30.03.2021, 12:47:43
Սանդերք Գորգագործության համար անհրաժեշտ բուրդը գզել են աղեղով, սանդերքով։ Սանդերքը փայտյա գործիք է, որի գագաթին երկու շարքով շարված են մետաղյա ատամներ։ Բրդի մշակման ժամանակ տեղի էր ունենում ընկերային փոխադարձ օգնություն՝ մաջի։ Լեռնային Ղարաբաղում 10-15 աղջիկ իրենց սանդերքներով հավաքվում էին այն տանը, ուր գզելու բուրդ էր պատրաստած։ Հատակին փռում էին խսիր կամ թաղիք, վրան գցում կարպետ։ Սանդերքի վրա գզում էին բուրդը. տեղի էր ունենում ուրախ մրցակցություն. «Ով շատ կգզի, ով շուտ կգզի»։
Սանդերք
Գորգագործության համար անհրաժեշտ բուրդը գզել են աղեղով, սանդերքով։ Սանդերքը փայտյա գործիք է, որի գագաթին երկու շարքով շարված են մետաղյա ատամներ։ Բրդի մշակման ժամանակ տեղի էր ունենում ընկերային փոխադարձ օգնություն՝ մաջի։ Լեռնային Ղարաբաղում 10-15 աղջիկ իրենց սանդերքներով հավաքվում էին այն տանը, ուր գզելու բուրդ էր պատրաստած։ Հատակին փռում էին խսիր կամ թաղիք, վրան գցում կարպետ։ Սանդերքի վրա գզում էին բուրդը. տեղի էր ունենում ուրախ մրցակցություն. «Ով շատ կգզի, ով շուտ կգզի»։
Комментарии