21.02.2021, 7:23:39
Գիշերը ամբողջ հիվանդ, խելագար, Ես երազեցի արևի մասին։ Շուրջս ո՛չ մի ձայն ու շշուկ չկար — Գունատ էր շուրջս՝ գիշեր ու լուսին: Ես երազեցի արևի ոսկին, Տենչացի նրա հրաշքը խնդուն՝ Ուզեցի սիրել շշուկն իմաստուն Արևանման, արնավառ խոսքի,— Բայց շուրջս այնպես գունատ էր, տկար — Խոսքեր չկային ու արև չկար... ՉԱՐԵՆՑ
Գիշերը ամբողջ հիվանդ, խելագար,
Ես երազեցի արևի մասին։
Շուրջս ո՛չ մի ձայն ու շշուկ չկար —
Գունատ էր շուրջս՝ գիշեր ու լուսին:
Ես երազեցի արևի ոսկին,
Տենչացի նրա հրաշքը խնդուն՝
Ուզեցի սիրել շշուկն իմաստուն
Արևանման, արնավառ խոսքի,—
Բայց շուրջս այնպես գունատ էր, տկար —
Խոսքեր չկային ու արև չկար...
ՉԱՐԵՆՑ