Մենք չգիտենք ինչ կլինի վաղը… Թող այն պարզապես լինի… և թող նրա մեջ լինեն բոլոր այն մարդիկ, ովքեր թանկ են մեզ համար…
Մենք չգիտենք ինչ կլինի վաղը… Թող այն պարզապես լինի… և թող նրա մեջ լինեն բոլոր այն մարդիկ, ովքեր թանկ են մեզ համար…
Подгруженный файл
Պարույր Սևակ
«Կենացն ըմպենք հավատարիմ բոլո՜ր կանանց»
Կենացն ըմպենք հավատարիմ բոլո՜ր կանանց,
Որոնց հաճախ ցավ ենք տալիս, բայց որքան անց,
Այնքան՝ ցավով՝ խելքի գալիս,
Տարբերում ենք մամուռ-կանաչ,
Էժան և թանկ,
Սեր և դյութանք:
Եկեք փութանք,
Որ չսպառնա նրանց սիրուն ո՛չ մի վտանգ,
Եվ հավատա՛նք,
Որ մենք կյանքում
Բախտի՜ նման նրանց գտանք…
Պարույր Սևակ «Մարդը ափի մեջ» շարքից
Подгруженный файл
Կինը ունի լուսնի կլորություն, օձի ճկունություն, ուռենու նրբություն, շուշանի անարատություն, փետուրի թեթևություն, աղավնու հայացք, արևի ճառագայթներ, գարնանանային ամպի փափկություն, քամու փոփոխականություն, սիրամարգի սնափառություն, ադամանդի կարծրություն, վագրի դաժանություն, կրակի ջերմություն, ձյան սառնություն, թութակի շատախոսություն, կատվի անհավատարմություն ու խորամանկություն ու միևնույն ժամանակ անսահման հմայք, անթերի գեղեցկություն և ձգողական ուժ:
Հավանաբար շատ հաճախ տղամարդիկ զարմանում էն,
Подгруженный файл
Մի կանաչ բացատում գտնվող խրճիթի մոտ մի երիտասարդ` մտահոգ ու տխուր,անտարբերությամբ նայում էսեղանի վրա դրված մի կտոր հացին,որի երկու կողմից մի քանի մրջյուններ այն ամեն մեկն իր կողմն է քաշում
Մոտենում է մի ծերունի և ասում.
-Ով երիտասարդ, մտազբաղ ու մտահոգ ես`մտքերով ծանրաբեռնված ու հոգեպես լարված…,մտածու՞մ ես,թե ինչպես իրականություն դարձնել նպատակներդ այս աշխարհումՍակայն նայիր սեղանի վրա դրված հացին և մրջյուններին,որոնք այս փոքրիկ հացի կտորը համարում են մի ամբողջ աշխարհ ու նպատակ,և ամեն մեկն իր կ
Подгруженный файл
Ասում են,թե մի զինվորական տեսիլք է տեսնում,որ Միքայել հրեշտակապետը երկնային զորքերով իրեն է մոտենում ու ասում.
-Տեր Աստված տեսավ քո հավատարմությունն ու հավատքը և կամենում է քեզ շնորհ անել այն,ինչ որ խնդրես:
Զինվորը առիթը չկորցնելով արագորեն պատասխանում է.
-Խնդրում եմ,որպեսզի Աստծո զորությունը գործի իմ մեջ,որպեսզի զորավոր գործեր անեմ և այս աշխարհում Աստծո անունը փառավորեմ, ինչպես դուք եք փառավորում Տիրոջ անունը երկնային զորագնդերով ու զորությամբ:
Միքայել հրեշտակապետը պատասխանում է.
-Շատ լավ
Подгруженный файл
ՄԱՅՐ
Երանի համայն աշխարհը չափվեր` մոր խաղաղ սրտով, Երանի մարդիկ իրար ժպտաին` մոր ջերմ ժպիտով, Երանի բոլոր սրտերի տեղակ` մոր սիրտ բաբախեր, Երանի համայն երկրագունդն արար` մայր երկիր կոչվեր: Ես մայրության հետ չեմ կարող չափել ոչինչ այս կյանքում, Աշխարհում ոչինչ հասանելի չէ մայրություն փառքին, Մայրությունը դա ակունքն է կյանքի,կոչումը անգին, Դա մեր բոլորի սրբության - սրբոց մայրն է թանկագին:
Подгруженный файл
Լեգենդ իմ երկրի մասին․Հարսնաձորի Դիտակետ
Գորիս-Տաթև ճանապարհին է գտնվում Հալիձորի անտառի դիմացի բարձր գահավեժ քարափներից մեկը՝Հարսնաձորը:Ղևոնդ Ալիշանն այն անվանում է Հարսնավազ՝հարսի վազելու տեղը:Հարսնաձորի դիտակետի հետ կապված լեգենդ կա։
Լեգենդը պատմում է,որ հին ժամանակներում մի տղա ու աղջիկ քայլում էին կիրճի եզրով,նրանց վրա հանկարծակի հարձակվում են պարսիկ զինվորներ։Տղային սպանում են,իսկ նրա հարսնացուն,որոշելով՝ավելի լավ է մեռնի,քան գերի ընկնի,խաչակնքվում է և նետվում ձորը։Աղջկա շրջազգեստը
Подгруженный файл
Ռաբինդրանաթ Թագոր — ԿԻՆ
Հողեղե՜ն չես միայն, և ո՛չ միայն աստծու ստեղծածն ես, օ՜, կին,
Գեղեցիկի տենչով վերստեղծում է քեզ տղամարդու հոգին:
Բանաստեղծները քեզ մտքի շղարշով են զուգում ու զարդարում,
Եվ քո քղանցքներին մետաֆորի ոսկե թելիկներ են վառում:
Նկարիչները քո զարմանալի՜ մաքուր վեհությունը վերին
Անմահության անեղծ շողերո՜վ են օծում իրենց կտավներին:
Подгруженный файл
Մարդիկ սիրում են,երբ իրենց ժպիտով են բարևում,ժպիտով են նայում և ժպիտով են ցտեսություն ասում, սակայն մի վրդովվեք երբ նույնը նրանք չեն անում:Պարզապես ձեր առջև դրեք հայելի և ժպտացեք ինքներդ ձեզ:Հավատացեք դրանից լավ բան չկա:
Ներքին խաղաղությունը գալիս է այն ժամանակ, երբ դուք սովորում եք սիրել ինքներդ:Կրկին փորձեք, կրկին փորձեք:Խուսափեք կրկին, ավելի լավ:Շնորհակալ եմ բոլորին, ովքեր չեն օգնել ինձ:Օրը կարող է լինել լավ կամ վատ, դա կախված է ձեր վարքից:Ամեն օր աճում է վերածննդի, նոր հնարավորության նման:
Подгруженный файл
«Աստծո ձեռքը»:-Օգյուստ Ռոդեն
Աստված արարում է մարդուն …
Այս քանդակը մարդու արարման սուրբգրային պատումի հրաշալի մեկնությունն է, համաձայն որի՝ մարդու արարումն իր ավարտին է հասնում կնոջ ստեղծմամբ: Ասել է թե՝ Աստված մարդուն ստեղծել է որպես ընտանիք՝ տղամարդու և կնոջ միությամբ:
.
Рука Бога или создание
О. Роден. «Рука Господа», Мрамор. Ок. 1898 г. Музей О. Родена. Париж
Подгруженный файл
Մերոնցով.....
Այս Եդեմական բնաշխարհի գրկում հոգեպես կտրվելով աշխարհիկ առօրյա հոգսերից, վերերկրային թևեր առնելով,ոչ միայն միտքդ,այլև հուզմունք ապրող ողջ զգայական աշխարհդ է վերերկրային տիրույթ տեղափոխվում:
Ինձ այն ծաղկաբույր լեռներն են տանում
Այն բարձունքներն են ինձ տանում կրկին,
Ուր մարդն ամպերին վերից է նայում,
Վերից է նայում արծվի ճախրանքին։
Подгруженный файл
Մերոնցով.....
Այս Եդեմական բնաշխարհի գրկում հոգեպես կտրվելով աշխարհիկ առօրյա հոգսերից, վերերկրային թևեր առնելով,ոչ միայն միտքդ,այլև հուզմունք ապրող ողջ զգայական աշխարհդ է վերերկրային տիրույթ տեղափոխվում:
Ինձ այն ծաղկաբույր լեռներն են տանում
Այն բարձունքներն են ինձ տանում կրկին,
Ուր մարդն ամպերին վերից է նայում,
Վերից է նայում արծվի ճախրանքին։
Подгруженный файл
ԽՈՒՃԱՊԻ ՎԱՆՔ
.... դու՛, դրախտավայր փերի, դու՛, թանգարան բաց երկնքի տակ,դու՛ հույսի, հավատի և գոյատևման թալիսման...
Դու՛, որ դարերով թիկնած ես ԼԱԼՎԱՐ սարին և դեմքդ հառած առ ԱՍՏՎԱԾ, անօգնականի ճիչով աղերսում ես, որ կանգուն մնաս ,չէ՞ որ դու աղոթատեղի ես բոլորի համար, դու քո հավատով, հույս ես տվել և ապրեցրել...
Подгруженный файл
Весенний поцелуй ...
~ Душа, как и тело, живёт тем, чем питается... ~
Как приятно видеть такую чудную находку автора !!! Спасибо ЧЕЛОВЕКУ за возможность полюбоваться ПРИРОДОЙ !!!
Радость жизни.
Ищите радость бытия
В труде, в познании и чувствах.
Не упускайте время зря.
Не упражняйтесь в безрассудстве.
Храните радость бытия
И этим жизнь свою продлите.
Оставьте в памяти себя,
В сердцах, в душе людей живите
Введите описание картинки
Введите описание картинки
Подгруженный файл
Ծաղիկներ, Գարուն ...ու Սեր💔
Ծաղիկնե՜ր, Ծաղիկնե՜ր
Ծփում է Սեւանը,
Կանչում է Սեւանը,
Ծով ալիքների մէջ,
Ժպտում է Սեւանը։
Ծաղիկնե՜ր, ծաղիկներ,
Անթառամ ծաղիկներ,Դուք սիրոյ կարօտի
Անմոռաց վկաներ։
Ծաղիկնե՜ր, ծաղիկներ,
Անթառամ ծաղիկներ,
Երազող ծաղիկներ
Իմ սիրոյ ծաղիկներ։
Մեր սէրը երազ էր,
Արթնացայ էլ չկար
Ես շատ արտասուեցի
Բայց աւաղ ճար չկար։
Ծաղիկնե՜ր, ծաղիկներ,...
Ես լուռ փնտռում եմ քեզ,
Փնտռում տենչում եմ քեզ,
Ներիր ինձ սիրելիս,
Որ դեռ սիրում եմ քեզ...։
Подгруженный файл
Եղիշե Չարենց և Լեյլի | Լեյլի ջան, Լեյլի, Լեյլի…
Լեյլի (Փառանձեմ Սահակի Տեր-Մկրտչյան-Սահակյան)
(1892 – 1951)
Ծնվել է Թիֆլիսում, ծնողները Թիֆլիս էին տեղափոխվել Ղարաքիլիսայի գավառի Ձորագյուղ գյուղից։ Լեյլին ավարտել է Թիֆլիսի Հովնանյան դպրոցը, ապա որպես թարգմանչուհի աշխատել տարբեր հիմնարկություններում։ Եղիշե Չարենցի մտերիմներից էր։ Կյանքի վերջին տարիները ապրել է Մոսկվայում, որտեղ էլ մահացել է։
1959 թվականին հրատարակվել է Լէյլիի բանաստեղծական միակ ժողովածուն՝«Կարոտ» վերնագրով:
Подгруженный файл
Որոշ ժամանակ անց հասկանում ես օգնության ձեռք մեկնելու և հոգին շղթայելու նուրբ տարբերությունը և սովորում ես, որ սերը չի նշանակում պառկել, ընկերակցությունը չի նշանակում ապահովություն,և սկսում ես սովորել…
Որ համբույրները պայմանագրեր չեն և նվերները խոստումներ չեն, սկսում ես ընդունել ջախջախիչ պարտություններդ բարձր ճակատով և բաց աչքերով, սովորում ես կառուցել բոլոր ճանապարհներդ այսօր, որովհետև վաղվա հողը չափազանց անկայուն է ծրագրերի համար, և երբեմն մրգերը ժամանակից շուտ են ընկնում:
Подгруженный файл
ԵՐԿՈՒ ԸՆԿԵՐ
Երկու ընկեր հոգնած և ծարավ քայլում էին անապատով: Հանկարծ ինչ որ պատճառով նրանք սկսում են վիճել և ընկերներից մեկը ապտակ է հասցնում մյուսին: Ապտակված ընկերը ցավ զգալով՝ ոչինչ չի ասում այլ ավազի վրա գրում է. «այսօր իմ լավագույն ընկերը ինձ ապտակեց»: Նրանք շարունակում են ճանապարհը և հայտնաբերում մի օազիս: Որոշում են այնտեղ լողանալ: Լողանալուց ապտակված ընկերը քիչ էր մնում խեղդվեր, բայց նրա ընկերը փրկում է նրան: Երբ նա ուշքի է գալիս սկսում է քարի վրա քանդակել.
Подгруженный файл
100 տարի առաջ...🇦🇲️
Տիգրան Ամսէեան (Ծամհուր. Ֆէրիտ-Ճէմիլ) Ծնած՝ Սղերդ: 1904ին՝ շրջանաւարտ Կարնոյ Սանասարեան վարժարանէն, ապա՝ ուսուցիչ: Հ.Յ.Դ. գործիչ, խմբագիր: 1915ին, Եղեռնին, կ'աքսորուի Գոնիա, ուրկէ կը յաջողի փախուստ տալ, շնորհիւ զուեերիացի Լէօյթէնէկըրի: Զինադադարին կ'անցնի Հայաստան: 1919ին, կը մասնակցի Հ.Յ.Դ. Թ. Ընդհանուր Ժողովին: Կ'ընտրուի անկախ Հայաստանի խորհրդարանի անդամ: 1921 թուականի Փետրուար 18ի ապստամբութեան օրը, կը սպանուի երիտասարդ տարիքին, բոլշեւիկներու կողմէ,
Подгруженный файл
Անդրադարձ. Հայաստանի Հանրապետութիւն 100-ամեակ.
1918 Մայիս 28ին, Ռուսահայաստանի կամ Արեւելեան Հայաստանի մէջ հիմնուեցաւ Հայաստանի Հանրապետութիւնը, Երեւանը ունենալով իբրեւ մայրաքաղաք։ 1920ին Սեւրի մէջ կնքուած դաշնագրով, իրաւասութիւն տրուեցաւ Միացեալ Նահանգներու նախագահ՝ Ուիլսընի, գծելու Հայաստանի սահմանները։ Հետեւաբար, բացի Արեւելեան Հայաստանէն (որ ունէր 71,330 քառ. քլմ. Տարածութիւն) Հայաստանի սահմաններուն մէջ կը մտնէին նաեւ Արեւմտահայաստանէն որոշ մասեր 90,000 քառ. քլմ. տարածութեամբ։
Подгруженный файл
Հայդուկի առօրյան
Հայդուկը ոչ մի հարազատ չունի: Նա օթևան չունի: Յոթ օրից ավելի հայդուկը իրավունք չունի մնալու նույն տեղում: Նա անվերջ շարժման մեջ է: Երբ բոլորը քնած են, հայդուկը ելնում է ոտքի, նա զրկված է լուսաբացի քաղցր քնից: Ոչ ոք չպիտի իմանա, թե հայդուկն ինչ ուղղությամբ անհետացավ խավարի մեջ, որ ձորից եկավ և որ սարի լանջերով գնաց: Գյուղ մտնելիս հայդուկի իջևանը հայ լեռնականի գոմի կամ մարագի մութ անկյունն է: Երբ ձմեռը է, նա պետք է գտնի որևէ քարայր և մտնի մեջը, մինչև գարունը բացվի,
Подгруженный файл
Ամենայն Հայոց կաթողիկոս Մատթեոս Բ Իզմիրլյանը (1908-1910) ընտրությունից եւ Ռուսական կայսեր մոտ՝ Պետերբուրգում ընդունելության արժանանալուց հետո, Ս. Էջմիածին մեկնելու ճանապարհին Թիֆլիսից գալիս է Ալեքսանդրապոլ, իսկ այստեղից՝ 1909 թ. հունիսի 25-ին, մեծ շքախմբով (շուրջ 50 կառք) այցելում է Անի։ Պրոֆեսոր Նիկողայոս Մառը, որն այդ ժամանակ քաղաքում պեղումներ էր կատարում, հանդիսավոր ընդունելություն է կազմակերպում եւ գրաբարով ողջույնի խոսք ասում Հայրապետի եւ Անիի մուտքի մոտ հավաքված մեծ բազմության առաջ։
Подгруженный файл
Աշու՛ն, նվագի՛ր անձրև կոչվող մեղեդին...
Աշնան անձրևի մեջ համ ու հոտ կա, աշնան անձրևի մեջ մի ամբողջ աշուն կա:Ու մեկ էլ...
Աշունը լռում է:
Հոգնած ու մուգ գետին, որի մակերեսը վերքի նման միշտ թաց է ու մռայլ:
Ինքնամփոփ ու մահամերձ տերևներ, որ ամիսներ շարունակ կուտակած գույներն են ամփոփում, ապա արևի լափող շողերի ճնշումից չորանում ու թափվում:
Սառը, պահանջկոտ օդ, որ վայրկյան առ վայրկյան թարմություն է պահանջում ծերացած արևին սնուցելու համար:
Աշուն է:Երկինքը մռայլ է:: Անտառը թախծոտ է:
Подгруженный файл
Մահացել է աշխարհահռչակ հայ լուսանկարիչ Արա Գյուլերը
Ստամբուլահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերը հոկտեմբերի 17-ի երեկոյան կյանքից հեռացել է։ Այս մասին հայտնում է Daily Sabah-ը։
Նա ծնվել էր 1928 թվականի օգոստոսի 16-ին Ստամբուլի Բեյօղլու թաղամասում։
Արա Գյուլերը, որին նաև «Ստամբուլի աչք» են անվանում, բազմաթիվ մրցանակներ և տիտղոսներ է ստացել թե՜ Թուրքիայում, թե՜ աշխարհի ամենահայտնի կազմակերպությունների կողմից։
Նա ֆոտոռեպորտաժներ է իրականացրել համաշխարհային պատմության հայտնի դեմքերի,
Подгруженный файл
Մի՛ վախեցեք ապագայից: Նայեցեք հեռուն, մի խաբեք ինքներդ ձեզ և մի վախեցեք: Երեկ ես բարձրանում էի կամուրջով և տեսա ահռելի, սարի նմանվող ալիքներ և նավ, որը հաստատակամ ճեղքում էր նրանց: Ես հարցրեցի ինքս ինձ` ինչու է նավը հաղթում ալիքներին: Եվ հասկացա` պատճառն այն է, որ նավն ունի նպատակ, իսկ ալիքները` ոչ: Եթե մենք նպատակ ունենք, միշտ կգնանք այնտեղ, ուր ցանկանում ենք (Ուինսթոն Չերչիլ):
Подгруженный файл
Ինձ Բացակա Չդնեք...🌞
Հայրենասերներից ՀԱՅՐԵՆԱՍԵՐԸ...
Հողը, ազգն ու Հայրենիքն ինձ համար մեկն են...
Հրաժեշտ առած է Միայնակ Գայլը` Արայիկ Խանդոյեան գնաց....
<<Իմ անունն է պայքար և վախճանս՝ հաղթանակ>> ... Սիամանթո
«Արցախն իմ ամէ´ն ինչն է, Արցախն իմ էութի´ւնն է, Արցախո´վ ապրում և շնչում եմ...»
Քո Ապրած Կյանքով... ,Ոգևորող Ժպիտով...Նվաճված է Հայոց Սրտի Ամրոցը:✊✊🇦🇲️
Подгруженный файл
ՄՇՈՒՇ
Քոյր – ե՞ս անունդ մոռցայ
Թէ ոչ քիչ մըն ալ դուն անուն չունէիր –
Ինչու՞ համար կը մսէին սարփինաները բարի
Երբ ձեռք ձեռքի կը քալէինք մշուշին մէջ որ չկար –
Յանկարծ շուրջս նայեցայ
Չկայիր
Քոյր – ե՞ս արդեօք չտեսայ
Թէ ոչ քիչ մըն ալ դուն երբեք չկայիր
Ինչու՞ համար կը մսէին սարփինաները բարի
Մշուշին մէջ որ չկար
Կը քալէինք ձեռք ձեռքի
Միլիոնաւոր առաւօտներ ակնթարթի մէջ ծնան –
Կը վախնայիր կը մսէիր սարփինային պէս բարի –
Քոյր – ե՞ս արդեօք չկայի
Թէ ոչ քիչ մըն ալ դուն կայիր առանձին –
Подгруженный файл
....Կանցնին բոլոր փոթորիկներն ու բոլոր ահագնադղորդ պատերազմները, կանցնին բոլոր հորդաներն ու բոլոր բարբարոսները, կանցնին բոլոր հերետիկոսներն ու բոլոր պզտիկ պարոնները` իրենց սուտ իմաստությամբ: Հայո'ց ազգ, քայլերդ դուրս մի' նետեր այս ավանդակներեն, այս ծործորներեն ու այս խոպան հողերեն: Եթե նույնիսկ բազուկներդ չկրնան հրացան բռնել, մագիլներովդ ճանկե արդարությունդ, եթե նույնիսկ ստիպված ըլլաս անգամ մը ևս ողնաշարդ ծռել, ողջ հասակովդ ընկիր մեր կարմիր հողերուն վրա: Ավելի լավ է սողալ այստեղ,
Подгруженный файл
Ֆիդայական ինքնաբնութագիր.
«Աշխարհում ֆիդային ոչ մի հարստություն չունի։ Նա օթեւան չունի։ Յոթ օրից ավելի ֆիդային իրավունք չունի մնալու նույն տեղում։ Նա անվերջ շարժման մեջ է։ Երբ բոլորը քնած են, ֆիդային ելնում է ոտքի։ Նա զրկված է լուսաբացի քաղցր քնից։ Ոչ ոք չպիտի իմանա, թե ֆիդային ինչ ուղղությամբ անհետացավ խավարի մեջ, ո՛ր ձորից ելավ եւ ո՛ր սարի լանջերով գնա…»
Подгруженный файл
Ահա մի այսպիսի պատմություն....
Ասում են՝Հայնեն,երբ Փարիզում կյանքի վերջին օրերն է ապրում,մի օր դժվարությամբ հագնվում է ու դուրս է գալիս՝ աշխարհին հրաժեշտ տալու: Մտնում է Լուվր ու մոտենում Միլոսյան Վեներային..................... «Մի՞թե սա այլևս չպետք է տեսնեմ...»...
Միլոսյան Վեներան կամ Միլոս կղզու Աֆրոդիտեն համարվում է աշխարհի ամենագեղեցիկ կանացի քանդակը, որը պարուրված է դարերի գաղտնիքներով:
Նախորդ դարերի հանճարներից մենք շատ դաս ենք քաղել, որ գեղեցկության ուժը ոչ թե պարզության,
Подгруженный файл
ԻՆՔՆԱՀԵՌԱՑՈՒՄ
Կարոտում եմ.
Ինքս՝ իմ մեջ, ինձ հետ մնալ - կարոտում եմ.
Զարթնել՝ անհոգ,
Մանուկ օրվա հետ մանկանալ - կարոտում եմ.
Դուրս գալ տնից ու անճանաչ գնա՜լ, գնա՜լ- կարոտում եմ.
Գտած մի նոր տողի համար
Աշխարհի՜ չափ ուրախանալ - կարոտում եմ.
Քո մի խոսքից առավոտել,
Թաքուն բախտով ներսից հորդել,
Փխրել, տխրել ու կարոտել - կարոտում եմ.
Հազար տեսակ հոգս ու հարցում՝
Մեկը մեկից առաջ ընկած՝
Ինձ առել են իրենց տենդոտ հրմշտոցում,
Ինձ՝ ինձանից հեռացնո՜ւմ են, անջատո՜ւմ են.
Подгруженный файл
Բարի լույս Հայեր...
Հիանալի օր է այսօր, արեգակը իր ջերմությամբ թող ջերմացնի նաև մեր սրտերը...
Մենք միշտ ընտրության հնարավորություն ունենք, և նույնիսկ այն դեպքում, երբ ոչինչ չենք ընտրում` դրանով իսկ կատարում ենք մեր ընտրությունը:
Մարդու հոգում անցք կա՝ Աստծու չափերով, և յուրաքանչյուն այն լցնում է՝ ինչպես կարող է: Մարդը գոյություն ունի այնքանով, որքանով դրսևրում է իրեն: Հետևաբար նա ներկայացնում է իրենից ոչ այլ բան, քան իր արաքների ամբողջությունը, ոչ այլ բան, քան սեփական կյանքը:
#ԺանՊոլՍարտր
Подгруженный файл
Բոլորը եկան....իսկ ԴՈՒ գնում ես:
«Արայիկ Խանդոյանի վերջին խոսքերը՝ չհասցրեցի, դուք հասցրեք…».
Դավոն ճամփորդ է... Եվ համերկրացի ծերունիները եկան — հավաքվեցին։ Առաջինը եկավ երկաթագործ Համզե Պչուկը, եկավ Գ՛ևորգ Չաուշի արնակից մքթենցի Գրիգորը, եկավ Բջե Ավեն, եկավ խըբլջոզա Մանուկը, եկավ խութա Միրոն, եկավ Տիգրանը, հիթենքցի Մոսեն... Բոլորը եկան. Դավոն էր գնում...
ՄՈՒՇԵՂ ԳԱԼՇՈՅԱՆ
Подгруженный файл
Եղիշե Չարենց «Անքուն Գիշերին»
Քնել չի լինում
Հիմա, երբ այնպես ուզում եմ քնել,
Ամե՛ն, ամե՛ն ինչ մտքիցս հանել:
Հայացքներս՝ անփակ՝ թափառում են լուռ
Ու միտքս, տարտամ, դեգերում է մութ
Դաշտերում տխուր:
Մթության գրկում լալիս է դողդոջ
Լույսը լապտերիս՝ մեռնող աղջկա
Հոգեվարքի պես…
Մեկը բախում է դռներն անցածի —
Ու հիշում եմ քեզ:
Մոռացված երգի նվագի նման
Դողում է հոգիս լույս մատների տակ —
Եվ ահա մեկ-մեկ շարվում են իմ դեմ
Պատկերներ, դեմքեր, որ կորել էին
Առանց հիշատակ:
Подгруженный файл
Եթե դուք տխուր եք, վատ կամ միայնակ, կարդացեք այս տեքստը, որը գրեթե 200 տարեկան է
Եթե դուք տխուր եք, վատ կամ միայնակ, կարդացեք այս տեքստը։ Այն գրել է բանաստեղծ Մաքս Էրմանը հեռավոր 19-րդ դարում։ Պոեմը կոչվում է Desiderata։ Այդ ստեղծագործությունն այնքան իմաստուն ու խորաթափանց է, որ պատմության մեջ է մտել։
Իր օրագրի մեջ Մաքս Էրմանը գրել է. «Ես կուզենայի, եթե դա ինձ մոտ ստացվի, ինձնից հետո նվեր թողնել, վեհանձնության շնչով լի մի փոքր էսսե»։
Подгруженный файл
Հեռացան տղեքը, կորան մշուշում....
Գնացին - չեկան տղաներն այն քաջ՝
Կապույտ աչքերով, խաժակն, սևաչ:
Իսկ եթե չեկան, որտե՞ղ են նրանք
Որտեղ լավ սի՛րտ կա՝ այնտեղ են նրանք...
Մա'յր իմ, կներես` թաքուն գնացի.
Կամավոր գրվել, զինվոր եմ հիմա.
Ոչինչ, որ մահն էր նայում դիմացից,
Կյանքն անցողիկ է, ամոթը` ցմահ....
Здесь вместо птиц, летают пули.Арцах- Карабах
Подгруженный файл
«Նա անմահացավ»️
Քո աննման ժպիտը հավերժ կմնա մեր սրտերում սիրելի Արայիկ
«Մենք մեռնելու համար չենք, մենք հաղթելու համար ենք». Արայիկ Խանդոյան
«Հերոսի ամենամեծ երջանկությունը՝ իր ազգին հաղթանակած տեսնել է»:
«Ինձանից հարուստ մարդ ես չգիտեմ, կան, բայց շատ քիչ, 5 երեխա ունեմ»,- ասում էր հերոսը:
Подгруженный файл
«Միայնակ գայլ» Սասնա ծուռ... 😰🙏🇦🇲️
«Ես հավատում եմ մեր ժողովրդին և վստահ եմ, որ իմ ազգի խոսքը և ձայնը պիտի իշխի, և հաղթելու է արդարությունը». Միայնակ Գայլ՝ Արայիկ Խանդոյան
Արայիկ Խանդոյանի երկրային մենությունը ավարտվեց....
Աստված իր հոգին տուն կանչեց ՝ ապրողների հիշողության մեջ թողնելով ազգային և մարդկային արդարության լեգենդար մարտիկի անկոտրում կամքն ու անսահման խիզախությունը,լուսաշող կերպարն ու անկրկնելի ժպիտը...
Подгруженный файл
Այս ճշմարտություններն Աստված հայտնում է Իր Խոսքում՝ Աստվածաշնչում:
Դու ունես փրկության կարիք: «Իրավ որ երկրի վրա արդար մարդ չկա, որ բարություն անի ու մեղք չգործի: Իսկ մեղքի վարձքը մահն է» (Ժող. 7.20; Հռոմ. 6.23):
Դու ինքդ քեզ չես կարող փրկել: Հիսուս ասաց. «Ոչ ոք չի գա Հոր մոտ, եթե ոչ Ինձանով» Հովհ. 14.6
Աստված նախապես ամեն ինչ պատրաստել է քո փրկության համար: «Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդուն տվեց, որ ամեն Նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհ. 3.16):
Подгруженный файл
Посмотри в небеса...
Если больно тебе, если силы иссякли,
Ты на пару минут посмотри в небеса…
Там среди облаков, где рождаются капли,
За тобой наблюдают родные глаза…
Если страшно тебе, если вера пропала,
Ты на пару минут посмотри в небеса…
Там на самом верху, где звезда засияла,
Тебя любят, и помощь окажут всегда…
Если горько тебе, если сердце разбито,
Ты на пару минут посмотри в небеса…
Там, где в космосе всё исчертили орбиты,
Совершаются каждую ночь чудеса…
Подгруженный файл
Կտակում եմ ինձ հաջորդող սերունդներին, թոռներիս, ծոռներիս տիրապետել հայոց լեզվին։ Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լեզուն, գրագետ լինի հայերենից։
Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արյուն, այլ գաղափարներ, և այդ գաղափարների մեջ ինձ համար ամենաթանկը հայոց լեզուն է։
Յուրաքանչյուր սերունդ պարտավոր է սովորեցնել հաջորդին հայոց լեզուն։
Գիտցի՛ր, որ քանի ապրում եմ, իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է և կմնա, հայոց լեզվին տիրապետելը։ Ցանկանում եմ երջանկություն բոլորիդ։
Подгруженный файл
Հանգիստ Սարիղամիշի ճանապարհին🤗07.08.2018թվ.
Դեպի Հայաստան տունդարձի ճանապարհի վերջին կանգառներից մեկը՝չհասած Սարիղամիշ,ճանապարհին կառուցված սառնորակ՝խմելուաղբյուր կա ,որի մոտ ուխտավորները պարտադիր կանգնում,ջուր են խմում,մի փոքր հանգստանում,միաժամանակ օգտվում աղբյուրի հարևանությամբ վաճառվող բազմատեսակ մրգերից,ընդեղենից,չիր ու չամիչից: