

02.07.2018, 17:26:43
Կուզեի նստել մի քարի վրա Եվ անվերջ նայել իմ Արարատին, Հարբել հայրենի միրաժով նրա Եվ հավերժ նայել իմ Արարատին: Աղբյուրների պես աղջիկները գան, Ես ծարավ սրտով չնայեմ նրանց, Տուն կանչե մորս ձայնը իրիկվան՝ Չպոկեմ սարից աչքս կարոտած: Եվ նստած լռին այդ քարի վրա՝ Անդադար նայեմ իմ Արարատին, Մինչ շիրիմ դառնա քարն էլ ինձ վրա Եվ մամռած նայեմ իմ Արարատին: ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ
Կուզեի նստել մի քարի վրա
Եվ անվերջ նայել իմ Արարատին,
Հարբել հայրենի միրաժով նրա
Եվ հավերժ նայել իմ Արարատին:
Աղբյուրների պես աղջիկները գան,
Ես ծարավ սրտով չնայեմ նրանց,
Տուն կանչե մորս ձայնը իրիկվան՝
Չպոկեմ սարից աչքս կարոտած:
Եվ նստած լռին այդ քարի վրա՝
Անդադար նայեմ իմ Արարատին,
Մինչ շիրիմ դառնա քարն էլ ինձ վրա
Եվ մամռած նայեմ իմ Արարատին:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ