Ֆիդայի-Սարգիս Կուկունյանի արշավանքը 
<<Ֆիդայու համար տոկալն ու համբերելը նույնքան անհրաժեշտ են, որքան պատերազմի դաշտում զենքը ձեռքին կռվելը>>։
ԿՈՒԿՈՒՆՅԱՆ Սարգիս Մովսեսի (1863 թ., գ. Նիժ – 1913 թ., Օրյոլի բանտ), ազգային-ազատագրական շարժման գործիչ: Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում (ավարտել է 1885 թ.), Պետերբուրգի համալսարանում: Օգնել է Կ. Եզյանին՝ «Պետրոս Մեծի հարաբերությունները հայ ժողովրդի հետ» (1898 թ., ռուսերեն) վավերագրական ժողովածու կազմելիս: