ԲԱՐԻ ԳԻՇԵՐ-Պարույր Սևակ
Ուռճացած երեկոյի մեջ լույսերը կեռ-կտուցավոր
Վաղուց են գիշերը պեղել:
Մայթերը էլ չեն հորանջում մարդկային կրունկների տակ
Փողոցներն ավլած են արդեն
Մնացած կեղտերը մթան պիտի որ արևը մաքրի:
Քնել է - և աչքերը բաց-
Քնել է ողջ քաղաքն արդեն
Եվ մի՞թե դեռ չես քնել դու
-Սիրելի՜ս, քեզ գիշե՛ր բարի
Ճյուղավոր թախիծն ուզում է դեռ պատվել նաև սաղարթով
Որպեսզի հետո, երևի, ստվեր տա, թունո՜տ մի ստվեր
Այդ թունոտ ստվերի ներքո թող քնի՝ ո՜վ որ կուզենա
Բայց ո՛չ դու
-Քեզ գիշե՜ր բարի: