Ըստ Լեոնարդո դա Վինչիի. Կարապը🦢
Կարապը ճկուն պարանոցը խոնարհեց ջրի հայելու վրա: Նա անթարթ հայացքով զննեց ինքն իրեն: Նայեց, նայեց ու հասկացավ իր մարմնով անցնող ցուրտ սարսուռի պատճառը: Այժմն նա գիտեր և համոզված էր... Ժամը հասել է... Պետք է հրաժեշտ տա կյանքին...
Կարապի փետուրները զարմանալիորեն ձյունաճերմակ էին... Դրանք նույնքան գեղեցիկ էին, որքան ջահելության երազ օրերին... Նա կարողացել էր կյանքի բոլոր փորձություններից ու ձախորդություններից պատվով դուրս գալ..