․․․Թվում էր՝Հայաստանը գիտեմ՝ լայնքով ու երկայնքով:Բայց ահա իջա Գառնո ձորը,այն անդունդը,որ հենց Գառնո տաճարի տակ է:Ի՜նչ գեղեցկություն՝անծանոթ, վայրի...
Հայաստանն իր ժայռեղեն ծալքերում՝ այնպիսի գաղտնիքներ ունի,որ չես ակնկալում:
Այդպես է և հայ ժողովուրդը
...Հաճախ եմ խորհել,թե ինչ կանեի,եթե չլիներ իմ մի պատառ փրկված հողը:Գառնո ձորում ես մի քարափ գիտեմ,որի տակ գարնանը կապույտ մանուշակների հեղեղ է լինում:Ի՞նչ կանեի կյանքում,եթե չունենայի այդ ձորն ու քարափը՝ուզածս ժամանակ տեսնելու հնարավորությունը․․