25.01.2019, 19:39:04
Ռուբեն Սևակ-ՀԱՄԲՈՒՅՐԸ -Հոգի'ս, դուն հոս...-հեկեկաց ձայնը լալեն: Գիշերն ուշ էր, գաղջ գիշեր էր ապրիլի. Իր գրկին մեջ լուսնակն առած սխրալի` Թուփերն ի վար ջուրը կ'երթար հևալեն... -Հոգի'ս, դուն հոս...- Ու տեսա որ ոչ հեռու, Գետափին մոտ, հանկարծաթափ, ուժգնովին, Հովերու պես, որոնք իրար կը ձուլվին, Երկու ստվեր կը նետվեին իրարու... Տարօրինակ ինչ ուներ օդն այդ գիշեր, Որ դեռ կուծքիս տակ հետքն ունիմ սարսուռի, Ու բիբերուս մեջ խոնավ կետ մը կուռի... Ես այդ գիշերն առանց հույզի չեմ հիշեր:
Ռուբեն Սևակ-ՀԱՄԲՈՒՅՐԸ
-Հոգի'ս, դուն հոս...-հեկեկաց ձայնը լալեն:
Գիշերն ուշ էր, գաղջ գիշեր էր ապրիլի.
Իր գրկին մեջ լուսնակն առած սխրալի`
Թուփերն ի վար ջուրը կ'երթար հևալեն...
-Հոգի'ս, դուն հոս...- Ու տեսա որ ոչ հեռու,
Գետափին մոտ, հանկարծաթափ, ուժգնովին,
Հովերու պես, որոնք իրար կը ձուլվին,
Երկու ստվեր կը նետվեին իրարու...
Տարօրինակ ինչ ուներ օդն այդ գիշեր,
Որ դեռ կուծքիս տակ հետքն ունիմ սարսուռի,
Ու բիբերուս մեջ խոնավ կետ մը կուռի...
Ես այդ գիշերն առանց հույզի չեմ հիշեր: