Հանդարտվիր, սիրտ իմ, թող քաղցր լինի ժամը հրաժեշտի:
Թող դա լինի կատարելություն, ոչ թե մահացում:
Թող սերը ձուլվի հուշերին, տառապանքը` երգին:
Թող բնի մոտ փակվեն թևերը և վերջանա վերասլաց թռիչքը դեպի եթեր:
Թող քո ձեռքերի վերջին շոյումը լինի քնքուշ, ինչպես գիշերային ծաղկի փաղաքշանքը:
Գեթ մի պահ կանգ առ, ով հրաշագեղ վախճան, ու լռության մեջ ասա վերջին խոսքդ:
Ես երկրպագում եմ քեզ ու բարձր եմ պահում ճրագս, որ լուսավոր լինի ճամփադ:
ՌԱԲԻՆԴՐԱՆԱԹ ԹԱԳՈՐ