ՊՈԵԶԻԱՆ ԳԱՐՈՒՆ Է, ՍԵՐ Է🌾
«Ծաղիկներ, սեր, գարուն....»-Ձեզ՝Արարչի կերտած կախարդական բնաշխարհի ողջ ներկապնակի գուներանգներով:
Գարունը այնքան ծաղիկ է վառել,
Գարունը այնպես պայծառ է կրկին,
Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ մեկին քնքուշ խոսք ասել:

Գարունն ու մայրը երկվորյակներ են 
Գարունը զանգն է կյանքի, զարթոնքի,
Մայրը՝ զանգահարը գարնան թովչանքի:
Գարունը կյանք է մոր կյանքով լեցուն,
Գարունը սեր է մոր սիրով լցված,
Գարունը հույս է՝ մոր սիրով հարատևող,
Գարունը գալիքի խորհրդանիշն է