«ՄԻԱՆԱԼՈՎ Է ՄԱՐԴԸ ԲԱԶՄԱՆՈՒՄ. ԵԿԵՔ ՄԻԱՆԱ՜ՆՔ»
Կարոտել եմ քեզ, իմ հայրենիք,
Վերքոտ սրտիդ անուշ երգերին,
Կարոտել եմ խաչքարների,
Ու վանքերի սուրբ աղոթքին:
Կարոտել եմ ժողովրդիդ,
Որ զոհ դարձավ քո հողերին,
Կարոտել եմ ժպիտներին,
Անհոգ, ուրախ մանուկների...