21.08.2019, 7:29:06
ՎԵՐՋԱԼՈՒՅՍԻ ՄԵՋ Վերջալույսի մեջ թառամած, Ուր սերերն են մեղմ երերում, Քո շղթայված հուշն է հիմա` Մեր նահանջող շուքից հեռու: Օ~,հուշերի'ն գերի ձեռքեր, Տաք ու կիզիչ,ինչպես խարույկ, Որտեղ վերջին փյունիկը ծեր` Սև վախճանն է հանգիստ թառում: Օղակ-օղակ հյուծվող շղթա... Հեգնանքիդ հուշը ոխերիմ Չքանում է,և ես ահա Լուռ ընկնում եմ քո ծնկներին: ԳԻՅՈՄ ԱՊՈԼԻՆԵՐ
ՎԵՐՋԱԼՈՒՅՍԻ ՄԵՋ
Վերջալույսի մեջ թառամած,
Ուր սերերն են մեղմ երերում,
Քո շղթայված հուշն է հիմա`
Մեր նահանջող շուքից հեռու:
Օ~,հուշերի'ն գերի ձեռքեր,
Տաք ու կիզիչ,ինչպես խարույկ,
Որտեղ վերջին փյունիկը ծեր`
Սև վախճանն է հանգիստ թառում:
Օղակ-օղակ հյուծվող շղթա...
Հեգնանքիդ հուշը ոխերիմ
Չքանում է,և ես ահա
Լուռ ընկնում եմ քո ծնկներին:
ԳԻՅՈՄ ԱՊՈԼԻՆԵՐ