Ռաբինդրանաթ Թագոր — ԿԻՆ

Հողեղե՜ն չես միայն, և ո՛չ միայն աստծու ստեղծածն ես, օ՜, կին,
Գեղեցիկի տենչով վերստեղծում է քեզ տղամարդու հոգին:
Բանաստեղծները քեզ մտքի շղարշով են զուգում ու զարդարում,
Եվ քո քղանցքներին մետաֆորի ոսկե թելիկներ են վառում:
Նկարիչները քո զարմանալի՜ մաքուր վեհությունը վերին
Անմահության անեղծ շողերո՜վ են օծում իրենց կտավներին: