05.12.2020, 3:10:27
Վ.Տերյան ԳԻՇԵՐ Երգում է քամին, լալիս է նորից, Անհույս ու անվերջ մղկտում է նա. Այս մութ գիշերում այնքան կա թախիծ, Այնքան տրտունջ ու գանգատ կա հիմա։ Իմ դուռն է ծեծում քամին խոլական Իմ պատերի տակ հեծում է անվերջ Մեղմիվ երգում է մեղեդին լալկան Ոռնում ամայի փողոցների մեջ Փախչում է հեռուն թռիչքով անտես, Դառնում է անկարծ ճիչով խելագար Ահաբեկում է և կանչում է քեզ Հեծկլտում է խե՜ղճ, անզո՜ր ու տկա՜ր Եվ անպատմելի ցավով է լցված Այդ երգը անանց հուսահատության Մթին գիշերում իմ սիրտը խոցված
Վ.Տերյան ԳԻՇԵՐ
Երգում է քամին, լալիս է նորից,
Անհույս ու անվերջ մղկտում է նա.
Այս մութ գիշերում այնքան կա թախիծ,
Այնքան տրտունջ ու գանգատ կա հիմա։
Իմ դուռն է ծեծում քամին խոլական
Իմ պատերի տակ հեծում է անվերջ
Մեղմիվ երգում է մեղեդին լալկան
Ոռնում ամայի փողոցների մեջ
Փախչում է հեռուն թռիչքով անտես,
Դառնում է անկարծ ճիչով խելագար
Ահաբեկում է և կանչում է քեզ
Հեծկլտում է խե՜ղճ, անզո՜ր ու տկա՜ր
Եվ անպատմելի ցավով է լցված
Այդ երգը անանց հուսահատության
Մթին գիշերում իմ սիրտը խոցված