Հայկական է)🇦🇲️💥
Հայկական է)🇦🇲️💥
Գաղտնիքը համի` հողի քիմ կազմն է եւ ,, մեր արեւը...
Развернуть
Подгруженный файл
Սանդերք
Գորգագործության համար անհրաժեշտ բուրդը գզել են աղեղով, սանդերքով։ Սանդերքը փայտյա գործիք է, որի գագաթին երկու շարքով շարված են մետաղյա ատամներ։ Բրդի մշակման ժամանակ տեղի էր ունենում ընկերային փոխադարձ օգնություն՝ մաջի։ Լեռնային Ղարաբաղում 10-15 աղջիկ իրենց սանդերքներով հավաքվում էին այն տանը, ուր գզելու բուրդ էր պատրաստած։ Հատակին փռում էին խսիր կամ թաղիք, վրան գցում կարպետ։ Սանդերքի վրա գզում էին բուրդը. տեղի էր ունենում ուրախ մրցակցություն. «Ով շատ կգզի, ով շուտ կգզի»։
Подгруженный файл
Գեղամա Լեռներ ՝ տեսարան Գեղաքարից
Տարիներ շարունակ, ամենօր, Գեղամը, տիղմի սերմերով լի՝ մի մեծ զամբյուղ էր շալակում ուսերին և բարձրանում էր սարը: Հասնելով գագաթին՝ շուռ էր տալիս զամբյուղն ու սերմացնում էր բուսականությունից զուրկ լեռնազանգվածը:
Անցան տարիներ, և քրտնաջան աշխատանքները տվեցին իրենց արդյունքը: Մի օր, երբ հերթական անձրևը նորից սկսեց խեղդել լեռնային բնակավայրերը, բոլորը սակայն համոզվեցին, որ հեղեղային հոսքերը այլևս չեն կարողանում անցնել տիղմի պատնեշները:
Подгруженный файл
Молочная революция: как люди с Армянского нагорья принесли молоко в Европу Исследование "молочной революции" в Европе показало, что сельское хозяйство пришло в Европу на фоне волны миграции с Армянского нагорья ( известного как Восточная Анатолия) в период неолита.Приезжие покорили местных жителей своей утонченной культурой, знанием сельского хозяйства и чудесной пищей -молоком.Примерно в 5300 г до нашей эры все жители Центральной Европы внезапно начали заниматься сельским хозяйством
Подгруженный файл
Գրեթե բոլոր ազգագրական շրջաններում Կաղանդի կեսգիշերին գնում էին ջուր բերելու։ Այդ պահին ոչ միայն ջուրն էր ոսկյա, այլ ցանկացած իր, ջուրը մտցվելով, կարող էր վերածվել ոսկու, արծաթի կամ մեկ այլ իրի։ Ջրի առատությունը տարվա առատության նշան էր համարվում, սակավությունը՝ անջրդիության։
Աղբյուր՝ Սիմոնյան Լ., Տոմարային ծիսաշար, հտ.1, Երևան, 2006։
Подгруженный файл
Ամանորին Գամիրքում գիշերը քնելուց առաջ ընտանիքի յուրաքանչյուր անդամ սեղանին էր դնում իրեն պատկանող որևէ իր։ Հավատում էին, որ գիշերը գալիս են հրեշտակները։ Հաջողությունը պատկանում էր այն անձին, որի իրը առավոտյան տեղաշարժված էր լինում, իբր՝ հրեշտակների կողմից։
Բացի այս գուշակությունից, աղջիկները քնելուց առաջ երեք անգամ ավլում էին թոնրի պատերը և, ավելը բարձի տակ դնելով՝ քնում։ Եթե գիշերվա ընթացքում ավելից ոչ մի ճյուղ չէր կոտրվում՝ տարին բարի էր լինելու։
Աղբյուր՝ Սիմոնյան Լ., Տոմարային ծիսաշար,
Подгруженный файл
Հարսնացուի և փեսացուի կողմերի` միմյանց ուղարկվող գրեթե բոլոր նվերների հետ պարտադիր գաթա էր դրվում։
Հայերը գաթան թխել են արևի տեսքով և ամենայն հավանականությամբ դրան են վերագրել արևի կենսական ուժն ու հզորությունը։ Իսկ դա նշանակում է, որ գաթաներ ուղարկելը միմյանց կյանք, արևշատություն մաղթելու համար էին։
Գաթաները կլոր կամ խաչաձև թխելը հուշում է, որ դրանց տրվել է նաև չար ուժերից պաշտպանելու հատկություն
Подгруженный файл
Հայոց երկնքի մեջ լուրթ ու անամպ
Հայոց ավանդական ու հին հողում
Իր պետական շուքով ու վեհությամբ
Մեր պետական դրոշն է փողփողում
Օծված է նա բախտի մեծ արևով
Կանգնած է մեր տենչի լույս գագաթին
Այնքան բարձր է,որ իր բոսոր թևով
Ասես քսվի պիտի Արարատին
Ծփում է նա,ու լույս ծփանքի տակ
Իմ Հայաստան, հողդ է ծիածանվում
Այդպես հպարտ,այդպես բարձր ու շիտակ
Քո դարավոր երազն է ծածանվում
Զավակներդ մահով ասպետական
Մարտերի մեջ ընկան դար ու դարեր
Երազեցին դրոշն այս պետական
Ինչպես երազում են կյանք ուարև
Подгруженный файл
Բարի և օրհնյալ կիրակի Հայս🙏
Սեղանդ առատ լինի, օջախդ շեն լինի, հոգիդ խաղաղ լինի, սիրտդ էլ ուրախ ու բաց լինի....Աստծո առատ օրհնանքն էլ միշտ վրադ...❤
Լավ է, երբ կա գարնան հույս, Երբ հոգիդ ջերմացնում է հարազատ տունը:
Լավ է, երբ կա երկինք ու խաղաղ կապույտը քեզ վերցնում է իր գիրկը... Լավ է, երբ... ))
Подгруженный файл
Հայկական լեռնաշխարհի Նեմրութները
Հայկական լեռնաշխարհն ունի երկու համանուն լեռ՝ Նեմրութները, որոնք երբեմն շփոթում են միմյանց հետ: Նեմրութները գտնվում են իրարից ուղիղ գծով 315 կմ հեռավորության վրա:Հետագայում Հայկին փոխարինեց և գերագույն աստված դարձավ Արամազդը, որի պաշտամունքը կենտրոնական դիրք էր գրավում նաև Նեմրութ լեռան սրբավայրում, որն էլ համարվում է երկրորդ Նեմրութը: Երկրորդ Նեմրութը գտնվում է Հայկական կամ Արևելյան Տավրոսի լեռներում, որը Կոմմագենե երկրի բարձրագույն գագաթն է:
Подгруженный файл
ՋՐՎՇՏԻԿ ՎԱՆՔ
Ս. Եղիշե առաքյալ վանք,հայ առաքելական վանական համալիր Արցախի Մարտակերտի շրջանում՝ Մատաղիս գյուղից հյուսիս-արևմուտք,,հայ-ադրբեջանական շփման գծի մոտ, Մռավի անտառապատ լեռնաբազուկներից մեկի հարավային լանջին:
Հայտնի է եղել Ներսմիհրի ուխտ անունով, քրիստոնեության ընդունումից հետո կոչվել է Ջրվշտիկ՝վանքի մոտ գտնվող Ջրվշտիկ ջրվեժի անունով,ապա՝ Ս. Եղիշե առաքյալ վանք:Ըստ պատմիչ Մովսես Կաղանկատվացու, V դ. Արցախի Վաչագան Բարեպաշտ թագավորը ս. Եղիշեի նահատակության տեղում հուշասյուն է կանգնեցրել,
Подгруженный файл
Հավուց Թառի վանք...Կոտայք,Հայաստան
Հավուց թառի վանքը Եղել է միջնադարյան Հայաստանի կրոնական ու մշակութային կենտրոններից։Վաղ միջնադարից հիշատակվող այս վանքում 1013 թ.,Գրիգոր Մագիստրոս Պահլավունին կառուցել է Ս.Ամենափրկիչ եկեղեցին։Հավուց Թառը վերելք է ապրել XII-XIV դդ.:Տուժել է 1679 թ.երկրաշարժից,վերջնականապես ավերվել 1840 թ. Ակոռիի երկրաշարժի ժամանակ։
Համալիրը բաղկացած է 2 հուշարձանախմբից։Արևմտյան հուշարձանախմբի գլխավոր եկեղեցին XIII դ. ներքուստ խաչաձև,արտաքուստ ուղղանկյուն,չորս անկյուններում ավ
Подгруженный файл
․․․Թվում էր՝Հայաստանը գիտեմ՝ լայնքով ու երկայնքով:Բայց ահա իջա Գառնո ձորը,այն անդունդը,որ հենց Գառնո տաճարի տակ է:Ի՜նչ գեղեցկություն՝անծանոթ, վայրի...
Հայաստանն իր ժայռեղեն ծալքերում՝ այնպիսի գաղտնիքներ ունի,որ չես ակնկալում:
Այդպես է և հայ ժողովուրդը
...Հաճախ եմ խորհել,թե ինչ կանեի,եթե չլիներ իմ մի պատառ փրկված հողը:Գառնո ձորում ես մի քարափ գիտեմ,որի տակ գարնանը կապույտ մանուշակների հեղեղ է լինում:Ի՞նչ կանեի կյանքում,եթե չունենայի այդ ձորն ու քարափը՝ուզածս ժամանակ տեսնելու հնարավորությունը․․
Подгруженный файл
ԹՈՆԻՐ...ԼԱՎԱՇ🇦🇲💔
ԹՈՆԻՐ Այն երկրի վրա փորված մի մեծ բանկա է, որի մեջ կրակ է պատրաստվում, որն օգտագործվում է հաց-հայկական լավաշը թխելու համար: Հին հայերը թոնիրները էին նմանեցնում արևի «գետն ընկնելուն» մայրամուտին (արևը հիմնական աստվածությունն էր), իսկ հայ կանայք նույնիսկ խոնարհվում էին թոնրի առաջ, նախքան սկսեն հաց թխել կամ դրա մեջ ինչ-որ բան պատրաստել:
Подгруженный файл
Հաց հանապազօրյա...🧡
-Տաշտներըդ լի հաց լինի,
Դուռներըդ միշտ բաց լինի
- Ջաղացիդ միշտ հերթ լինի,
Մեջքըդ ամուր բերդ լինի․․․(Հովհ.Թունսնյան/« Մարոն»)
«Շնորհ անես, գաս մեր հացը կտրես», «Խեղճ աղքատի հոգին դուրս գա, քարից, հողից հաց քամի…»:
Իրեն ու ժողովրդին հարգող ու սիրող մարդը չի կարող չսիրել ու չգնահատել մի կտոր հացը, դողալ անգամ փշրանքի համար,…
Հայս` օջախդ միշտ շեն լինի,սեղանդ միշտ լի լինի...սիրտդ պարզ, հոգիդ էլ խաղաղ լինի:
ԱՍՏԾՈ ԿԱՄՈՔ ԹՈՂ ՇԵՆԵՐԸ ՇԵՆԱՆԱՆ ՏԱՔ ՀԱՑՈՎ ԹՈՆՐԻ
Подгруженный файл
Аревахач"Солнечный крест",также Патеразмахач"Крест войны"Кер хач "Кривой крестили просто Армянская свастика—один из традиционных армянских символов.Самыеранние изображения свастики вАрмении относятся кнеолиту периода человеческой культурной эволюции7000-5000лет до нэ
Главным значениемаревахача является Солнце,а отсюда и свет,движениежизни,благополучия,радости,вечности иудачи.Аревахач вДревней Армении наносился на оружие,предметы повседневного быта,одежду,знамена игербы
Подгруженный файл
Հայկական դրոշի էվոլյուցիան
Эволюция армянского флага
Армянские,хеттские,ассировавилонские,персидские,греческие источники свидетельствуют о правлении семи всеармянских царских династий в Армении:
Династия Айказуни(Айкиды)2492/2107г—331г.донэ.
Династия Арартуни(Ванское царство)ок860—590донэ.
Династия Ервандуни(Оронтиды)ок401—200дон.э.
Династия Арташесян(Арташесиды189дон.э—52нэ.
Династия Аршакуни(Аршакиды)52—428
Династия Багратуни(Багратиды886—1045
Династия Рубенян-Хетумян-Лусинян1080—1375
Подгруженный файл
ԵՐՋԱՆԻԿ ԸՆՏԱՆԻՔ/Счастливая семья
СЕВАДА ГРИГОРЯН:ЧТО МОЖЕТ БЫТЬ СЕМЬИ ДОРОЖЕ?
Sevada Grigoryan,Happy Family (Arm.Երջանիկ ընտանիք),2013
Картины Севада Григоряна наполнены уютом и теплотой.Мягкие цвета, плавность форм–все это погружает в безмятежность,позволяет притронуться к внутренней тишине,а оттуда растечься в этнические мотивы армянской самобытности.Основные темы картин художника–семья,отношения, дети.Все те моменты,которые наиболее ценны и значимы для представителей армянского этноса.
Подгруженный файл
Ախպերիկ վանքը․․․Խութ,Սասուն,Արևմտյան Հայաստան։ Դաշտադեմ,գյուղ Արևմտյան Հայաստանում,Բիթլիսի վիլայեթի Խութ-Բռնաշենի գավառակում: Բիթլիսի փոխնահանգապետ Սալիհ Ալթունը 2014թ. խոստովանել է,որ ինքը թշնամությամբ է լցված ներկայիս Թուրքիայի տարածքում հայկական ժառանգության նկատմամբ: Ըստ «Ակոս»-ի,Բիթլիսի փոխնահանգապետը հայտարարել է քաղաքում Սուրբ Ախպերիկ հայկական վանքը վերականգնվելու կապակցությամբ:Եթե չեմ սիրում մարդուն,նրա կառուցած շենքն էլ չեմ սիրում:Ինչո՞ւ պետք է այն պահպանեմ,-նկատի ունենալով հայերին:
Подгруженный файл
АРМЕНИЯ - ВСЁ ПРО АРМЕНИЮ И ПРО АРМЯН
МЫ - ЕСТЬ!
“Дерево сажает один, а плодами питаются многие. Человек, посадивший дерево-добродетель. Именно таких добродетелей и не хватает.
Я хочу, чтобы мы научились петь хором, вместе. Если мы этому научимся, мы все вместе построим эту страну.
Сос Саркисян
Подгруженный файл
Լեգենդ իմ երկրի մասին․Հարսնաձորի Դիտակետ
Գորիս-Տաթև ճանապարհին է գտնվում Հալիձորի անտառի դիմացի բարձր գահավեժ քարափներից մեկը՝Հարսնաձորը:Ղևոնդ Ալիշանն այն անվանում է Հարսնավազ՝հարսի վազելու տեղը:Հարսնաձորի դիտակետի հետ կապված լեգենդ կա։
Լեգենդը պատմում է,որ հին ժամանակներում մի տղա ու աղջիկ քայլում էին կիրճի եզրով,նրանց վրա հանկարծակի հարձակվում են պարսիկ զինվորներ։Տղային սպանում են,իսկ նրա հարսնացուն,որոշելով՝ավելի լավ է մեռնի,քան գերի ընկնի,խաչակնքվում է և նետվում ձորը։
Подгруженный файл
Հայո՜ց աշխարհ, հայո՛ց երկիր, հայո՛ց հող,
Լայն աշխարհում քո գրկի մե՜ջ ապրեմ թող։
Դու ժայռակուռ մի ամրոց ես հնավանդ,
Աշտարակներդ՝ Արագած ու Արարատ։
Թող ես լինեմ աշտարակիդ աղավնին,
Շուքդ մնա իմ ապավեն հովանին։
Ո՛ւր էլ թռչեմ, ինչ աշխա՜րհ էլ թափառեմ,
Նորից ե՛տ գամ, քո տանիքո՜ւմ ծվարեմ։
Ու թե մեռնեմ, քո գրկի մե՛ջ մեռնեմ թող,
Հայո՜ց աշխարհ, հայո՛ց երկիր, հայո՜ց հող։
Սիլվա ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ
Подгруженный файл
Մայիսի 8-9. այս օրն էր, երբ հօդս ցնդեցրինք մեր տարածքները զավթելու թշնամու բոլոր հույսերը ու սկիզբ դրեցինք մեր երկրի ճիշտ սահմանները գծելուն:
Այս դժվարին գործն իրականացնելու համար տվել ենք զոհեր, փախստականներ, տվել ենք իրենց մարմնի մի մասը պատերազմի դաշտում թողած ազատամարտիկներ, տվել ենք երկրից փախչողներ: Ունեցել ենք մարած հույսի զգացում, բայց և արդարությունը վերականգնելու համառություն, կամք ու վճռականություն, ունեցել ենք կորոստներ, բայց և ձեռքբերումներ, եղել ենք հպարտ ու պահանջատեր:
Подгруженный файл
ԽԱՇ...ԱՆՈՒՇ ՈՒՏՈՂԱՆՑ
Պատրաստելուց հետո խաշն մատուցվում է օղու,լավաշի,սխտորի,բողկի,կանաչու,թթու ծիծակի հետ,որոնք օգնում են,որ խաշի մեջ պարունակվող օրգանական միացությունները հեշտ տրոհվեն,ու խաշը հեշտ մարսվի:Խաշն մատուցվում է անալի,քանի որ աղ լցնելու դեպքում այն մգանում է:Ժողովրդի մեջ տարածված խոսքը,թե խաշը չի սիրում երեք «կ»`կենաց,կոնյակ եւ կին,այդքան էլ այդպես չէ:«Մեր խոհանոցում արարողը կինն է եղել,կինը եւ լավ պատրաստում է,եւ լավ ճաշակում»:Իսկ խաշի սեղանին ավանդաբար հնչող կենացները երեքն են:
Подгруженный файл
Ամենահայկական ուտեստը՝ԽԱՇ....
Հայաստանում խաշը պարզապես հագեցնող արգանակ չէ։ Այն ծիսակարգային բովանդակությամբ ճաշ է թե' կազմակերպիչների և թե' մասնակիցների համար: Կերակրատեսակի անվանումը ծագում է «խաշել» բառից:
Հնում այս ուտեստը համարվում էր աղքատների կերակուր, քանի որ դրա պատրաստման համար օգտագործվում էր այն, ինչ մնում էր ծիսական մատաղից կամ մսի վաճառքից:
Подгруженный файл
Հին Հայաստանում Արամ անունով մի արքա է եղել,որը կռվի ժամանակ գերի է ընկել ասորիների թագավոր Նոսորին: Նրա պայմանի`Արամ արքան պետք է 10 օր անոթի մնար, իսկ 11-րդ օրը նետաձգությամբ մրցեր իր հետ,եթե հաղթի,ազատ կարձակվի,յուրայինների մոտ կգնա արքայավայել ընծաներով:Հաջորդ օրը Արամ արքան պահանջեց,որ ասորաց սահմանի մոտ կանգնած հայկական բանակից բերեն իր ամենագեղեցիկ լանջապանակը:Հայերը գլխի ընկան,որ իրենց արքան ինչ-որ բան է ակնարկում,իսկ ասորիներն էլ չգիտեին,որ լանջապանակի մեջ նրբաթերթ հաց է դրված:
Подгруженный файл
Խնոցի
Հայաստանում գործածվում է Խնոցու երկու տեսակ
•Առաջինը՝կավե կարասաձև անոթ է,որը հարում էին գետնին նստած
•Երկրորդը՝կավե կամ փայտե,երկարավուն,որը կախում էին առաստաղի գերաններից
Վանի թագավորությունում զարգացած էր կաթնատնտեսությունը: Տարածաշրջանում ներկայումս գործածվող խնոցիները ապշեցուցիչ կերպով նման են Կարմիր Բլուրի պեղումների ժամանակ հայտնաբերված խնոցիներին
Վաղբրոնզեդարյան հնագիտական համալիրների պեղումներով հայտնաբերված խեցեղեն հավաքածուներում առկա են կաթնամթերքի վերամշակման նպատակով
Подгруженный файл
Խնոցի
Կաթնամթերք մշակելու ամենահին գործիքը
Հայկական խոհանոցը հնագույներից է աշխարհում,եթե ոչ ամենահինը:
Խնոցի,ծփոց՝մածուն կամ թթվասեր հարելու,տնայնագործական եղանակով կարագը թանից զատելու անոթ։Լինում է կավից կամ փայտից,տակառաձև կամ երկարավուն,միջնամասում՝ուռուցիկ, կենտրոնում՝անցքով (լցնելու և դատարկելու համար)։
Маслобо́йка-приспособление для изготовления сливочного масла из слегка скисшего молока,сливок или cметаны,путём сбивания—механического воздействия на обрабатываемый продукт.
Подгруженный файл
Армения в «Историческом атласе» 1710 года
Известный французский картограф, учёный и писатель Анри Шателен (Henri Chatelain) совместно с Николасом Гуедевилем (Nicolas Gueudeville) издал в 1705-1720 гг.в Париже и Амстердаме семитомный монументальный труд на французском языке под названием «Исторический атлас или Новое введение в историю, хронологию и древнюю и новую географию» (Atlas Historique,Ou Nouvelle Introduction A l'Histoire, à la Chronologie & à la Géographie Ancienne & Moderne).
Подгруженный файл
ԽԱՉՔԱՐ - ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՔԱՐԵ ՎԿԱ
Հայաստանում պահպանված ամենահին խաչքարերը
Գառնու հեթանոսական տաճարի տարածքում:գտնվող Կատրամիդե թագուհու 879 թ. կերտված խաչքարը ստույգ թվագրվածների մեջ ներկա դրությամբ միայն 3-րդ տեղում է»: Այն կանգնեցրել է Աշոտ Բագրատունու կինը՝ Կատրանիդե թագուհին՝ «ի փրկություն իր հոգու»:
Подгруженный файл
Строительство монастыря Гошаванк было начато в 1188 году и закончено в конце XIII века. Летописцы отмечают,что Мхитар и его последователи сначала возвели маленькую деревянную церковь в честь Святого Иоанна Крестителя (Св. Карапет), а затем в 1191 году заложили фундамент церкви Св. Аствацацин.
Проект постройки монастыря был реализован многими талантливыми архитекторами, плотниками и каменщиками. Однако до нас дошли имена лишь трех мастеров, зодчий Мхитар, его ученик Ованес и скульптор Погос,
Подгруженный файл
ԲԵՂԼՈՒ-Քասաղի👌💗
Այս գեղեցկուհիները Հայաստանի քաղցրահամ ջրերում աճող Բեղլու ձկան 4 տեսակներից մեկն է,որը քիչ քանակով բազմանում է Միրաքի ջրամբարում ,և հատկապես Միրաքի ձորով հոսող Քասաղի վտակում,որոնց որսալը շատ դժվար է,հազվադեպ է պատահում...մեր աշխատակիցը մի քանի օր առաջ ձորից էր բերել,իսկ ձկներին խայծ հանդիսացող կարթի դերում հադես է եկել փնջաձև ծաղկաբույլ ունեցող Արևքուրիկ (Зверобой)
Քասաղ գետի ջրերում ապրում են կողակ, բեղլու, սազան, թառափ, խեցգետին։
Подгруженный файл
ՀԱՅԵՐԵՆ
Ես է՛ն հայի դուռը կերթամ,
Ով խոսում է հայերեն,
Նրա՛ շեմի հողը դառնամ,
Ով հիմք ունի հայերեն:
Նրա՛ այգում բլբուլ դառնամ,
Ով վարդ ունի հայերեն,
Նրա՛ ձեռքի գիրքը դառնամ,
Ով կարդում է հայերեն:
Նրա՛ սիրո անձը դառնամ,
Ով սիրում է հայերեն,
Նրա՛ ձեռքի սազը դառնամ,
Ով երգում է հայերեն:
Շահենն ասաց. - «Հա՛յ ժողովուրդ,
Քեզ եմ դիմում հայերեն,
Երբ որ մեռնեմ, ինձ կթաղեք,
Հայոց հողում՝ հայերեն»:
ԳՈՒՍԱՆ ՇԱՀԵՆ
https://youtu.be/z5a-mvHa12U?t=49
Подгруженный файл
Շնորհավոր Տոնդ. Ազա՛տ ԱՐՑԱԽ!
Արցա՛խ, մի բուռ Արցախ,
Դու աշխարհի համար մի փշուր հող ես լոկ
ԵՎ սակայն մեզ համար հսկա զոհասեղան...
Ու թե հնար լիներ կայծակները խաչել,
Ես զոհերիս վրա կվառեի խաչերն այդ հրեղեն,
ՈՒ թե հնար լիներ Հարդագողի ճամփան
Ոլորել ու դարձնել հսկա ծաղկեպսակ,
Ես զոհերիս վրա կդնեի պսակն այդ արցունքոտ,
Որ աշխարհին արար տեսանելի լիներ...
Ուրեմն ,զա՛րկ Արցախ,
Զա՛րկ իմ զարմանալիդ,
Չկա ուրիշ հնար և ուրիշ ելք չկա,
Քանզի ոսոխը քո՝ այդ քոչվորը վայրի
Подгруженный файл
ԸՆՏԱՆԻՔ…ԽՐԻՄԵԱՆ ՄԿՐՏԻՉ
Բարեկամ ժողովուրդ Հայոց, Ձեզ կը նուիրե դուզնաքեայ երկասիրութիւնս, որոյ մակագիրն է ԴՐԱԽՏԻ ԸՆՏԱՆԻՔ։ Այս անուն քաղցր ու ժողովրդական է. թերեւս զարմանաք եւ մեղադրէք զիս, զի գրքիս առարկաներն առաւել աշխարհիս առարկայից վերայ են, քան թէ երկնից արքայութեան։ Զիս պիտի դատէ՞ք արդեօք, երբ Եկեղեցւոյ վարդապետ, Աւետարանի աշակերտ, կենաց Հացին տնտես, թողու իւր բարձրագոյն պաշտօն, Պօղոսի քարոզած երկնից անճառ դրախտը, եւ երկրի ընտանեկան դրախտի համառ ճառէ։ Ճշմարիտ կը լինէր քո այդ դատաստան,
Подгруженный файл
Из цикла "Армения"
Ах, ничего я не вижу, и бедное ухо оглохло,
Всех-то цветов мне осталось лишь сурик да хриплая охра.
И почему-то мне начало утро армянское сниться,
Думал — возьму посмотрю, как живет в Эривани синица,
Как нагибается булочник, с хлебом играющий в жмурки,
Из очага вынимает лавашные влажные шкурки…
Ах, Эривань, Эривань! Иль птица тебя рисовала,
Или раскрашивал лев, как дитя, из цветного пенала?
Ах, Эривань, Эривань! Не город — орешек каленый,
Подгруженный файл
Բայազետի (Դարոյնքի,Դարույնք, Դարունից բերդ) – Մեծ Հայքի Այրարատ նահանգի Կոգովիտ գավառում` Մակվա գետի հովտում: Հանդիսացել է համանուն գավառի կենտրոնը: Առաջին անգամ հիշատակվում է 4-րդ դարում պատմիչ Փավստոս Բուզանդի կողմից:Այն 4-րդ դարում Մեծ Հայքի հայտնի բերդերից էր: Մինչև 5-րդ դարի սկիզբը պատկանել է Արշակունիներին: Արշակունիների թագավորության շրջանում բերդը ծառայել է որպես արքունական գանձարան ու ապաստարան ,այլ կարևոր, պետական նշանակության խորհրդանիշերի հետ մեկտեղ՝ այստեղ են պահվել արքայական թագերը
Подгруженный файл
Բայազետի (Դարոյնքի,Դարույնք, Դարունից բերդ) – Մեծ Հայքի Այրարատ նահանգի Կոգովիտ գավառում` Մակվա գետի հովտում: Հանդիսացել է համանուն գավառի կենտրոնը: Առաջին անգամ հիշատակվում է 4-րդ դարում պատմիչ Փավստոս Բուզանդի կողմից:Այն 4-րդ դարում Մեծ Հայքի հայտնի բերդերից էր: Մինչև 5-րդ դարի սկիզբը պատկանել է Արշակունիներին: Արշակունիների թագավորության շրջանում բերդը ծառայել է որպես արքունական գանձարան ու ապաստարան ,այլ կարևոր, պետական նշանակության խորհրդանիշերի
Подгруженный файл
Խուճապի վանք - XIII դարի հայկական ճարտարապետական հուշարձան է պատմական Գուգարքի Բողնոփոր գավառում, այժմ ՀՀ Լոռու մարզի Թումանյանի շրջանում:
Խուճապի վանքը (XIII դ) գտնվում է Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղի մոտակայքում, Լալվար լեռան հյուսիսային լանջին։ 9-10 դարերում կառուցվել է համալիրի ամենահին եկեղեցին, որը միանավ բազիլիկ կառույց է և հիմնադրման առաջին տարիներին գործել է որպես հայադավան մենաստան, իսկ XIII դ Զաքարյանների տիրապետության շրջանում վերածվել է քաղկեդոնի վանքի։
Подгруженный файл
Հայ ժողովրդական «Աղե, արկանք» աշխատանքային երգն է՝ ավանդված Արցախի հայությունից: Երգում է Լարիսա Սարգսյանը:
Փուշկես տակեն վերջին փուշին
Եկավ տարավ դերանց նուշին,
Էն մին հաբուռ կորեկըն էլ
Բալաս տվավ ծտեն, ղուշին:
Աղե, արկանք, մաղե, արկանք,
Քիզանըմ կա էլա հարգանք:
Իստի հալբաթ, շատ չընք կենալ,
Շատ չընք մնալ, դոն ...
Հալբաթ մի նոր մեզմե հալեն ?
Մի տըղա լուս կը լուսանա: ?,
https://www.youtube.com/watch?v=sZYweGy2w7s
Подгруженный файл
Ծագոոմով հայեր
ԺԱՆՍԵՄ, ՆՈՒՅՆ ԻՆՔԸ` ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԵՄԵՐՋՅԱՆ - մարդ ով նկարեց, ինչ նկարել չէր կարելի:
"Ես ծագումով Կոնստանդինոպոլիսի մոտ գտնվող Սելեզ գյուղից եմ: Այստեղ է ծնվել հայ մեծ գրող Հակոբ Օշականը: 1919 թվականին, թուրքերը պարտություն կրեցին: Հույները, հույս ունենալով վերադարձնել իրենց Այա Սոֆիան, հարձակվեցին նրանց վրա և ետ քշեցին նրանց համարյա մինչև մեր գյուղը: Մենք իհարկե նրանց օգնություն ցուցաբերեցինք, սակայն շուտով իրավիճակը փոխվեց: Աշխարհի տերությունների օգնությամբ,
Подгруженный файл
Краски осени---
«Зазеркалье залива, небо ярче огня».
Изумительно Чудо природы!👍Все краски осени в одном пейзаже , неимоверная красота , просто невозможно оторвать взгляд
Сергей Есенин
Вот оно, глупое счастье
С белыми окнами в сад!
По пруду лебедем красным
Плавает тихий закат.
Здравствуй, златое затишье,
С тенью березы в воде!
Галочья стая на крыше
Служит вечерю звезде.
Подгруженный файл
Աշնան մշուշում շշուկ ու շրշյուն,
— Բարդիներն են բաց պատուհանիս տակ,—
Դու ես, որ դարձյալ թախիծով հիշում,
Կանչում ես նորից կարոտով հստակ։
Անտես ու հուշիկ իմ շուրջը շրջում,
Եվ շշնջում ես, և անուշ շրշում,
Պայծառ տրտմությամբ ինձ ես անրջում
Ու գաղտնի սիրով սիրում ու հիշում։
Ամպերը ճերմակ երամով անցան
Թռչունների պես,— լուսեղե՜ն երազ,—
Դո՛ւ ես, որ դարձյալ ժպտացիր անձայն
Քո հեռու հեռվից, անհայտ ու անհաս։
Ջրերն են անվերջ միգում հեկեկում,
— Իմ սիրտն է լալիս կարոտով անհուն,—
Подгруженный файл
Զորավար Մախլուտոն— Սմբատ Բորոյան
Զորավար Անդրանիկը հրաժեշտի ելույթում իր մարտիկների մասին ասել է. "Ես ձեզ բոլորիդ հոգուս չափ սիրեցի, բայց իմ ամենասիրելին և փառապանյալ քաջը եղավ զորավար Մախլուտոն":
Մախլուտո (Սմբատ Բորոյան, Զորավար Սմբատ) (ծն.27.08.1881 թ., Մուշ, Սուրբ Մարինե թաղամաս — 16.03.1956, Երևան,, թաղված է Սուրբ Էջմիածինի Սբ. Գայանե վանքի բակում, Խենթի կողքին, համաձայն իր կտակի. «Հավատքիս համար ինձ կթաղեք Սբ. Էջմիածնում, իսկ քաջությանս համար՝ «Խենթի» կողքին,
Подгруженный файл
ՅԱՅՍՄԱՒՈՒՐՔ, Կ.Պոլիս, 1730։
«Յայսմաւուրք» ժողովածուն Հայ եկեղեցու ծիսական գրքերից մեկն է: Այն պարունակում է նահատակված կամ ննջած սրբերի համառոտ վկայաբանություններն ու վարքերը, ինչպես նաեւ տերունական տոների մասին հոդվածներ, եւ նախատեսված է ամենօրյա ընթերցումների համար եկեղեցում ժամերգություններից առաջ կամ հետո:
Հայսմավուրք կամ Յայսմաւուրք (հուն.՝ menaia - ամսականներ) – XIII դարից կիրառվող այս անվանումը ծագել է գրաբարյան «Յայսմ աւուր»` «այս օրը» բառակապակցությունից,
Подгруженный файл
ԿԱՊԱԴՈՎԿԻԱ.Քաղաքակրթությունների խաչմերուկում🤗
Կապադովկիական անձավների բնակիչները, հավանաբար, քիչ շփում կունենային արտաքին աշխարհի հետ, եթե չապրեին քաղաքակրթությունների կարևոր խաչմերուկում։ Հանրահայտ «Մետաքսի ճանապարհը», որի երկարությունը 6 500 կիլոմետր էր, և որը Հռոմեական կայսրությունը կապում էր Չինաստանի հետ, անցնում էր Կապադովկիայով։ Բացի առևտրականներից, այս ճանապարհով են անցել նաև պարսկական, հունական ու հռոմեական բանակները։
Подгруженный файл
ԿԱՊԱԴՈՎԿԻԱ.Քաղաքակրթությունների խաչմերուկում🤗
Կապադովկիական անձավների բնակիչները, հավանաբար, քիչ շփում կունենային արտաքին աշխարհի հետ, եթե չապրեին քաղաքակրթությունների կարևոր խաչմերուկում։ Հանրահայտ «Մետաքսի ճանապարհը», որի երկարությունը 6 500 կիլոմետր էր, և որը Հռոմեական կայսրությունը կապում էր Չինաստանի հետ, անցնում էր Կապադովկիայով։ Բացի առևտրականներից, այս ճանապարհով են անցել նաև պարսկական, հունական ու հռոմեական բանակները։
Подгруженный файл
ԿԱՊԱԴՈՎԿԻԱ.Քաղաքակրթությունների խաչմերուկում🤗
Կապադովկիական անձավների բնակիչները, հավանաբար, քիչ շփում կունենային արտաքին աշխարհի հետ, եթե չապրեին քաղաքակրթությունների կարևոր խաչմերուկում։ Հանրահայտ «Մետաքսի ճանապարհը», որի երկարությունը 6 500 կիլոմետր էր, և որը Հռոմեական կայսրությունը կապում էր Չինաստանի հետ, անցնում էր Կապադովկիայով։ Բացի առևտրականներից, այս ճանապարհով են անցել նաև պարսկական, հունական ու հռոմեական բանակները։
Подгруженный файл
ԿԱՊԱԴՈՎԿԻԱ.Քաղաքակրթությունների խաչմերուկում🤗
Կապադովկիական անձավների բնակիչները, հավանաբար, քիչ շփում կունենային արտաքին աշխարհի հետ, եթե չապրեին քաղաքակրթությունների կարևոր խաչմերուկում։ Հանրահայտ «Մետաքսի ճանապարհը», որի երկարությունը 6 500 կիլոմետր էր, և որը Հռոմեական կայսրությունը կապում էր Չինաստանի հետ, անցնում էր Կապադովկիայով։ Բացի առևտրականներից, այս ճանապարհով են անցել նաև պարսկական, հունական ու հռոմեական բանակները։
Подгруженный файл
ԿԱՊԱԴՈՎԿԻԱ.Քաղաքակրթությունների խաչմերուկում🤗
Կապադովկիական անձավների բնակիչները, հավանաբար, քիչ շփում կունենային արտաքին աշխարհի հետ, եթե չապրեին քաղաքակրթությունների կարևոր խաչմերուկում։ Հանրահայտ «Մետաքսի ճանապարհը», որի երկարությունը 6 500 կիլոմետր էր, և որը Հռոմեական կայսրությունը կապում էր Չինաստանի հետ, անցնում էր Կապադովկիայով։ Բացի առևտրականներից, այս ճանապարհով են անցել նաև պարսկական, հունական ու հռոմեական բանակները։
Подгруженный файл
100 տարի արաջ...
#Անկախութեան Օրը՝ #Մայիս28 Ինչքան փշոտ եւ արիւնոտ է լաւ այն ճամբան, ուրկէ անցանք մեր անկախութեան հասնելու համար: Անոնք որ հեռուէն լսեցին միայն մեր ազատամարտի արիւնոտ պատմութիւնը, շուտով թիկունք դարձուցին պայքարին, անոնց համար անկախութիւնը բառ մըն է, այո, գեղեցիկ բառ մը, որուն անունով կրնան գովք ասել կամ բաժակներ պարպել, առանց սակայն, կարենալ թափանցելու անոր արիւնոտ գեղեցկութեան եւ արժէքին: Մեր անկախութի՜ւնը. անիկա մեզ եկաւ հեռուէն, կամ աւելի ճիշտ բռնօրեն բերուեցաւ մեր բիւրաւոր
Подгруженный файл
ԱՆԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ
Շրջում եմ դարձյալ պուրակում այն հին
Աշնան թախծալի երգով օրորված,
Հողմը փռում է տերևներ դեղին,
Որպես հուշերըս — երա՜զ ու մեռա՜ծ։
Մենակ եմ հիմա, և դու, ո՞վ գիտե,
Ո՞ր կողմերում ես — ժպիտով անուշ —
Նետում ծիծաղիդ կարկաչն արծաթե,
Վառում հայացքիդ դյութանքը քնքուշ…
Եվ գիտեմ, պիտի նորից հայտնվես,
Հիշես խոսքերը վաղուց մոռացված,—
Հըրաշքին պիտի հավատամ և ես
Ու կրծքիդ դնեմ գլուխըս հոգնած…
Բայց երբե՛ք, երբե՛ք էլ չի վառվելու
Ցնորքըս մեռած,— պատկերըդ հեռու…
Վահան Տերյան








