11.09.2019, 17:58:16
ՀԱՅԵՐԵՆ Ես է՛ն հայի դուռը կերթամ, Ով խոսում է հայերեն, Նրա՛ շեմի հողը դառնամ, Ով հիմք ունի հայերեն: Նրա՛ այգում բլբուլ դառնամ, Ով վարդ ունի հայերեն, Նրա՛ ձեռքի գիրքը դառնամ, Ով կարդում է հայերեն: Նրա՛ սիրո անձը դառնամ, Ով սիրում է հայերեն, Նրա՛ ձեռքի սազը դառնամ, Ով երգում է հայերեն: Շահենն ասաց. - «Հա՛յ ժողովուրդ, Քեզ եմ դիմում հայերեն, Երբ որ մեռնեմ, ինձ կթաղեք, Հայոց հողում՝ հայերեն»: ԳՈՒՍԱՆ ՇԱՀԵՆ https://youtu.be/z5a-mvHa12U?t=49
ՀԱՅԵՐԵՆ
Ես է՛ն հայի դուռը կերթամ,
Ով խոսում է հայերեն,
Նրա՛ շեմի հողը դառնամ,
Ով հիմք ունի հայերեն:
Նրա՛ այգում բլբուլ դառնամ,
Ով վարդ ունի հայերեն,
Նրա՛ ձեռքի գիրքը դառնամ,
Ով կարդում է հայերեն:
Նրա՛ սիրո անձը դառնամ,
Ով սիրում է հայերեն,
Նրա՛ ձեռքի սազը դառնամ,
Ով երգում է հայերեն:
Շահենն ասաց. - «Հա՛յ ժողովուրդ,
Քեզ եմ դիմում հայերեն,
Երբ որ մեռնեմ, ինձ կթաղեք,
Հայոց հողում՝ հայերեն»:
ԳՈՒՍԱՆ ՇԱՀԵՆ
https://youtu.be/z5a-mvHa12U?t=49