18.03.2019, 18:54:34
Համո Սահյան «Ծովն էր, գիշերն էր, ես էի և դու» Ծովն էր, գիշերն էր, ես էի և դու, Չորս հոգով էինք, էլ ոչ ոք չկար, Թե իմանար մեզ ինչից է զրկում, Առավոտն ինքն էլ երևի չգար։ Մենք մեզ իրար մեջ որոնում էինք, Դաշնությունն էինք հյուսում մեր հոգու, Աստղերից կախված օրորվում էինք… Ծովն էր, գիշերն էր, ես էի և դու…
Համո Սահյան «Ծովն էր, գիշերն էր, ես էի և դու»
Ծովն էր, գիշերն էր, ես էի և դու,
Չորս հոգով էինք, էլ ոչ ոք չկար,
Թե իմանար մեզ ինչից է զրկում,
Առավոտն ինքն էլ երևի չգար։
Մենք մեզ իրար մեջ որոնում էինք,
Դաշնությունն էինք հյուսում մեր հոգու,
Աստղերից կախված օրորվում էինք…
Ծովն էր, գիշերն էր, ես էի և դու…