

09.06.2018, 21:12:39
Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ, Ես ետ մնալուց շատ եմ վախենում: Հուշերից որքան հեռու եմ կենում, Մեկ է, կապում են թևերս նրանք: Ակնթարթի մեջ դու կուլ ես տալիս Այնպիսի մի նոր հավիտենություն, Որ խոսքս հազիվ հասած բերանիս, Դառնում է արդեն խորին հնություն: Դուրս հանիր ինձ այս մթին կիրճերից, Որ քեզ հասկանամ և ինձ ճանաչեմ: Փրկիր ինձ այս խուլ ախ ու ճիչերից, Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ: Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ, Որ ես դադարեմ հանդարտ հոսելուց,
Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ,
Ես ետ մնալուց շատ եմ վախենում:
Հուշերից որքան հեռու եմ կենում,
Մեկ է, կապում են թևերս նրանք:
Ակնթարթի մեջ դու կուլ ես տալիս
Այնպիսի մի նոր հավիտենություն,
Որ խոսքս հազիվ հասած բերանիս,
Դառնում է արդեն խորին հնություն:
Դուրս հանիր ինձ այս մթին կիրճերից,
Որ քեզ հասկանամ և ինձ ճանաչեմ:
Փրկիր ինձ այս խուլ ախ ու ճիչերից,
Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ:
Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ,
Որ ես դադարեմ հանդարտ հոսելուց,