Հայոց երկնքի մեջ լուրթ ու անամպ
Հայոց ավանդական ու հին հողում
Իր պետական շուքով ու վեհությամբ
Մեր պետական դրոշն է փողփողում
Օծված է նա բախտի մեծ արևով
Կանգնած է մեր տենչի լույս գագաթին
Այնքան բարձր է,որ իր բոսոր թևով
Ասես քսվի պիտի Արարատին
Ծփում է նա,ու լույս ծփանքի տակ
Իմ Հայաստան, հողդ է ծիածանվում
Այդպես հպարտ,այդպես բարձր ու շիտակ
Քո դարավոր երազն է ծածանվում
Զավակներդ մահով ասպետական
Մարտերի մեջ ընկան դար ու դարեր
Երազեցին դրոշն այս պետական
Ինչպես երազում են կյանք ուարև