06.04.2020, 6:26:08
Պարույր Սևակ-ԲԱՐԻ ԼՈՒՅՍ🙏 Նորից երկնքով հին արշալույսն է սիգալով սիգում, Որպեսզի մեր նոր ու քաղաքակիրթ հիշողության մեջ Միշտ էլ թարմ մնան... առասպելները: -Բարի լո՜ւյս, իմ նո՛ր և իմ... առասպե՜լ: Եվ մի «բարի լույս», որ չունի՜ վախճան: Նա պիտի հնչի մեզնի՛ց էլ հետո Եվ այնպե՜ս հնչի, Որ մերպեսները Նո՛ւյն փաղաքշանքից միշտ փշաքաղվեն, Նո՛ւյն նվաղումով սարսըռան տաքուկ, Ինչպես բույսերը՝ մութ երկրաշարժից: -Բարի լո՛ւյս, իմ կյա՛նք և իմ... պատմությո՜ւն...
Պարույր Սևակ-ԲԱՐԻ ԼՈՒՅՍ🙏
Նորից երկնքով հին արշալույսն է սիգալով սիգում,
Որպեսզի մեր նոր ու քաղաքակիրթ հիշողության մեջ
Միշտ էլ թարմ մնան... առասպելները:
-Բարի լո՜ւյս, իմ նո՛ր և իմ... առասպե՜լ:
Եվ մի «բարի լույս», որ չունի՜ վախճան:
Նա պիտի հնչի մեզնի՛ց էլ հետո
Եվ այնպե՜ս հնչի,
Որ մերպեսները
Նո՛ւյն փաղաքշանքից միշտ փշաքաղվեն,
Նո՛ւյն նվաղումով սարսըռան տաքուկ,
Ինչպես բույսերը՝ մութ երկրաշարժից:
-Բարի լո՛ւյս, իմ կյա՛նք և իմ... պատմությո՜ւն...