Բարի գիշեր ․․
Подгруженный файл
Գիշերը ամբողջ հիվանդ, խելագար,
Ես երազեցի արևի մասին։
Շուրջս ո՛չ մի ձայն ու շշուկ չկար —
Գունատ էր շուրջս՝ գիշեր ու լուսին:
Ես երազեցի արևի ոսկին,
Տենչացի նրա հրաշքը խնդուն՝
Ուզեցի սիրել շշուկն իմաստուն
Արևանման, արնավառ խոսքի,—
Բայց շուրջս այնպես գունատ էր, տկար —
Խոսքեր չկային ու արև չկար...
ՉԱՐԵՆՑ
Подгруженный файл
Տխրությունս անուշ է,որպես
Հեռավոր, հեռավոր կարկաչյուն.
Այնպես մեղմ է իմ սերն ու այնպես
Անուշ է նա իմ սիրտը տանջում
Չեմ ուզում ոչ անցյալը հիշել
Ոչ գալիք օրերին նետել հույս,
Հանգիստ է իմ շուրջը և գիշեր,
Ու սիրտըս չի տենչում արշալույս
Անդորրել է աշխարհը բոլոր
Դուրսը ձյուն է գալիս, փողոցում
Գիշերը, և՛ հանգիստ է,և՛խոր
Ու սիրտըս առավոտ չի ուզում
Մաքուր է իմ հոգին ու հիմա
Օրհնում եմ վիճակըս երկրային
Ընդունում եմ սիրով կյանք ու մահ
Ու սիրտըս պարզում եմ աշխարհին
Անչար է իմ հոգին ու հ
Подгруженный файл
Վ.Տերյան ԳԻՇԵՐ
Երգում է քամին, լալիս է նորից,
Անհույս ու անվերջ մղկտում է նա.
Այս մութ գիշերում այնքան կա թախիծ,
Այնքան տրտունջ ու գանգատ կա հիմա։
Իմ դուռն է ծեծում քամին խոլական
Իմ պատերի տակ հեծում է անվերջ
Մեղմիվ երգում է մեղեդին լալկան
Ոռնում ամայի փողոցների մեջ
Փախչում է հեռուն թռիչքով անտես,
Դառնում է անկարծ ճիչով խելագար
Ահաբեկում է և կանչում է քեզ
Հեծկլտում է խե՜ղճ, անզո՜ր ու տկա՜ր
Եվ անպատմելի ցավով է լցված
Այդ երգը անանց հուսահատության
Մթին գիշերում իմ սիրտը խոցված
Подгруженный файл
Վ.Տերյան -ԳԻՇԵՐ ԵՎ ՀՈՒՇԵՐ
Անվերջ գիշերի մռայլ վիհերում
Իմ մենակ սիրտն է ցավագին ճչում.
Ես մոլորվել եմ այս մութ աշխարհում,
Եվ ինձ խավարից ոչ ոք չի կանչում։
Գիշերն է փռել իր թևերր մութ,
Գիշերն է գերել իմ սիրտը ցաված.—
Որտե՞ղ որոնեմ երջանկության սուտ
Եվ ինչպե՞ս գտնեմ վերադարձի լաց։
Հողմն է հեկեկում անունջ վիհերում,
O՜ , անհուն գիշեր, քեզ ո՞վ է փռել.
Ինչո՞ւ է շուրշըս աշխարհը լռում,
Ո՞վ է իմ հոգու լույսերը մարել...
(1909)
Подгруженный файл
Խաղաղ գիշեր...Լույսը բարիով բացվի... 🙏✝️🇦🇲
Աստվա՛ծ իմ, որ բացում ես ձեռքդ
Եվ լցնում բոլոր արարածներին
Քո ողորմությամբ,
Քե՛զ ենք հանձնում մեր անձերը,
Դու՛ հոգա և պատրաստիր
Մեր հոգու և մարմնի կարիքներն
Այսուհետև մինչև հավիտյան.
Եվ ողորմի՛ր Քո արարածներին
Եվ մեզ` բազմամեղներիս. ԱՄԵՆ։
Սուրբ Ներսես Շնորհալի
Подгруженный файл
ԲԱՐԻ ԳԻՇԵՐ-Պարույր Սևակ
Ուռճացած երեկոյի մեջ լույսերը կեռ-կտուցավոր
Վաղուց են գիշերը պեղել:
Մայթերը էլ չեն հորանջում մարդկային կրունկների տակ
Փողոցներն ավլած են արդեն
Մնացած կեղտերը մթան պիտի որ արևը մաքրի:
Քնել է - և աչքերը բաց-
Քնել է ողջ քաղաքն արդեն
Եվ մի՞թե դեռ չես քնել դու
-Սիրելի՜ս, քեզ գիշե՛ր բարի
Ճյուղավոր թախիծն ուզում է դեռ պատվել նաև սաղարթով
Որպեսզի հետո, երևի, ստվեր տա, թունո՜տ մի ստվեր
Այդ թունոտ ստվերի ներքո թող քնի՝ ո՜վ որ կուզենա
Բայց ո՛չ դու
-Քեզ գիշե՜ր բարի:
Подгруженный файл
Բարի գիշե~ր,բարի երա~զ...ախ,ոչ մեկը ես չունեմ.
Բարի գիշեր մաղթեց նա ինձ,բայց այն մնաց նրա մոտ,
Ինձ ուղարկեց իմ սենյակը,որ կսկիծն իմ ընդունեմ
Եվ մահաշունչ կասկածներով ապրեմ մինչև առավոտ:
«Բարի գիշեր,-հեռանալիս ասաց նա ինձ,-վաղն արի»:
Ախ,կարո՞ղ է առանց նրա լինել գիշերը բարի...
...Անցի'ր, գիշե'ր,ե'կ,օ'ր բարի,հաղթիր մթին դավաճան,
Փութա',գիշե'ր,բայց ա'յս գիշեր.վաղը եղի'ր անվախճա'ն:
ՇԵՔՍՊԻՐ
Подгруженный файл
Мистическая и завораживающая Царица ночи 🌔
Лунная дорожка...космический луч....единение неба и земли, когда можно мечтать,верить в неземное и чудеса...как нежно и плавно стелется ночь...
Спокойствие, спокойствие и никаких волнений ,любуйтесь этой красотой , величием и силой.Неисследимы пути Господа Бога, сколько величественных мест и неизведанного на нашей планете..
ОЧЕНЬ КРАСИВОЕ СОЧЕТАНИЕ КРАСОК ПРИРОДЫ... ШЕДЕВР!!!
Подгруженный файл
ՎԵՐՋԱԼՈՒՅՍԻ ՄԵՋ
Վերջալույսի մեջ թառամած,
Ուր սերերն են մեղմ երերում,
Քո շղթայված հուշն է հիմա`
Մեր նահանջող շուքից հեռու:
Օ~,հուշերի'ն գերի ձեռքեր,
Տաք ու կիզիչ,ինչպես խարույկ,
Որտեղ վերջին փյունիկը ծեր`
Սև վախճանն է հանգիստ թառում:
Օղակ-օղակ հյուծվող շղթա...
Հեգնանքիդ հուշը ոխերիմ
Չքանում է,և ես ահա
Լուռ ընկնում եմ քո ծնկներին:
ԳԻՅՈՄ ԱՊՈԼԻՆԵՐ
Подгруженный файл
Пусть в душах Ваших распускаются цветы,
Цветы любви, надежды, веры в сказку.
И солнышко лучами доброты,
Вам дарит искорки тепла и ласки....
Мне хочется Вам подарить цветы!
Цветы из нежности, в душе рождённой…
И хочется, где бы ни бывали Вы,
Оберегать молитвой утаённой…
Чтоб сердце ваше радовалось счастью…
Чтоб каждый день лишь радость приносил…
И далеко чтоб были все ненастья.
И новый день любовь свою дарил!!!
Не важно, праздник или нет…
На каждый день пусть будет пожелание.
Подгруженный файл
Խավար է, գիշեր է
Խավար է, գիշեր է։ Մթում սպասում եմ։
Սենյակս անլույս է ու լուռ է գիշերը։
Գիշերը մթի մեջ հոսում ու խոսում է.
Կասկածը ու ահը իմ սիրտը մաշել են։
Լռել եմ։ Լսում եմ։ Անծա՜յր է գիշերը։
Իսկ մութը մանվում է, մանվում է, մանվում է։
Իսկ սիրտս բոլո՜ր այն ահերը հիշել է.
Ահով ու մահով, ախ, լցվել է իմ տունը։
Պոկում են ծերպերը։ Մթում քրթմնջում են։
Անտես փսփսում են — ու սիրտս լսում է։
Գաղտնիք է ու ահ է ամեն մի հնչյունը—
Մահո՜ւ պես դժվար է անլույս սպասումը...
Ե. Չարենց
Подгруженный файл
Համո Սահյան «Ծովն էր, գիշերն էր, ես էի և դու»
Ծովն էր, գիշերն էր, ես էի և դու,
Չորս հոգով էինք, էլ ոչ ոք չկար,
Թե իմանար մեզ ինչից է զրկում,
Առավոտն ինքն էլ երևի չգար։
Մենք մեզ իրար մեջ որոնում էինք,
Դաշնությունն էինք հյուսում մեր հոգու,
Աստղերից կախված օրորվում էինք…
Ծովն էր, գիշերն էր, ես էի և դու…
Подгруженный файл
Օգնի՜ր ինձ գիշեր....
Ինչպես վարվեմ քեզ հետ, որ չկորցնեմ, Դո՛ւ իմ կործանիչ ու իմ փրկարար, Ուշացած հեքիաթ իմ անվերնագիր, Դո՛ւ անդավաճան իմ ճակատագիր: Կոտրված սրտիս, հոգնած կոպերիս դու իմ լավ երազ,Ինչ անեմ ես քեզ, Աչքերս փակում եմ ու քո կարոտից աշխարհն է մթնում, Դատարկություն եմ զգում, անվերջանալի ու սառը դատարկություն, Սուր, ցավող, կտրող մենություն, որ խեղդում է կոկորդս, Օգնի՜ր ինձ գիշեր` ամբողջանալու: Լսու՞մ ես դու ինձ, քո մեջ են ծնվում իմ երազները, Օգնի՜ր , որ ես հավաքեմ բոլոր իմ անուրջները,
Подгруженный файл
Հայկական Նեմեսիս✊🇦🇲
Գուրգեն Յանիկյան․ մարդ, ով 12 կրակոցով վրեժխնդիր եղավ Հայոց ցեղասպանության համար
Հայ գրող և ճարտարագետ, հայկական նորագույն զինյալ ազատագրական պայքարի հերոս։
Ծնվել է 24.12.1895թ.-ին Էրզրումում: Ականատես է եղել 27.03.1915թ. Հայոց Մեծ Եղեռնին: Սովորել է Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի ճարտարագիտական ֆակուլտետում: Հետագայում հաստատվել է ԱՄՆ-ում, որտեղ ճանաչվածության է հասել որպես անգլիալեզու գրող, արժանացել է «Մարկ Տվեն» մրցանակին:
1972թ.-ին
Подгруженный файл
Գիշերը ամբողջ հիվանդ, խելագար
Ես երազեցի արևի մասին:
Շուրջս ոչ մի ձայն ու շշուկ չկար.
Գունատ էր շուրջս` գիշեր ու լուսին:
Ես երազեցի արևի ոսկին,
Տենչացի նրա հրաշքը խնդուն`
Ուզեցի սիրել շշուկն իմաստուն`
Արևանման, արնավառ խոսքի,-
Բայց շուրջս այնպես գունատ էր, տկար.
Խոսքեր չկային ու արև չկար...
(Չարենց)
Подгруженный файл
Գիշերը ամբողջ հիվանդ, խելագար
Ես երազեցի արևի մասին:
Շուրջս ոչ մի ձայն ու շշուկ չկար.
Գունատ էր շուրջս` գիշեր ու լուսին:
Ես երազեցի արևի ոսկին,
Տենչացի նրա հրաշքը խնդուն`
Ուզեցի սիրել շշուկն իմաստուն`
Արևանման, արնավառ խոսքի,-
Բայց շուրջս այնպես գունատ էր, տկար.
Խոսքեր չկային ու արև չկար...
(Չարենց)














