ԿԱՐՄԻՐ, ԿԱՐՄԻՐ ՎԱՐԴԸ...
Իմ սերը նման է ծաղկած մի վարդի
Հունիսի սկզբին բացված մի ծաղկի
Իմ սերը նման է անուշ մեղեդուն,
Որ հնչում է մեղմ ու քաղցրահնչյուն
Քանի դեռ կաս դու, գեղեցի'կ ընկեր
Խորը սրտիս մեջ ծաղկում է մի սեր
Էլի կսիրեմ, քեզ, իմ սիրելի
Մինչև որ ջուրը չորանա ծովի
Սե'ր իմ, մինչև որ ծովը չորանա
Արևի տապից էլ ժայռ չմնա
Էլի կպաշտեմ, քեզ, իմ' սիրելի
Քանի դեռ հոսում է ավազը կյանքի
Բարին միշտ քեզ հետ, իմ միակ ալ վարդ,
Բարին միշտ քեզ հետ, հավերժ- անավարտ