուրճի`սենյակովս մեկ տարածվող բույրը…
Ուզում եմ ապրել այսօր, այս օրը զգալ բացառիկ ձևով…հասկանալ, որ չեմ ուշացել այսօրվանից, հետ չեմ մնացել… այսօր ես մարդ արթնացա…
Подгруженный файл

Բարի առավոտ... հրաշք մեր լեռ🗻
Ամեն առավոտ կյանքը նորից սկսելու ժամանակն է: Պաուլո Կոելյո
Առավոտը նոր օր է, նոր շունչ, նոր հույսեր ...
Յուրաքանչյուր բարի առավոտ արևածագի նման իր ներկայությամբ լույս պարգևելով,դառնում է հույսի, ուրախության, երջանկության,հոգեկան խաղաղության աղբյուր...
Լույսը, որը գերագույն բարիքն է: բարիք...միակ Տեր Աստվածուց .. Հոգիները որպես լույս, որպես շունչ և քամի... Վաղ առավոտյան, արևածագից առաջ լցնում է.... ուստի ԲԱՐԻ ԱՌԱՎՈՏ ամենքիս:
Подгруженный файл

Առավոտ էր:Արարատյան դաշտի լուսապայծառ առավոտներից մեկը:
Արևի առաջին ճառագայթների ներքո`Մասիսի սպիտակափառ գագաթը փայլում էր վարդագույն շողքերով,որ աչք էին շլացնում:Արագածի պսակաձև գագաթը չէր երևում:Նա դեռ պատած էր ձյունի պես ճերմակ մշուշով,որպես մի ամոթխած հարսիկ,որ սքողում է յուր դեմքը անթափանցիկ շղարշով:Կանաչազարդ դաշտավայրը, ցողված վաղորդյան մարգագետիններով,վառվում էր ծիածանի ամենանուրբ գույներով:Փչում էր մեղմ հովիկը,ծաղիկները ժպտում էին, դալար խոտաբույսերը ծփում ու ծածանվում էին,և դաշտի...
Подгруженный файл

Բարի լու~յս....💥
Բարի լու~յս. շաղէ լույս ու բարիք...Բարի լու~յս. բոլոր բարի ու պիտանի մարդկանց:💛
Ես աչք ու դու լոյս, հոգի,
առանց լո՛յս՝ աչքըն խաւարի․
Ես ձուկ ու դու ջուր, հոգի,
առանց ջո՛ւր՝ ձուկըն մեռանի․
Երբ զձուկն ի ջըրէն հանեն
ւ'ի այլ ջուր ձըգեն, նայ ապրի,
Երբ զիս ի քենէ զատեն,
քան զմեռնելն այլ ճար չի լինի։
Նահապետ Քուչակ
https://youtu.be/jLLmBwlh1KM?t=5
Подгруженный файл

Բարի առավոտ...🙏💥
Առաւօտ լուսոյ Հաղպատա Վանքը
Առաւօտ լուսոյ,Արեգակն արդար,Առ իս լոյս ծագեա:Բըղխումն ի Հօրէ,Բըղխեա ի հոգւոյս,Բան քեզ ի հաճոյս:Գանձդ ողորմութեան,Գանձիդ ծածկելոյ Գըտող զիս արա:Դուռն ողորմութեան,Դաւանողիս բաց,Դասեցո վերնոցն:
Ս. Ներսես Շնորհալի
Հաղպատա վանքի միաբան թիֆլիսեցի Դավիթ վարդապետը բացառիկ կերպով վայելում է վրաց Հերակլ II թագավորի և Գևորգի թագաժառանգի,հետագա Գևորգի XII թագավորի սերն ու հովանավորությունը։1783 թվին,որ Ղուկաս կաթողիկոսը Աբրահամ վարդապետին էնքան ն
Подгруженный файл

Բարի լույս
Գարնան առավոտ,դու այսօր այնքան մեծ ես ու բարի,
Ասես հանճարեղ մի երգ ես գրել,
Կամ ասես հենց նոր՝վաղուց երազած,վաղուց բաղձալի
Մի կնոջ հետ ես դու ժամադրվել:
Գարնան առավոտ,դու այսօր այնքան ջինջ ես ու բյուրեղ,
Ասես չես տեսել մուժ ու թախծություն...
Բայց ես չգիտեմ,ինչո՞ւ եմ ուզում նստել ու գրել
Մի սաստիկ տխուր բանաստեղծություն...
Գուցե նրանից,որ հենց այսպիսի մի օր էր,երբ ես
Առաջին անգամ սիրահարվեցի,
Ու հետո սերս թախծություն դարձավ ու կարոտ մի հեզ
Ու սիրտս դարձավ ցավի փակ խեցի
Подгруженный файл

Լավագույն մաղթանքներով բարի առավոտ:☀️🥀
Բարի առավոտ:Թող գարնանային ջերմությունը ձեզ լցնի ուժով և եռանդով, ճիշտ այնպես, ինչպես ձեր ապաքինող աչքերը լցնում են կյանքը իմաստով: Թող արևը լուսավորի ձեր կյանքը այսօր և տաքացնի ձեզ նույնքան սիրով, որքան իմ հավատով հասունացած սերը : Լրացրեք այս առավոտ ձեր ներկայությամբ, թող որ ամբողջ աշխարհը ծաղկի:: Թող առավոտյան քամին թարմանա, բայց ոչ սառեցնի, իսկ ձեր ուղղությամբ քայլող մարդիկ ժպտան...ու ձեր գեղեցկությունից ծաղկող ծաղիկները բուրեն:
Подгруженный файл

Բարի առավոտ☀️ Հայոց Աշխարհ🇦🇲
Բարի առավոտ բոլոր-բոլորին,
Խաղաղ առավոտ քեզ Հայոց աշխարհ,
Թող մեր բարևը հասնի Մասիսին,
Ժպտա բարևից կարոտած մի սար;
Բարի առավոտ մեր չքնաղ էրգրին,
Բարի լույս Մեր սիրտ ՝ Մայր Հայաստանին,
Հայ բառ խորիմաստ՝որ կաս՝որ ծայրին,
Հայրենյաց սրտով ՝Քո լույսը բարին❤
ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ
Подгруженный файл

Պարույր Սևակ-ԲԱՐԻ ԼՈՒՅՍ🙏
Նորից երկնքով հին արշալույսն է սիգալով սիգում,
Որպեսզի մեր նոր ու քաղաքակիրթ հիշողության մեջ
Միշտ էլ թարմ մնան... առասպելները:
-Բարի լո՜ւյս, իմ նո՛ր և իմ... առասպե՜լ:
Եվ մի «բարի լույս», որ չունի՜ վախճան:
Նա պիտի հնչի մեզնի՛ց էլ հետո
Եվ այնպե՜ս հնչի,
Որ մերպեսները
Նո՛ւյն փաղաքշանքից միշտ փշաքաղվեն,
Նո՛ւյն նվաղումով սարսըռան տաքուկ,
Ինչպես բույսերը՝ մութ երկրաշարժից:
-Բարի լո՛ւյս, իմ կյա՛նք և իմ... պատմությո՜ւն...
Подгруженный файл

Բարի առավոտ...🌞
Բարի առավոտ, բարի առավոտ, -
Ասում են իրար ծանոթ - անծանոթ,
Ես էլ եմ ասում՝ բարի առավոտ,
Հեռու և մոտ, հայրենիքին կարոտ,
Իմ լավ ընկերներ՝ ծանոթ - անծանոթ...
Մեզ շատ քիչ բան է հարկավոր, -
Մի ժպիտ միայն, մի հայացք բարի,
Մի բաժակ մաքուր ջուր աղբյուրի,
Մի սիրտ, մի կարոտ և մի խոսք միայն.
- Բարի առավոտ...❤
Подгруженный файл

Բարի լույս... Բարի օր...
Խավարն անիծելու փոխարեն՝ հոգուդ լույսը վառիր խավարում….
Ինչ էլ պատահի՝ աշխատեք երբեք վատը չասել մարդկանց մասին, որոնք մի անգամ բացել են իրենց տան դուռը Ձեր առաջ, թույլ են տվել թափառելու իրենց հոգու լաբիրենտներում, նվիրել են երջանկության ու քնքշության պահեր ու թողել են մի կտոր իրենցից ՝ Ձեր հոգում...
Подгруженный файл

Բարի լույս`օրհնաբեր և խաղաղ օր բոլոիրս ....
Տիրոջ աչքն իր սիրելիների վրա է, Նա նրանց զորության պաշտպանն է, ուժի ամրությունն է, ապաստան է խորշակից և հովանի՝ միջօրէի տապից։ Պահպանություն է գայթակղությունից և ապահովություն գլորումից. վեհացնում է հոգին, լուսավորում աչքը, մարդկանց տալիս է բժշկություն, օրհնություն և կյանք։
Սիրաք 30:18,19
Подгруженный файл

Վայելում ենք աշունը ․․․․․🍂🍁
🍁 Աշուն, ուզում ես մի փոքր լռություն...🍂
Բոլորիդ բարի լույս ...💐Լավ օր անցկացնելու նախադրյալներ եմ մաղթում․․․Թող Ձեզ ամբողջ օրը սպասեն հաճելի անակնկալներ և ժպիտներ։
Գեղեցիկ,... ջերմ և երջանիկ օր բոլորիս․․․! 💖
.Տաք թեյի կամ սուրճի բաժակ, հարմարավետ բազկաթոռ, ծածկոց ու հետաքրքիր գիրք… Էլ ի՞նչ է պետք այս եղանակին: Թեթեւ անձրեւ, որ նայես պատուհանից...սկսես գրել…երազել;
Подгруженный файл

Բարի լինի օրդ Հայ ու Հայաստանս❤ 💙 💛
Համո Սահյան «Հայաստան ասելիս»
Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս թևերս բացվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է,
Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է…
Կմնամ, կլինեմ այսպես:
Подгруженный файл

Բարի լու՜յս, բարի առավո՜տ, բարի օ՜ր բոլորին:
Գոհացեք Տիրոջից, որովհետև բարի է,
որովհետև Նրա ողորմությունը հավիտյան է:
Սաղմոս 107.1
Բարի լու՜յս, բարի առավո՜տ, բարի օ՜ր բոլորին: Փառք Տիրոջը ամենօրյա լուսաբացի համար: Աստված պահապան մեր զինվորներին: Խաղաղություն մեր սահմաններին: Աստծո օրհնությամբ խաղաղ և անփորձանք օր բոլորիս: Փա՜ռք Քեզ Տեր, փա՜ռք Քեզ, յաղագս ամենայնի փա՜ռք Քեզ…
Подгруженный файл

Նո՛ր լուսաբաց...նո՛ր հնարավորություն...🌻
Բարի լույսով ողողենք այս հրաշալի, ջերմ ու արևշատ օրը սիրելիներ..բոլորիս լավ օր եմ մաղթում☕
Իմաստունն ու կյանքը (առակ)
Իմաստունին հարցրեցին.– Կարո՞ղ ես բացատրել որն է մարդու կյանքի նպատակը:-Չեմ կարող, – պատասխանեց իմաստունը:Այդ ժամանակ նրան հարցրեցին.– Իսկ գիտե՞ս, ո՞րն է կյանքի իմաստը:– Չգիտեմ, – պատասխանում է նա:– Լավ այդ դեպքում ի՞նչ գիտի քո իմաստությունը կյանքի մասին:Իմաստունը ժպտալով.– Կյանքում այդքան կարևոր չեն իմաստն ու նպատակը,
Подгруженный файл

🌸Բարի լույս!
Գեղեցկը հոգու բալասան է...Հաճելի,ջերմ և գեղեցիկ օր մեզ բոլորիս․․․Ուզում եմ,որ բոլորիս առավոտը սկսվի հենց այսպես..Թող որ ամբողջ օրվա ուղտկիցը ժպիտը լինի,իսկ լավ օրերը դեռ առջևում են․․․
Ա.Իսահակյան
Հոգի կուտամ,հոգի տո՛ւր ինձ,
Իմ նազելի աչագեղ:
Սիրտս-սև արտ,սերդ-ալ վարդ,
Թո՛ղ բողբոջի նա այնտեղ.
Սիրտըս-գիշեր,սերդ-վառ աստղ,
Թո՛ղ շողշողա նա այնտեղ...
Աղբյուրի նման արցունք եմ ցողում`
Քո ճամփու վրա վարդեր վառելով,
Անձնազոհ մոր պես սրտագին դողում`
Քո բախտի համար լուռ այրվելով
Подгруженный файл

🌾🌿Լուսավոր օր եմ մաղթում 🌻🍀
ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ |____ ԼՈՒՅՍ ԱՌԱՎՈՏԻ____
*********************************************************
Լույս առավոտի,
Դու, որ նման ես երաժշտության,
Եկ ու ինձ փրկիր այս գիշերային անդաշնությունից,
Շաղոտ շուրթերով շշնջա նորից խոսքը հաշտության
Ու սիրտս զտիր,
Որ պղտորվել ու ելել է հունից:
Ամբողջ գիշերը
Ես նման էի մի մութ անձավի,
Ուր կասկածների քամին էր հեծում,
Կսկիծն էր զարթնել ինչ-որ մի անցած,մոռացված ցավի
Ու մոլոր հավքի հուսահատությանբ պատերս էր ծեծում:
Подгруженный файл

Աստծո օրհնությամբ բարի լույս...բարի օր:🙏 💚
Խորակերտի Վանք, Ջիլիզա, Հայաստան
Խորակերտի վանք, 13-րդ դարի ճարտարապետական հուշարձանախումբը գտնվում է ՀՀ Լոռու մարզի Ջիլիզա գյուղից 3 կմ. արևմուտք, Լալվար լեռան անտառախիտ ստորոտին: Համալիրը բաղկացած է եկեղեցուց, գավթից, սեղանատնից (ներկայումս քանդված) և մատուռներից:
Подгруженный файл

Եթե ամեն օր արթնանանք այն գիտակցությամբ, որ կարող ենք օգտակար լինել ինչ-որ մեկին, ուրախություն պատճառել, կամ երջանկացնել գոնե մի մարդու, ուրեմն իզուր չենք ապրում:
ԱՌԱՎՈՏ ԼՈՒՍՈ -Պ.Սևակ
Առավոտ լուսո՜,
Առավոտ մի ջի՜նջ,
Ջի՜նջ, ինչպես... ոչի՛նչ,
Ջի՛նջ, սակայն դեռ պա՜ղ:
Ու ես անհապաղ
Անջատում եմ ինձ
Աշխարհից ծանոթ
Ու պարպում եմ ինձ,
Դարձնում մի անոթ,
Որ լոկ դատարկ չէ,
Այլ նաև անօդ:
Եվ... նո՜ր աշխարհ եմ ստեղծում հիմա՝
Առայժըմ եթե ոչ ձեզ բոլորիդ,
Ապա գոնե ի՛նձ, միայն ի՜նձ համար,