Պարույր Սևակ
«Կենացն ըմպենք հավատարիմ բոլո՜ր կանանց»

Կենացն ըմպենք հավատարիմ բոլո՜ր կանանց,
Որոնց հաճախ ցավ ենք տալիս, բայց որքան անց,
Այնքան՝ ցավով՝ խելքի գալիս,
Տարբերում ենք մամուռ-կանաչ,
Էժան և թանկ,
Սեր և դյութանք:
Եկեք փութանք,
Որ չսպառնա նրանց սիրուն ո՛չ մի վտանգ,
Եվ հավատա՛նք,
Որ մենք կյանքում
Բախտի՜ նման նրանց գտանք…
Պարույր Սևակ «Մարդը ափի մեջ» շարքից