Ամանորին Գամիրքում գիշերը քնելուց առաջ ընտանիքի յուրաքանչյուր անդամ սեղանին էր դնում իրեն պատկանող որևէ իր։ Հավատում էին, որ գիշերը գալիս են հրեշտակները։ Հաջողությունը պատկանում էր այն անձին, որի իրը առավոտյան տեղաշարժված էր լինում, իբր՝ հրեշտակների կողմից։
Բացի այս գուշակությունից, աղջիկները քնելուց առաջ երեք անգամ ավլում էին թոնրի պատերը և, ավելը բարձի տակ դնելով՝ քնում։ Եթե գիշերվա ընթացքում ավելից ոչ մի ճյուղ չէր կոտրվում՝ տարին բարի էր լինելու։
Աղբյուր՝ Սիմոնյան Լ., Տոմարային ծիսաշար,