18.10.2018, 21:34:35
Ամենայն Հայոց կաթողիկոս Մատթեոս Բ Իզմիրլյանը (1908-1910) ընտրությունից եւ Ռուսական կայսեր մոտ՝ Պետերբուրգում ընդունելության արժանանալուց հետո, Ս. Էջմիածին մեկնելու ճանապարհին Թիֆլիսից գալիս է Ալեքսանդրապոլ, իսկ այստեղից՝ 1909 թ. հունիսի 25-ին, մեծ շքախմբով (շուրջ 50 կառք) այցելում է Անի։ Պրոֆեսոր Նիկողայոս Մառը, որն այդ ժամանակ քաղաքում պեղումներ էր կատարում, հանդիսավոր ընդունելություն է կազմակերպում եւ գրաբարով ողջույնի խոսք ասում Հայրապետի եւ Անիի մուտքի մոտ հավաքված մեծ բազմության առաջ։