13.05.2018, 9:23:06
Սի՛րտ իմ, սպասի՛ր. գուցե արշալույս Ողջունե երկինք, գուցե մանուշակ Շա՛ղ տա բյուրեղներ, գուցե մի նոր լույս Հալածե մութը, գուցե հաղթանակ Տանիս կռվի մեջ — մի՛ հուսահատվիր. Ապրի՛ր մինչ կա կյանք, մինչ նորոգ հույսի Կախարդ հորիզոն... Սի՛րտ իմ վշտակի՛ր Ինչո՞ւ ես հեծում, մի՞թե ամեհի Օձն է ճնշում քեզ — կասկածը անհույս, Ձանձրույթը դաժան... մի՞թե խորտակվեց Սերը սրբազան — երկինքը հոգուս... — Տանջըվի՛ր, հուսա՛... (Ավետիք Իսահակյան)
Սի՛րտ իմ, սպասի՛ր. գուցե արշալույս
Ողջունե երկինք, գուցե մանուշակ
Շա՛ղ տա բյուրեղներ, գուցե մի նոր լույս
Հալածե մութը, գուցե հաղթանակ
Տանիս կռվի մեջ — մի՛ հուսահատվիր.
Ապրի՛ր մինչ կա կյանք, մինչ նորոգ հույսի
Կախարդ հորիզոն... Սի՛րտ իմ վշտակի՛ր
Ինչո՞ւ ես հեծում, մի՞թե ամեհի
Օձն է ճնշում քեզ — կասկածը անհույս,
Ձանձրույթը դաժան... մի՞թե խորտակվեց
Սերը սրբազան — երկինքը հոգուս...
— Տանջըվի՛ր, հուսա՛...
(Ավետիք Իսահակյան)