Սուջուխ
Բաղադրամասեր 5 կգ սուջուխի համար անհրաժեշտ Է 13 լ խաղողի շիրա կամ 5 - 6 լ դոշաբ, 2 գ դարչին, 2 գ մեխակ, 1.3 կգ ընկույզի միջուկ, 1.3 կգ ալյուր, 3 գ հիլ
Պատրաստման եղանակը Մեկ մետրանոց թելերի վրա շարում են թարմ ընկույզը և մի քանի օր կախում, որպեսզի լավ չորանա: Դոշաբից թանձր շփոթ են սարքում և թելի վրա շարած ընկույզը թաթախում են մեջը: Կախում են, տակը դնում փոքրիկ պնակներ, որպեսզի շարոցից ծորածները հավաքվեն մեջը: Մեկ ժամ հետո նորից են թաթախում շփոթի մեջ և կախած թողնում են, մինչև չորանալը: Պա