ՄՈՒՇԸ ԳԻՇԵՐՈՎ❣️30՚07՚2018ԹՎ՚
Մուշ,.... քաղցր Մուշ. 
Ավանդույթի համաձայն ,արդեն չգիտեմ էլ,թե որերորոդ անգամ ,անկախ ժամից ,երբ երեկոյան հասնում ենք Մուշ,ես պարտադիր զբոսնում եմ Մուշում...ներքին զգացումը անբացատրելի է,կարծես իմ հայրենի ծննդավայրում լինեմ:
Մուշը գտնվում է Մեղրագետի ձախակողմյան վտակ Մուշ գետի ափերին: Հարավում բարձրանում են Հայկական Տավրոսի Սասունի լեռները` Տիրնկատար և Կորդուխ Լեռ գագաթներով: XX դ. սկզբին ուներ շուրջ 25000 բնակիչ, որից 9000 հայեր: Այստեղ գործել են Սբ. Ավետարանաց,