28.11.2018, 14:55:48
Աշնան մշուշում շշուկ ու շրշյուն, — Բարդիներն են բաց պատուհանիս տակ,— Դու ես, որ դարձյալ թախիծով հիշում, Կանչում ես նորից կարոտով հստակ։ Անտես ու հուշիկ իմ շուրջը շրջում, Եվ շշնջում ես, և անուշ շրշում, Պայծառ տրտմությամբ ինձ ես անրջում Ու գաղտնի սիրով սիրում ու հիշում։ Ամպերը ճերմակ երամով անցան Թռչունների պես,— լուսեղե՜ն երազ,— Դո՛ւ ես, որ դարձյալ ժպտացիր անձայն Քո հեռու հեռվից, անհայտ ու անհաս։ Ջրերն են անվերջ միգում հեկեկում, — Իմ սիրտն է լալիս կարոտով անհուն,—
Աշնան մշուշում շշուկ ու շրշյուն,
— Բարդիներն են բաց պատուհանիս տակ,—
Դու ես, որ դարձյալ թախիծով հիշում,
Կանչում ես նորից կարոտով հստակ։
Անտես ու հուշիկ իմ շուրջը շրջում,
Եվ շշնջում ես, և անուշ շրշում,
Պայծառ տրտմությամբ ինձ ես անրջում
Ու գաղտնի սիրով սիրում ու հիշում։
Ամպերը ճերմակ երամով անցան
Թռչունների պես,— լուսեղե՜ն երազ,—
Դո՛ւ ես, որ դարձյալ ժպտացիր անձայն
Քո հեռու հեռվից, անհայտ ու անհաս։
Ջրերն են անվերջ միգում հեկեկում,
— Իմ սիրտն է լալիս կարոտով անհուն,—