Շեքսպիր
Հաճախ ձգտելով ավելի լավին`
մենք լավն ենք կորցնում..
Շեքսպիր
Развернуть
Подгруженный файл
Եղիշե Չարենցի ծննդյան օրն է...💐
Բայց շուրջս այնպես գունատ էր, տկար ―
Խոսքեր չկային, ու արև չկար․․․
***
Հավիտյան գոց ու անխոս` թափառել եմ ու լռել.
Ոչ-ոք, ոչ-ո՜ք չգիտի` արդյոք ի՞նչ է կյանքս, Ես.
Միայն գիտեն, որ կյանքում ինչ-որ երգեր եմ գրել,
Ինչպես գիտեմ, որ Դու կաս, որ սիրում է մեկը քեզ:
Ես երգել եմ Քո հոգին, Քո ժպիտը լուսավոր,
Քո աչքերի, քո դեմքի տխրությունը սրբազան.
Կյանքս թողած անհունում — Ես երգել եմ սերը խոր
Ու կարոտը թևերիս, որ երբե՛ք Քեզ չհասան…Չարենց 🖤
Подгруженный файл
Ինձ չի տվել հողը հայոց
Հնոց գեղերը հայուհու
Ոչ սեգ հասակ,ոչ հուր հայացք,
Ոչ հյուսքերի բոցեր հլու
Պարգեւել է նա ինձ խորունկ
Զույգ մոխրագույն աչքեր միայն
Լցված մոխրով իրդարերի
Խորքում՝անթեղը ներշնչման
Հայկական աչքեր
Ու'ր էլ լինենք, ինչ դեմքի վրա
Խորշոմած մի մոր,թե մանկան մի թուխ
Հոգնած հարսների դեմքին արեւհար
Հայկակա'ն աչքեր, գեղեցի՜կ եք դուք
Դուք, եսած այդքան լաց ու արհավիրք
Ինչպե՞ս կարեցաք դարերից այն հին
Մնալ այսքան մե՜ղմ, այսքան գեղեցի՜կ
Այսքան գեղեցի'կ նայել աշխարհին
Կապուտիկ
Подгруженный файл
Բարի գիշե~ր,բարի երա~զ...ախ,ոչ մեկը ես չունեմ.
Բարի գիշեր մաղթեց նա ինձ,բայց այն մնաց նրա մոտ,
Ինձ ուղարկեց իմ սենյակը,որ կսկիծն իմ ընդունեմ
Եվ մահաշունչ կասկածներով ապրեմ մինչև առավոտ:
«Բարի գիշեր,-հեռանալիս ասաց նա ինձ,-վաղն արի»:
Ախ,կարո՞ղ է առանց նրա լինել գիշերը բարի...
...Անցի'ր, գիշե'ր,ե'կ,օ'ր բարի,հաղթիր մթին դավաճան,
Փութա',գիշե'ր,բայց ա'յս գիշեր.վաղը եղի'ր անվախճա'ն:
ՇԵՔՍՊԻՐ
Подгруженный файл
Կաղնի է հայոց ազգը:
Կաղնի է հայոց ազգը,դարաւոր կաղնի:Ու անոնք որոնք աղգին պատկանելու իրաւ, գիտակից զգայարանքը ունին , դէպի ապագան նայիլ գիտեն , չեն կրնար կտրուիլ կաղնիի բունէն ու արմատներէն, որովհետեւ կ՛աղքատանան եւ կը տկարանան առանց մեր հայրերու ստեղցագործութեան հարուստ ենթահողին եւ անկէ ծնող աւիշին:
Եղի՛ր ու մնացի՛ր ուխտի ժողովուրդ: Ուխտ կը նշանակէ հաւատարմութիւն հանդէպ Աստուծոյ եւ հանդէպ ազգիդ: Ուխտ ընել գիտցող եւ ուխտը կատարել կրցող ժողովուրդը չի մեռնիր:
Подгруженный файл
Եթե հանկարծ դու մեկ օր
Դուռս բացես ներս մտնես,
Չզարմանաս,առաջ եկ,
Ներսում ես եմ,տխուր,մերկ.. .
Քո ծերացած մայրն եմ ես,
Լավ չեմ լսում,առաջ եկ,
Մութ ու խոնավ սենյակում
Լավ չեմ տեսնում,գիրկս եկ......
Եթե հանկարծ դու մեկ օր
Վեր կենաս ու այցի գաս,
Հետդ մի քիչ համբյուր բեր,
Քո մայրն եմ ես կարոտած...
Подгруженный файл
Թագադրման կարգը Կիլիկյան Հայաստանում
Կիլիկյան Հայաստանում թագադրման ծեսի մասին հասել են առավել շատ վկայություններ։ 1186 թվականին Ներսես Լամբրոնացին Լևոն Բ Ռուբինյան իշխանի՝ թագավոր օծվելուն նախընթաց գրում է մի ծես, որը միաձուլում էր հայոց և լատինական ծեսերը։ Ըստ Սսի Մաշտոցի թագադրման արարողությունը բաժանվում էր երկու խոշոր մասերի։ Առաջին մասում ապագա միապետին ամբողջ արքայական ճոխությամբ և թափորի ուղեկցությամբ բերում էին եկեղեցի, որտեղ նա երդվում է օրենսդրության վրա և ապա բարձրացնում էին խորան
Подгруженный файл
ԳՈՐԱՆԴՈւԽՏ ԹԱԳՈւՀՈւ ՏԱՐԱԶԸ💝
Կարսի թագուհին, Գագիկ թագավորի կինը՝ 10-րդ դարում, որի զգեստը ներկայացված է գրքում:
ՏԱՐԱԶ
Այս մանրանկարի՝ Գորանդուխտ կամ Դուխտ թագուհու տարազի բնագիրը գտնվում է Երուսաղեմի Հայոց մատենադարանում շատ եղծված վիճակում: Վ. Հացունին հրատարակել է այն իր <<Պատմություն հին հայ տարազին>> գրքում՝ միագույն և շատ անորոշ: Սակայն իր տրամադրության տակ ունենալով նաև գունավոր լուսանկարը, մանրամասն նկարագրում է այն, որի վրայից պատրաստվել է գրքում ներկայացված տարազը՝
Подгруженный файл
Սի՛րտ իմ, սպասի՛ր. գուցե արշալույս
Ողջունե երկինք, գուցե մանուշակ
Շա՛ղ տա բյուրեղներ, գուցե մի նոր լույս
Հալածե մութը, գուցե հաղթանակ
Տանիս կռվի մեջ — մի՛ հուսահատվիր.
Ապրի՛ր մինչ կա կյանք, մինչ նորոգ հույսի
Կախարդ հորիզոն... Սի՛րտ իմ վշտակի՛ր
Ինչո՞ւ ես հեծում, մի՞թե ամեհի
Օձն է ճնշում քեզ — կասկածը անհույս,
Ձանձրույթը դաժան... մի՞թե խորտակվեց
Սերը սրբազան — երկինքը հոգուս...
— Տանջըվի՛ր, հուսա՛...
(Ավետիք Իսահակյան)
Подгруженный файл
Людям не всегда нужны советы. Иногда им нужна рука, которая поддержит. Ухо, которое выслушает, и сердце, которое поймет.
Самый страшный враг — это наше сомнение. Из-за него мы теряем то, что могли бы получить, но даже не попробовали.
3. Причины внутри нас, снаружи только оправдания.
4. Из тысячи тех, кто говорит красиво, я выберу того, кто молча делает дела.
5. Кому-то не хватает одной женщины, и он переключается на пятую, десятую. А другому не хватает жизни, чтобы любить одну-единс
Подгруженный файл
Հայոց ծեսով օծված վերջին թագավորը
Հայոց ավանդական արարողակարգով վերջին թագավորական օծումը տեղի է ունեցել Աղթամարում, Կիլիկիայի Հայոց թագավորության անկումից ուղիղ 90 տարի անց՝
Աղթամարի Ստեփանոս Դ կաթողիկոսը օծում է Սմբատ Արծրունուն
Հայոց ավանդական ծիսակարգով վերջին օծումը տեղի է ունեցել 1465 թվականին։ Զաքարիա Գ Աղթամարեցի կաթողիկոսը Արծրունյաց տոհմի շառավիղ հանդիսացող ներկայացուցիչ Սմբատին օծում է Հայոց թագավոր։
Подгруженный файл
Երկու հրեշտակ միասին զրուցում են, թե որտեղ պահեն մարդկանց բացարձակ ազատ և երջանիկ լինելու գաղտնիքը, որպեսզի նրանք չնմանվեն Աստծուն:
Մեկն առաջարկում է պահել օվկիանոսի խորքում, մյուսն ասում է, որ մարդիկ խելացի են ,մի բան կստեղծեն ու կհասնեն օվկիանոսի խորքը և այնտեղից կհանեն այն, որոշում են տիեզերքում պահել, հետո նորից մտածում են, որ կգա ժամանակ, որ մարդը մի բան կհնարի, որ հասնի տիեզերք:
Նրանք մտախոհ նստում են:Այդ պահին մի փոքրիկ հրեշտակ ասում է.
«Պահեք այն մարդու սրտի խորքում, նա երբեք այնտեղ չ
Подгруженный файл
Չկա կյանք, որին չայցելի սերը. Պետք է ընդառաջել նրան իր ժամանակին. ահավոր բան է ուշացած ցանկությունը. զգույշ, երբ փոքրիկ աղեղնավորը բախի քո դուռը, ստիպված չլինես մի ճմրթված հոգի հրամցնել նրան, կամ մի քայքայված մարմին, կամ ցավագին մի սիրտ, ստիպված չլինես մի անդամալույծի աթոռ առաջարկել նրան որպես գահ։ Մի խոսքով, ապրել սկսելու համար մի սպասիր, որ մահը քեզ աչքով անի։
Վահրամ Փափազյան
Подгруженный файл
Ավետիք Իսահակյան «Ես ձեզ ասում եմ՝ կգա Ոգու սով»
Բանաստեղծ Ավետիք Իսահակյանի
Ես ձեզ ասում եմ՝ կգա Ոգու սով,
Եվ դուք կքաղցեք ճոխ սեղանի մոտ,
Կընկնեք մուրալու հափրած որկորով՝
Հրեղեն խոսքի, վեհ խոսքի կարոտ։
Լրբենի ծաղրով արհամարհեցիք
Ոգու վառ զեղմունք միտք ու երազանք,
Նյութի տաճարում արբած պարեցիք՝
Մոռացած անմահ, անհունի տենչանք։
Դուք, որ հեգնեցիք ուժն ստեղծագործ՝
Ձեր նյութի հանդեպ կգա ոգու սով.
Եվ մուրացկի պես փշրանքի համար
Ծարավ ու նոթի կանցնեք ծովից ծով։
Подгруженный файл
ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀ ...🇦🇲️
Դու իմ սրտում ես Հայաստան աշխարհ💝
Երկնքից առկախ մի լեռնակղզի՝
Հայաստան Աշխարհ:
Երկնքից առկախ այդ լեռնակղզու ուղիղ կենտրոնում՝
երկու զանգ հսկա և անձեռագործ:
Եվ այնքա՛ն հսկա, այնքա՜ն վիթխարի,
որ չէին կարող որևէ կեռից ոչ մի կերպ կախվել,
ուստի, պարզապես կործված են հողին:
Անունն՝ Արարատ
կամ
Սիս ու Մասիս:
Պարույր Սևակ
Подгруженный файл
Հայաստան
🇦🇲️Արևոտ երկնքում անծայր
Լեռների կատարներ անհաս,
Հավքի պես ժայռերին թառած՝
Տաճարներ խաչերով պատված,
Մի փոշոտ արահետ հեռվում,
ՈՒր է ինձ նա իր հետ տանում,
Տունը իմ սարերից այն կողմ,
Սարերից այն կողմ` մի աշխարհ
Քեզ ինչպես ես կոչեմ հայրենիք իմ հայ,
Հայ քարեր, հայ խաչեր, անգամ ցավն է հայ,
ՈՒ հավերժ մի անուն
Դու ես իմ սրտում Հայաստան աշխարհ...
Քո կանչով հաղթական իմ հող,
Շուրթերին շարական, աղոթք
Սերունդներ` խաչերով զինված,
Հաղթեցին դարերին անպարտ:
Подгруженный файл
«Հարսանիք էր լեռներում»...✊
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՕՐԴ ՀԱՂԹԱԿԱՆ ՇՈՒՇԻ🇦🇲️🇦🇲️🇦🇲️
Այսօր մայիսի 8-ն է՝ Շուշիի ազատագրման հաղթական օրը, որը տոնեցինք 26 տարի առաջ՜1992թ. ռազմավարական կարևոր Շուշի լեռնաքաղաքում։
Շուշիի ազատագրման ռազմական գործողությունն անցկացվել է 1992 թ. մայիսի 8-9-ին։ Մշակման և իրականացման առումով գրեթե անթերի, հայ ռազմարվեստի մեջ եզակի ռազմական գործողություն, որով արմատական բեկում է առաջացել Արցախյան ազատագրական պատերազմում։
Գործողությունն իրականացվել է 4 ուղղություններով
Подгруженный файл
Աստված ձեռքեր է տվել ինձ, որպեսզի բարիք գործեմ, ոտքեր, որ հիվանդներին, որբերին, ծերերին, ընկածին օգնության վազեմ, խելք է տվել, որպեսզի բարիք ստեղծեմ, սիրտ, որ գթասիրտ լինեմ խեղճի, որբի, տնանկի հանդեպ, ծնկներ է տվել, որ ծնկի գամ Իր առաջ ու աղոթեմ: Սրանք են Աստծուն հաճելի գործերը:
Ի վերջո, մենք բոլորս էլ պետք է նպատակային օգտագործենք աստվածատուր խելքը: Պետք է մոտենանք Աստծուն և Նրանից իմաստություն խնդրենք, որովհետև միայն աստվածային իմաստությունն է, որ կարող է օգնել մեզ երկնային կերպով մտածել
Подгруженный файл
Ինչպե՞ս պիտի կատարեմ Քո կամքը, եթե չիմանամ այն: Ինչպե՞ս պիտի իմանամ Քո կամքը, եթե չկարդամ Քո Խոսքը: Այսպես՝ Քո կամքը կատարելով է, որ պիտի լինեմ Քեզ հարազատ, Քո ընտանիքի անդամ, ինչպես որ ասացիր. «ով որ Աստծո կամքը կատարում է, նա է Իմ եղբայրը և քույրը ու մայրը» (Մարկոս 3.34):
Տեր, զորացրու ինձ, որպեսզի Քո կամքը կատարելով Քեզ հարազատ լինեմ:
Подгруженный файл
«Անիկա մեծ աստղ մըն է... »
********************************
Շիրազը մեծ տաղանդ մըն է: Անիկա մի մեծ, մեծ անուն ունի և մենք շատ կըգնահատենք անոր գոյությունը: Ան տաղանդ է, և մենք պետք է հպարտ զգանք և մեծ պատիվ համարենք անոր հետ ծանոթ ըլլալը:
... Անիկա մեծ աստղ մըն է»,-ասել է Վիլիամ Սարոյանը
1991թ. հոկտեմբերի 15-ին Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում կազմակերպվեց Շիրազի շիրիմին Արարատից բերված հողի<<հանձնման՚>>արարողությունը:
Կուզեի նստել մի քարի վրա
Եվ անվերջ նայել իմ Արարատին,
Подгруженный файл
https://www.houshamadyan.org/…/…/Msho_sarer_mshoush_e_102.mp3
Մշոյ սարեր մշուշ է
Երգասաց՝ Մկրտիչ Սարգսեան
Վերծանեց՝ Խաչատուր Մարտիրոսեան
Մշոյ սարեր մշուշ է,
Ծաղկեր է գարուն, լցուեր է առուն,
Խորոտիկ, հա՜յ, խորոտիկ,
Ուր հողն ու ջուրն անուշ է․
Իջեր է շաղիկ, բացուեր է ծաղիկ,
Խորոտիկ, հա՜յ, խորոտիկ։
Կուրաւու բարձր տեղ է,
Էրթանք մըր արտեր, պատմիմ զիմ դարդեր,
Подгруженный файл
Մուշ – Երգ ու պար
https://www.houshamadyan.org/…/…/Msho_sarer_mshoush_e_102.mp3
Մշոյ սարեր մշուշ է
Երգասաց՝ Մկրտիչ Սարգսեան
Վերծանեց՝ Խաչատուր Մարտիրոսեան
Մշոյ սարեր մշուշ է,
Ծաղկեր է գարուն, լցուեր է առուն,
Խորոտիկ, հա՜յ, խորոտիկ,
Ուր հողն ու ջուրն անուշ է․
Իջեր է շաղիկ, բացուեր է ծաղիկ,
Խորոտիկ, հա՜յ, խորոտիկ։
Կուրաւու բարձր տեղ է,
Էրթանք մըր արտեր, պատմիմ զիմ դարդեր,
Подгруженный файл
Հովհաննես Թումանյան
ԴԱՌՆԱՑԱԾ ԺՈՂՈՎՈԻՐԴ
Արդ՝ եթե մենք ունենք ազգային իմաստություն, հոգու արիություն և առողջ բնազդներ, անկարելի է աչքներս փակենք մեր էս ծանր հիվանդության առաջ և չզգանք, որ մեր հոգին շատ է դառնացած, մեր ներքին մարդը շատ է փչացած, և դրա դեմ կռվելու, առողջանալու առաջին պայմանը էն է, որ մենք և՛ մեր սրտերում, և՛ աշխարհքի առաջ անկեղծ խոստովանենք ու ճանաչենք մեր դժբախտությունը։
Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած։
1910
Подгруженный файл
ԻՄ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՆԻՔ
Իմ սուրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես,
Դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա,
Իմ սրտի միջից, թե սիրտս ճեղքես՝
Դրոշիդ բոցը պիտի հուրհրա։
Չեմ ուզում գոռալ իմ սիրո մասին,
Սակայն, իմացիր, հայրենիք իմ մեծ,
Քեզ հարյուր տեղով խոցեց թշնամին,
Բայց հազար տեղով իմ սիրտը խոցվեց։
Ես ամբողջովին քոնն եմ, հայրենիք,
Եվ մոմի նման, ճամփեքիդ վրա
Քո փառքի համար թե մի օր վառվեմ,
Մոխրաբիծ անգամ ինձնից չի մնա։
(Հովհաննես Շիրազ)
Подгруженный файл
Հացը մերն է,Հողը չծնվածներին....
Հողը մեր ոտքերի տակ է ոչ թե տրորելու համար, այլ որպես հենարան, որ պինդ կանգնենք և մեր հենարանը զգանք մեր գլխից բարձր: Տրված է ոչ թե տրաքվելու չափ կշտանալու և փառք վաստակելու համար, այլ ի պահ` չծնվածների: Հողի այսօրվա տված հացը մերն է, իսկ հողը` չծնվածներինը: ՄՈՒՇԵՂ ԳԱԼՇՈՅԱՆ
Подгруженный файл
Ճշմարտությունը մի մեծագույն թեթևամիտ է: Երբեք կարիք չկա նրան չափից ավելի հետամտել, քանզի նա ավելի հաճախ և ավելի հաճույքով ձեզ կպատասխանի սառն անտարբերությամբ: Նա հաճախ է դուրս սահում ձեռքից և համարյա երբեք բռնված չլինելով` միևնույն ժամանակ վերադառնում է ինքնակամ, որպեսզի հատուցի համբերատար սպասումը: Նա անսպասելի վերադառնում է հրաժեշտի խոսքերից հետո, նա մնում է դաժան ու անորսալի իր հավերժ խանդավառ երկրպագուների հանդեպ: ՊՈԼ ԴԵ ԿՐՅՈՒԻ
















