Եղիցի լույս...
Подгруженный файл

Այս հասած ու ճաք տված ՆՈՒՌԸ չգիտես ինչու համեատեցի մեծն քնարերգուի՝Վահան Տերյանի ՛՛ՀՐԱՇՔ-ԱՂՋԻԿ՛՛բանաստեղծության հետ,այն զուգահեռելով ի վերուստ դրախտավայր ՀԱՅԱՍՏԱՆ աշխարհիս հետ.վիհի եզերքին հասած քնարական հերոսի երկրպագության ու մեծարանքի խոսքն է` ուղղված աղջկան, որը ներկայանում է այնպիսի գեղեցկությամբ, որպիսին դեռեւս չէր տեսել հայ գրականությունը.:
ՀՐԱՇՔ -ԱՂՋԻԿ
Подгруженный файл

«Մահուամբ զմահ կոխեաց
եւ յարութեամբն իւրով
մեզ զկեանս պարգեւեաց.
Նմա փա՜ռք յաւիտեանս» ։(Ժամագիրք)
ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ:☦
ՁԵԶ ԵՒ ՄԵԶ ՄԵԾ ԱՒԵՏԻՍ:🌷
Օրհնեալ է Յարութիւնը Քրիստոսի🙏🏻
Աստված Օրհնի բոլորիդ💔Բարի Զատիկ🌺
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց»։ Շնորհաւոր Սբ․ Զատիկ։
"Christus ist auferstanden!" Frohe und gesegnete Ostern!
Подгруженный файл

...Աստվածային այս պարգևներով
թող ամոթահար լինի թշնամին,
մեքենայությունները քանդվեն ու
որոգայթները վերացվեն,
չարի բանակները թող պարտվեն,
և թող չլինեն զենքեր սայրասուր,
մշուշը ցնդի, մութը փարատվի,
մառախուղն անցնի:
Բազուկդ հովանի թող լինի և աջդ կնքի.
Քանզի գթած ես դու և ողորմած,
և Քո անունով են կոչվում ծառաներդ
և Քեզ՝ Հոր ու Սուրբ Հոգուդ
հետ հավե՜րժ փառք, իշխանություն:
ԱՄԵՆ
Նարեկ, Բան 94
Подгруженный файл

Ջանում եմ, սակայն չեմ շահում ոչինչ,
Հետապնդում եմ, սակայն չեմ հասնում,
Աճապարում եմ, բայց չեմ ժամանում,
Անձկությամբ այրվում, չեմ տեսնում սակայն,
Փափագում եմ միշտ ու չեմ հանդիպում,
Կարոտում, բայց չեմ պատահում բնավ.
Մեջս եմ ամփոփել երկրայինը ողջ.
Աղոթանվեր պատգամավոր եմ համայն աշխարհի...
Ս.Գրիգոր Նարեկացի, Մատյան ողբերգության, Բան ԻԸ
Подгруженный файл

Խաչը լույսի ճառագայթ խավարի մեջ:
Խաչը արդարների երանություն:
Խաչը առաքյալների զենք:
Խաչը մարգարեների լրում:
Խաչը մարտիրոսների պսակ:
Խաչը վհատվածների հաստատություն:
Խաչը անհույսների հույս:
Խաչը սգավորների մխիթարություն:
Խաչը ճգնավորների ժուժկալություն:
Խաչը գերվածների փրկություն:
Խաչը ապաշխարողների թողություն:
Խաչը մոլորվածների ճանապարհ և ճշմարտություն:
Խաչը անխզելի արմատ ուղղափառ հավատի,
նրանով աճածների ու վերին աշխարհում պտղաբերելու համար ծաղկածների....
Սուրբ Եփրեմ Ասորի
Подгруженный файл

Հա՛յր երկնավոր, Աստվա՛ծ ճշմարիտ, որ առաքեցիր Քո սիրելի Որդուն մոլորվածիս
փնտրելու համար, մեղա՜ երկնքի ու Քո առաջ, ընդունի՛ր ինձ՝ ինչպես անառակ
որդուն և հագցրո՛ւ ինձ առաջին պատմուճանը, որից մերկացա մեղքով. և ողորմի՛ր
Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ Գ (3)
Բարի լու՜ յս...
Подгруженный файл

Ծերացած վանքի՝խունացած պատերին,Սևը՝ դարերի աղոթքն է դա՜րս-դա՜րս, Որ լույսի նման պոկվել է հոգուց, Խնկահոտվել է,մոմի պես վառվել, Մրմունջ դառնալով՝ մերանվել քարին, Հոգի՛ է տվել անշունչ խաչքարին ՈՒ ամուր պահել՝հավատը Վերին...Ապաստարա՛ն են ծառայել մարդուն, Ոչ միայն մարմնի,այլ նաև՝ հոգու, Սրբերը լու՛յսն են տարածել բարու,Ու ազգս փրկել կործանումներից։Տե՜ր,երբ ոտքերս՝ հոգսերից կքած,Ինձ՝ տնից հանում, Քո տուն են բերում, Կամարներիդ տակ՝Հոգիս երկինքվում ու վեր ելնում.Տե՜ր, փոքրությունս այդ ժամ եմ զգում
Подгруженный файл

Ե՞լք ես փնրտնում. Հիսուսն ասում է՝ Ես եմ Ճանապարհը: Հոգնե՞լ ես կեղծիքից ու ստից. Հիսուսն ասում է՝ Ես եմ Ճշմարտությունը: Կյանքն անիմա՞ստ է թվում և մահն անխուսափելի՞. Հիսուսն ասում է Ես եմ Կյանքը: Էլ ի՞նչ ես փնտրում. Հիսուսն ասում է. «Ես եմ Ճանապարհը, Ճշմարտությունը և Կյանքը» (Հովհ. 14.6):
Հոգնե՞լ ես. Հիսուսն ասում է. «Եկեք Ինձ մոտ, բոլոր հոգնածներ և բեռնավորվածներ, և Ես ձեզ հանգստություն կտամ (Մատթ. 11.28):