Постила
  • Авто и мото
  • Гороскопы и эзотерика
  • Дом и уют
  • Здоровье
  • Литература
  • Новости
  • Психология
  • Ремонт
  • Саморазвитие
  • Фотография и искусство
  • Какой сегодня праздник?
  • Внешность
  • Дети
  • Еда и напитки
  • Знаменитости
  • Маникюр
  • Покупки
  • Путешествия
  • Рукоделие
  • Свадьба
  • Цветы
  • Кусочек Постилы
  • Вязание
  • Диеты и похудение
  • Животные
  • Компьютеры и телефоны
  • Музыка
  • Открытки новое
  • Причёски
  • Разное
  • Сад и огород
  • Спорт и фитнес
  • Блог Постилы
Открытки
  • Вход / Регистрация
    • Кнопка Пост!
    • Правила

Մեծություներ

Janeta Arshakyan Разное 17 читателей 43 поста
Подгруженный файл
- Սո‘ւս … ավելորդ մարդ չկա, Աստծո առջև հոգին հոգի է
Դերենիկ Դեմիրճյան - Ավելորդը

Ձգտենք մեր շուրջը պահել այն մարդկանց, ովքեր նման են երիցուկի՝ պարզ են, նուրբ, հասարակ և միաժամանակ՝ տարբերվող🌼
Մենք ընտրում ենք մարդկանց այն տեսակին, ովքեր մեզ գոնե մի քիչ նման են իրենց էությամբ։Մենք ընտրում եմ մարդկանց, որոնց ուսն ամենահարմար ու հանգիստ տեղն է հոգու դառնությունը դատարկելու համար. մի ջերմ խոսքը կյանքում չկոտրվելու համար։Մենք ընտրում ենք մարդկանց, ովքեր սեր են սերմանում մեր սրտերում...❤
- Սո‘ւս … ավելորդ մարդ չկա, Աստծո առջև հոգին հոգի է Դերենիկ Դեմիրճյան - Ավելորդը Ձգտենք մեր շուրջը պահել այն մարդկանց, ովքեր նման են երիցուկի՝ պարզ են, նուրբ, հասարակ և միաժամանակ՝ տարբերվող🌼 Մենք ընտրում ենք մարդկանց այն տեսակին, ովքեր մեզ գոնե մի քիչ նման են իրենց էությամբ։Մենք ընտրում եմ մարդկանց, որոնց ուսն ամենահարմար ու հանգիստ տեղն է հոգու դառնությունը դատարկելու համար. մի ջերմ խոսքը կյանքում չկոտրվելու համար։Մենք ընտրում ենք մարդկանց, ովքեր սեր են սերմանում մեր սրտերում...❤
Подгруженный файл
Այն ազգը, որը ծնել է ինձ ու ինձ նման մարդկանց, միշտ էլ կծնի նորերին։ Միշտ կթվա, թե ազգը կործանման եզրին է հայտնվել, բայց կգա մեկը, ով պետք է, և նա կփրկի իրավիճակը․․․
Կոմիտաս
Այն ազգը, որը ծնել է ինձ ու ինձ նման մարդկանց, միշտ էլ կծնի նորերին։ Միշտ կթվա, թե ազգը կործանման եզրին է հայտնվել, բայց կգա մեկը, ով պետք է, և նա կփրկի իրավիճակը․․․ Կոմիտաս
Подгруженный файл
Հինգ տարի առաջ ես հավատացի: Հիմա ես հավատում եմ Հիսուս Քրիստոսի ուսմունքին, և իմ ամբողջ կյանքը հանկած բացարձակապես փոխվեց… Կյանքն ու մահը դադարել են ինձ համար լինել չարիք, դատարկության և հուսալքության փոխարեն, ես հիմա զգում եմ ուրախություն և երջանկություն, որը ինձնից չի կարող խլել անգամ մահը:
Լև Տոլստոյ
Հինգ տարի առաջ ես հավատացի: Հիմա ես հավատում եմ Հիսուս Քրիստոսի ուսմունքին, և իմ ամբողջ կյանքը հանկած բացարձակապես փոխվեց… Կյանքն ու մահը դադարել են ինձ համար լինել չարիք, դատարկության և հուսալքության փոխարեն, ես հիմա զգում եմ ուրախություն և երջանկություն, որը ինձնից չի կարող խլել անգամ մահը: Լև Տոլստոյ
Подгруженный файл
ԱՅՍՕՐ ԵՐՋԱՆԿԱՀԻՇԱՏԱԿ ՎԱԶԳԵՆ ՎԵՀԱՓԱՌԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է💝

«Թող Աստված մեր բոլոր աղոթքները ուղիղ ընդունի որպես խունկ և մեր ազգի բոլոր ցավերին դարման լինի...»,-Վազգեն Վեհափառ

ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին ծնկի եկավ և համբուրեց Վազգեն Վեհափառի աջը
1960 թվականին Վազգեն Առաջինի հայրապետական այցի օրերին եղան հետաքրքիր հանդիպումներ, որոնցից մեկի մասին կուզենայի պատմել: Հարվարդի համալսարանի ղեկավարության խնդրանքով Հայոց հայրապետը համաձայնություն տվեց այցելելու համալսարան:
ԱՅՍՕՐ ԵՐՋԱՆԿԱՀԻՇԱՏԱԿ ՎԱԶԳԵՆ ՎԵՀԱՓԱՌԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է💝 «Թող Աստված մեր բոլոր աղոթքները ուղիղ ընդունի որպես խունկ և մեր ազգի բոլոր ցավերին դարման լինի...»,-Վազգեն Վեհափառ ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին ծնկի եկավ և համբուրեց Վազգեն Վեհափառի աջը 1960 թվականին Վազգեն Առաջինի հայրապետական այցի օրերին եղան հետաքրքիր հանդիպումներ, որոնցից մեկի մասին կուզենայի պատմել: Հարվարդի համալսարանի ղեկավարության խնդրանքով Հայոց հայրապետը համաձայնություն տվեց այցելելու համալսարան:
Подгруженный файл
Армянские матери великих людей:от А.Суворова до Булата Окуджавы
А.Суворов-Генералиссимус и его мама
Мать Суворова звалась Авдотьей Федосеевной Мануковой,отец ее служил при Петре I.Один из московских переулков в XVIII веке назывался Мануковым по фамилии домовладельца Ф.С.Манукова – деда А.В.Суворова.Замуж Авдотья Федосеевна вышла в конце 20-х годовXVIII века и подарила супругу сына,будущего выдающегося полководца России,и двух дочерей.
Армянские матери великих людей:от А.Суворова до Булата Окуджавы А.Суворов-Генералиссимус и его мама Мать Суворова звалась Авдотьей Федосеевной Мануковой,отец ее служил при Петре I.Один из московских переулков в XVIII веке назывался Мануковым по фамилии домовладельца Ф.С.Манукова – деда А.В.Суворова.Замуж Авдотья Федосеевна вышла в конце 20-х годовXVIII века и подарила супругу сына,будущего выдающегося полководца России,и двух дочерей.
Подгруженный файл
Կարելի է լինել գիտնական գիտնականների հետ, բայց նկարիչների հետ հարկավոր է լինել բանաստեղծ:
Որքան էլ հաճելի,գեղարվեստորեն ու հետաքրքիր ձևավորված լինի լապտերը,նախ և առաջ այն պետք է լուսավորի:
Մեր խիղճը անսխալական դատավոր է,քանի դեռ մենք նրան չենք սպանել:
Չափազանց սիրելու դեպքում չեն սիրվում:
Իսկական սերը,ինչպես հայտնի է,անողոք է:
Մարդ չի կարող սիրել երկու անգամ,հնարավոր է միայն մեկ սեր.խորունկ ու անեզր,ինչպես ծովը:
Իսկ մարդկանց համար անցյալը զարմանալիորեն նմանվում է ապագային:Պատմել նրանց...
Կարելի է լինել գիտնական գիտնականների հետ, բայց նկարիչների հետ հարկավոր է լինել բանաստեղծ: Որքան էլ հաճելի,գեղարվեստորեն ու հետաքրքիր ձևավորված լինի լապտերը,նախ և առաջ այն պետք է լուսավորի: Մեր խիղճը անսխալական դատավոր է,քանի դեռ մենք նրան չենք սպանել: Չափազանց սիրելու դեպքում չեն սիրվում: Իսկական սերը,ինչպես հայտնի է,անողոք է: Մարդ չի կարող սիրել երկու անգամ,հնարավոր է միայն մեկ սեր.խորունկ ու անեզր,ինչպես ծովը: Իսկ մարդկանց համար անցյալը զարմանալիորեն նմանվում է ապագային:Պատմել նրանց...
Подгруженный файл
"Սոկրատեսը սիրում էր կրկնել. -Մարդու հիմնական զբաղմունքը կյանքում -դա խելացի ,բարոյական վարքագծի ճանապարհով սեփական հոգին դաստիարակելն է..."

"Մի անգամ Սոկրատեսին հանդիմանեցին` ասելով, որ նրա աշակերտը՝ Պլատոնը շատ ավելի ճարտար է խոսում, քան ինքը: Սոկրատեսը պատասխանեց. - Ես դրա համար շատ ուրախ եմ, որ իմ ջանքերը գնահատում եք. Ամեն մի լավ ուսուցչի աշակերտ պետք է գերազանցի նրան:"
"Սոկրատեսը սիրում էր կրկնել. -Մարդու հիմնական զբաղմունքը կյանքում -դա խելացի ,բարոյական վարքագծի ճանապարհով սեփական հոգին դաստիարակելն է..." "Մի անգամ Սոկրատեսին հանդիմանեցին` ասելով, որ նրա աշակերտը՝ Պլատոնը շատ ավելի ճարտար է խոսում, քան ինքը: Սոկրատեսը պատասխանեց. - Ես դրա համար շատ ուրախ եմ, որ իմ ջանքերը գնահատում եք. Ամեն մի լավ ուսուցչի աշակերտ պետք է գերազանցի նրան:"
Подгруженный файл
Ս. Եսենին
Հոգնեցի ապրել հայրենի երկրում
Սիրտս դաշտերի կարոտով է լիք
Կթողնեմ տունն իմ,կգնամ հեռու
Կշրջեմ որպես գող ու շրջմոլիկ:
Կգնամ օրվա լույսերով պայծառ
Փնտրելու մի հին,մի աղքատ տնակ
Եվ իմ սիրելի ընկերն ինձ համար
Կպահի ճիտքում մի սրած դանակ
Ու կպարուրվի գարնան արևով
Դաշտերում փռված դեղնավուն ճամփան,
ԵՎ նա, ում անունն եմ պահում սիրով
Ինձ կվռնդի հենց շեմքիցն իր տան
Ու հետո նորից կդառնամ ես տուն
Ուրիշի խինդով կմխիթարվեմ
Լուսամուտիս տակ մի մով իրիկուն
Թևքիս օղակում հոգնած կկախվեմ:
Ս. Եսենին Հոգնեցի ապրել հայրենի երկրում Սիրտս դաշտերի կարոտով է լիք Կթողնեմ տունն իմ,կգնամ հեռու Կշրջեմ որպես գող ու շրջմոլիկ: Կգնամ օրվա լույսերով պայծառ Փնտրելու մի հին,մի աղքատ տնակ Եվ իմ սիրելի ընկերն ինձ համար Կպահի ճիտքում մի սրած դանակ Ու կպարուրվի գարնան արևով Դաշտերում փռված դեղնավուն ճամփան, ԵՎ նա, ում անունն եմ պահում սիրով Ինձ կվռնդի հենց շեմքիցն իր տան Ու հետո նորից կդառնամ ես տուն Ուրիշի խինդով կմխիթարվեմ Լուսամուտիս տակ մի մով իրիկուն Թևքիս օղակում հոգնած կկախվեմ:
Подгруженный файл
Ալբերտ Էյնշտեյնը դասախոսություն կարդալիս ընտրում էր դահլիճում նստած ունկնդիրներից մեկին և խոսում էր անյպես,որ թվում էր,թե իր միտքը զարգացնում է հենց միայն նրա համար։
Մի անգամ,երբ նա իր ասելիքն անվերջ ուղղում էր ուսանողներից մեկին,սա շոյված զգալով իրեն, ընդմիջմանը շողոքորթի ժպիտով դիմեց դասախոսին.
–Ասացեք,մաեստրո,ինչու՞ այսօր ձեր խոսքն անվերջ ուղղում էիք ինձ։
Եվ Էյնշտեյնը,որ չէր սիրում քծնանք ու կեղծիք, պատասխանեց այսպես.
–Ես սովորություն ունեմ լսարանի ունկնդիրների մեջ գտնել ամենաբութ դեմքը
Ալբերտ Էյնշտեյնը դասախոսություն կարդալիս ընտրում էր դահլիճում նստած ունկնդիրներից մեկին և խոսում էր անյպես,որ թվում էր,թե իր միտքը զարգացնում է հենց միայն նրա համար։ Մի անգամ,երբ նա իր ասելիքն անվերջ ուղղում էր ուսանողներից մեկին,սա շոյված զգալով իրեն, ընդմիջմանը շողոքորթի ժպիտով դիմեց դասախոսին. –Ասացեք,մաեստրո,ինչու՞ այսօր ձեր խոսքն անվերջ ուղղում էիք ինձ։ Եվ Էյնշտեյնը,որ չէր սիրում քծնանք ու կեղծիք, պատասխանեց այսպես. –Ես սովորություն ունեմ լսարանի ունկնդիրների մեջ գտնել ամենաբութ դեմքը
Подгруженный файл
Լեոնարդո դա Վինչին իր «Խորհրդավոր ընթրիք» կտավի համար 40 տարի փնտրում էր դեմքեր՝Հիսուսին և առաքյալներին պատկերելու համար։Հիսուսի դեմքը նկարելու համար նրան գրավեց զարմանալիորեն գեղեցիկ ու բարի Պիետրո Բենդենելիի դեմքը,և նրան դարձրեց բնորդ։Անցավ 40 տարի։Նկարիչը փնտրում էր Հուդայի կերպարն արտացոլող բնորդ։Մի օր նրան հանդիպեց մի թափառաշրջիկ,որին նոր էին բանտից դուրս հանել,նրա դեմքի արտահայտությունը հետաքրքրեց նկարչին։Այդ դեմքը մեղքերի հետևանք էր կրում իր վրա,կրքերի ու անօրենության կնիքը կար նրա վրա։
Լեոնարդո դա Վինչին իր «Խորհրդավոր ընթրիք» կտավի համար 40 տարի փնտրում էր դեմքեր՝Հիսուսին և առաքյալներին պատկերելու համար։Հիսուսի դեմքը նկարելու համար նրան գրավեց զարմանալիորեն գեղեցիկ ու բարի Պիետրո Բենդենելիի դեմքը,և նրան դարձրեց բնորդ։Անցավ 40 տարի։Նկարիչը փնտրում էր Հուդայի կերպարն արտացոլող բնորդ։Մի օր նրան հանդիպեց մի թափառաշրջիկ,որին նոր էին բանտից դուրս հանել,նրա դեմքի արտահայտությունը հետաքրքրեց նկարչին։Այդ դեմքը մեղքերի հետևանք էր կրում իր վրա,կրքերի ու անօրենության կնիքը կար նրա վրա։
Подгруженный файл
ՄԵԾԵՐԸ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

Армения представляет собой один из центров духовной жизни всего
человечества.
Հայաստանը ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է:
Armenia is one of the centres of a spiritual life of all mankind.

Валерий БрюсовՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ / Valery Bryusov
ՄԵԾԵՐԸ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ Армения представляет собой один из центров духовной жизни всего человечества. Հայաստանը ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է: Armenia is one of the centres of a spiritual life of all mankind. Валерий БрюсовՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ / Valery Bryusov
Подгруженный файл
# Զենքն է իմ անմոռուկը ...

ԱՍԱԼԱ-ի հիմնադիր Գուրգեն Յանիկյան՝ ՄԵԾ ՀԱՅՈՐԴԻ, ով 77 տարեկան հասակում գնդակահարեց Թուրքիայի հյուպատոսին և փոխհյուպատոսին։
Այս նկարն արվել է Սան Լուիս նահանգի Օբիսպո բանտում 1978 թվականին, երբ Յանիկյանն արդեն 83 տարեկան էր։ Նա 1973-ի հունվարի 27-ին 78 տարեկանում սատկացրեց ԱՄՆ-ում թուրքիայի հյուպատոսին և օգնականին՝ դեմիրին ու բայդարին։

#հայրենիքը_սիրելու_մասին
# Զենքն է իմ անմոռուկը ... ԱՍԱԼԱ-ի հիմնադիր Գուրգեն Յանիկյան՝ ՄԵԾ ՀԱՅՈՐԴԻ, ով 77 տարեկան հասակում գնդակահարեց Թուրքիայի հյուպատոսին և փոխհյուպատոսին։ Այս նկարն արվել է Սան Լուիս նահանգի Օբիսպո բանտում 1978 թվականին, երբ Յանիկյանն արդեն 83 տարեկան էր։ Նա 1973-ի հունվարի 27-ին 78 տարեկանում սատկացրեց ԱՄՆ-ում թուրքիայի հյուպատոսին և օգնականին՝ դեմիրին ու բայդարին։ #հայրենիքը_սիրելու_մասին
Подгруженный файл
ՊԱՍԿԱԼԻ ՄԵԾԱԳՈՒՅՆ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ
«Յուրաքանչյուր մարդկային էության ներսում կա վակում Քրիստոսի տեսքով»: Բ.Պասկալ

Բլեզ Պասկալը 17-րդ դարի ականավոր մտածողներից մեկը,խորապես հավատացել է Հիսուս Քրիստոսին:Այսօր նա հիմնականում հայտնի է իր գիտական հայտնագործություներով,մասնավորապես մաթեմաթիկայի բնագավառում (հավանականության տեսությունը,բինոմային գործակիցների աղյուսակը,հիդրոստատիկայի օրենքը և առաջին հաշվիչ մեքենայի հայտնագործությունը):Պասկալը նաև մեծ ներդրում է ունեցել ժամանակակից Ֆրանսիական
ՊԱՍԿԱԼԻ ՄԵԾԱԳՈՒՅՆ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ «Յուրաքանչյուր մարդկային էության ներսում կա վակում Քրիստոսի տեսքով»: Բ.Պասկալ Բլեզ Պասկալը 17-րդ դարի ականավոր մտածողներից մեկը,խորապես հավատացել է Հիսուս Քրիստոսին:Այսօր նա հիմնականում հայտնի է իր գիտական հայտնագործություներով,մասնավորապես մաթեմաթիկայի բնագավառում (հավանականության տեսությունը,բինոմային գործակիցների աղյուսակը,հիդրոստատիկայի օրենքը և առաջին հաշվիչ մեքենայի հայտնագործությունը):Պասկալը նաև մեծ ներդրում է ունեցել ժամանակակից Ֆրանսիական
Подгруженный файл
Մայր...🇦🇲☀️
Իմ մայր հայրենիք, թե մայր ես և դու՝ Մի թող պղտորեն սիրտը քո որդու, Էլ չկա մայրս աշխարհի վրա, Դու ինձ գեթ մի օր մայրություն արա…Շիրազ...
Մայր...🇦🇲☀️ Իմ մայր հայրենիք, թե մայր ես և դու՝ Մի թող պղտորեն սիրտը քո որդու, Էլ չկա մայրս աշխարհի վրա, Դու ինձ գեթ մի օր մայրություն արա…Շիրազ...
Подгруженный файл
Կայ մէ՛կ հայ ժողովուրդ, կայ մէ՛կ Հայ Հայրենիք, կայ մէ՛կ ճակատագիր, հետևաբար՝ կայ մէ՛կ կամեցողություն եւ գործելու մէ՛կ ուղղություն: Մեծ են բոլոր նրանք, ովքեր իրենց ցեղի կարողություններն ու առավելությունները կխտացնեն իրենց մեջ: Երբ մի ժողովուրդ կանգնած է մնում անցյալի ժառանգության վրա առանց ներկա լիությամբ ու ստեղծագործորեն ապրելու, առանց նոր խոսք ասելու, առանց նոր արժեքներ ստեղծելու նոր ժամանակների տարազով, այդ ժողովրդի առաջ փակվում են դեպի ապագա տանող դռները.. ՎԱԶԳԵՆ Ա
Կայ մէ՛կ հայ ժողովուրդ, կայ մէ՛կ Հայ Հայրենիք, կայ մէ՛կ ճակատագիր, հետևաբար՝ կայ մէ՛կ կամեցողություն եւ գործելու մէ՛կ ուղղություն: Մեծ են բոլոր նրանք, ովքեր իրենց ցեղի կարողություններն ու առավելությունները կխտացնեն իրենց մեջ: Երբ մի ժողովուրդ կանգնած է մնում անցյալի ժառանգության վրա առանց ներկա լիությամբ ու ստեղծագործորեն ապրելու, առանց նոր խոսք ասելու, առանց նոր արժեքներ ստեղծելու նոր ժամանակների տարազով, այդ ժողովրդի առաջ փակվում են դեպի ապագա տանող դռները.. ՎԱԶԳԵՆ Ա
Подгруженный файл
Կեսարը մի ընկեր ուներ,ում վստահում էր։Այդ ընկերը նրա դեղագործն էր։Հիվանդ լինելու դեպքում միայն նրա ձեռքից էր դեղեր ընդունում։
Մի անգամ,երբ Կեսարը վատառողջ էր,անանուն երկտող ստացավ. «Վախեցի՛ր ամենամոտ ընկերոջիցդ՝դեղագործից.նա ուզում է թունավորել քեզ»։Որոշ ժամանակ անց դեղագործն եկավ և դեղերի խառնուրդ տվեց նրան։Կեսարը նրան մեկնեց երկտողը,և մինչ նա կարդում էր, խմեց խառնուրդը։
Դեղագործը սարսափեց.
-Տիրակա՛լ,սա կարդալուց հետո ինչպե՞ս կարողացար խմել այն,ինչ քեզ տվեցի։
Կեսարը պատասխանեց.
Կեսարը մի ընկեր ուներ,ում վստահում էր։Այդ ընկերը նրա դեղագործն էր։Հիվանդ լինելու դեպքում միայն նրա ձեռքից էր դեղեր ընդունում։ Մի անգամ,երբ Կեսարը վատառողջ էր,անանուն երկտող ստացավ. «Վախեցի՛ր ամենամոտ ընկերոջիցդ՝դեղագործից.նա ուզում է թունավորել քեզ»։Որոշ ժամանակ անց դեղագործն եկավ և դեղերի խառնուրդ տվեց նրան։Կեսարը նրան մեկնեց երկտողը,և մինչ նա կարդում էր, խմեց խառնուրդը։ Դեղագործը սարսափեց. -Տիրակա՛լ,սա կարդալուց հետո ինչպե՞ս կարողացար խմել այն,ինչ քեզ տվեցի։ Կեսարը պատասխանեց.
Подгруженный файл
Ջեկ Լոնդոնի նամակն Աննա Ստրունսկիին
Թանկագին Աննա
Արդյո՞ք ասել եմ քեզ,որ մարդանց կարելի է բաժանել տեսակների:
Եթե այո,ապա թույլ տուր ճշգրտում մտցնել՝ոչ բոլորին է հնարավոր դասակարգել:Ես չեմ կարողանում քեզ որևէ տիպի մեջ մտցնել,չեմ կարողանում ըմբռնել քեզ:Ես կարող եմ պարծենալ,որ տասից իննի վարքագիծը կարող եմ գուշակել,տասից իննի սրտի զարկերը կարող եմ զգալ՝հիմնվելով նրանց խոսքերի ու քայլերի վրա:Սակայն տասներորդի դեպքում ես հուսահատության գիրկն եմ ընկնում,դա վեր է իմ ուժերից: Այդ տասներորդը հենց դու
Ջեկ Լոնդոնի նամակն Աննա Ստրունսկիին Թանկագին Աննա Արդյո՞ք ասել եմ քեզ,որ մարդանց կարելի է բաժանել տեսակների: Եթե այո,ապա թույլ տուր ճշգրտում մտցնել՝ոչ բոլորին է հնարավոր դասակարգել:Ես չեմ կարողանում քեզ որևէ տիպի մեջ մտցնել,չեմ կարողանում ըմբռնել քեզ:Ես կարող եմ պարծենալ,որ տասից իննի վարքագիծը կարող եմ գուշակել,տասից իննի սրտի զարկերը կարող եմ զգալ՝հիմնվելով նրանց խոսքերի ու քայլերի վրա:Սակայն տասներորդի դեպքում ես հուսահատության գիրկն եմ ընկնում,դա վեր է իմ ուժերից: Այդ տասներորդը հենց դու
Подгруженный файл
Ночью в саду у меня (Исаакян; Блок)
Музыка С. Рахманинова
Ночью в саду у меня
Плачет плакучая ива,
И безутешна она,
Ивушка, грустная ива.

Раннее утро блеснёт —
Нежная девушка-зорька
Ивушке, плачущей горько,
Слёзы — кудрями отрёт.

1915
Ночью в саду у меня (Исаакян; Блок) Музыка С. Рахманинова Ночью в саду у меня Плачет плакучая ива, И безутешна она, Ивушка, грустная ива. Раннее утро блеснёт — Нежная девушка-зорька Ивушке, плачущей горько, Слёзы — кудрями отрёт. 1915
Подгруженный файл
Տիգրան Բ-ի ստեղծած կայսրութիւնը խայտաբղէտ խառնուրդ մըն էր տարբեր ցեղերու, լեզուներու եւ մշակոյթներու՝ հասարակական ու ընկերա-տնտեսական տարաբնոյթ կացութաձեւերով: Նման կայսրութիւն մը հակակշռելու համար, Տիգրան Բհայոց արքան կազմալրեց ու հզօրացուց իր բանակը, բայց շուտով անդրադարձաւ, թէ գոյատեւելու համար պէտք ունէր միասնական, համախմբւած, միաձոյլ, կայուն եւ ամուր պետութեան: Տիգրան Բ վճռականօրէն ձեռնամուխ եղաւ իր բանակի վերակազմութեան՝ լայնօրէն գործադրելով հելլենական բերդաքաղաքներ կառուցելու եղանակը:
Տիգրան Բ-ի ստեղծած կայսրութիւնը խայտաբղէտ խառնուրդ մըն էր տարբեր ցեղերու, լեզուներու եւ մշակոյթներու՝ հասարակական ու ընկերա-տնտեսական տարաբնոյթ կացութաձեւերով: Նման կայսրութիւն մը հակակշռելու համար, Տիգրան Բհայոց արքան կազմալրեց ու հզօրացուց իր բանակը, բայց շուտով անդրադարձաւ, թէ գոյատեւելու համար պէտք ունէր միասնական, համախմբւած, միաձոյլ, կայուն եւ ամուր պետութեան: Տիգրան Բ վճռականօրէն ձեռնամուխ եղաւ իր բանակի վերակազմութեան՝ լայնօրէն գործադրելով հելլենական բերդաքաղաքներ կառուցելու եղանակը:
Подгруженный файл
- Մի շաբաթը այնքան էլ երկար չէ:
- Եթե մարդ իսկապես դժբախտ է, շաբաթը մի ամբողջ հավիտենականություն է: Ես իմ ամբողջ էությամբ և կատարելապես այնպես էի դժբախտ, որ մի շաբաթվա ընթացքում վիշտս սպառվեց: Դժբախտ էին իմ մազերը, իմ մաշկը, իմ մահճականլը, նույնիսկ իմ զգեստները: Ես դժբախտության այնպիսի կատարյալ մարմնացու էի, որ աշխարհում ոչինչ այլևս գոյություն չուներ: Իսկ երբ ոչինչ գոյություն չի ունենում, դժբախտությունը դադարում է դժբախտություն լինելուց: Քանի որ ոչինչ չկա, որի հետ մարդ կարողանա համեմատել
- Մի շաբաթը այնքան էլ երկար չէ: - Եթե մարդ իսկապես դժբախտ է, շաբաթը մի ամբողջ հավիտենականություն է: Ես իմ ամբողջ էությամբ և կատարելապես այնպես էի դժբախտ, որ մի շաբաթվա ընթացքում վիշտս սպառվեց: Դժբախտ էին իմ մազերը, իմ մաշկը, իմ մահճականլը, նույնիսկ իմ զգեստները: Ես դժբախտության այնպիսի կատարյալ մարմնացու էի, որ աշխարհում ոչինչ այլևս գոյություն չուներ: Իսկ երբ ոչինչ գոյություն չի ունենում, դժբախտությունը դադարում է դժբախտություն լինելուց: Քանի որ ոչինչ չկա, որի հետ մարդ կարողանա համեմատել
Подгруженный файл
ՓԱՐԻԶԸ ԳԻՇԵՐՈՎ
Գիշերվա մեջ իրար ետևից վառված երեք լուցկի.
Առաջինը,որ քո դեմքը տեսնեմ ամբողջովին,
Երկրորդը,որ տեսնեմ քո աչքերը,
Երրորդը,որ քո բերանը տեսնեմ,
Եվ թող մութ լինի համատարած,որ հիշեմ այս բոլորը`
Քեզ գրկումս սեղմած:
ԺԱԿ ՊՐԵՎԵՐ թարգմանությունը՝ Ալեքսանդր Թոփչյանի
ՓԱՐԻԶԸ ԳԻՇԵՐՈՎ Գիշերվա մեջ իրար ետևից վառված երեք լուցկի. Առաջինը,որ քո դեմքը տեսնեմ ամբողջովին, Երկրորդը,որ տեսնեմ քո աչքերը, Երրորդը,որ քո բերանը տեսնեմ, Եվ թող մութ լինի համատարած,որ հիշեմ այս բոլորը` Քեզ գրկումս սեղմած: ԺԱԿ ՊՐԵՎԵՐ թարգմանությունը՝ Ալեքսանդր Թոփչյանի
Подгруженный файл
Օ. Խայամ--- քառյակներ
Լինելության ու վախճանի այս շրջանում
Դու իզուր ես սկիզբը վերջից զատել ջանում,
Առեղծվածն այս, ցավոք, չունի ոչ մի լուծում,
Վերջից հետո միշտ էլ սկիզբ է առաջանում:
«» «» «»
Խայամն ասաց, - Ծփուն ծովում պատ շարելուց հոգնել եմ ես,
Այս կռապաշտ քրմապետի տաճար գալուց հոգնել եմ ես,
Ո՞վ Է մտել դրախտից ներս, կամ դժոխքից ո՞վ Է դարձել,
Դժոխային այս խոսքերին ականջ տալուց հոգնել եմ ես:
Օ. Խայամ--- քառյակներ Լինելության ու վախճանի այս շրջանում Դու իզուր ես սկիզբը վերջից զատել ջանում, Առեղծվածն այս, ցավոք, չունի ոչ մի լուծում, Վերջից հետո միշտ էլ սկիզբ է առաջանում: «» «» «» Խայամն ասաց, - Ծփուն ծովում պատ շարելուց հոգնել եմ ես, Այս կռապաշտ քրմապետի տաճար գալուց հոգնել եմ ես, Ո՞վ Է մտել դրախտից ներս, կամ դժոխքից ո՞վ Է դարձել, Դժոխային այս խոսքերին ականջ տալուց հոգնել եմ ես:
Подгруженный файл
Դու եկար, բայց չվերադարձար...
Ով ոչինչ չի սպասում,նաեվ չի ապրում հիասթափություն: «Էրիխ Ռեմարկ»
Դու եկար, բայց չվերադարձար... Ով ոչինչ չի սպասում,նաեվ չի ապրում հիասթափություն: «Էրիխ Ռեմարկ»
Подгруженный файл
ՍԱ Է ՍԵՐԸ/ ԼՈՊԵ ԴԵ ՎԵԳԱ
Վհատվել, հանդգնել, կատաղած փրփրել.
երկրային, ազատ, մտագար, այրող,
հանգուցյալ,կենդանի, ապրեցնող, սպանող,
հավատարիմ,դավաճան,հանդուգն ու փախչող:
Չգտնել հանգիստ ու խաղաղություն.
երևալ ուրախ,տխուր, շվառ,սնապարծ,
խիզախ, խուսափողական,զայրացած,
թերահավատ,բավարաված,վիրավորված:
Փախցնել հայացքը դեպի պարզ խաբեություն,
խմել թույնը քաղցր լիկյորով.
մոռանալ շահը,սիրել ցավը:
Հավատալ,որ երկինք կա դժոխքում,
կյանքն ու հոգի տալ խաբեությանը.
սա է հենց սերը,ով այն զգացել է,գիտի:
ՍԱ Է ՍԵՐԸ/ ԼՈՊԵ ԴԵ ՎԵԳԱ Վհատվել, հանդգնել, կատաղած փրփրել. երկրային, ազատ, մտագար, այրող, հանգուցյալ,կենդանի, ապրեցնող, սպանող, հավատարիմ,դավաճան,հանդուգն ու փախչող: Չգտնել հանգիստ ու խաղաղություն. երևալ ուրախ,տխուր, շվառ,սնապարծ, խիզախ, խուսափողական,զայրացած, թերահավատ,բավարաված,վիրավորված: Փախցնել հայացքը դեպի պարզ խաբեություն, խմել թույնը քաղցր լիկյորով. մոռանալ շահը,սիրել ցավը: Հավատալ,որ երկինք կա դժոխքում, կյանքն ու հոգի տալ խաբեությանը. սա է հենց սերը,ով այն զգացել է,գիտի:
Подгруженный файл
ԱԼՖՈՆՍ ԴԸ ԼԱՄԱՐԹԻՆ
...<<Օ~հ, ժամանա'կ,մի' թռիր,պատե'հ ժամեր,նաև դուք
Սանձե'ր դրեք ձեր վազքին,
Թույլ տվեք,որ ըմբոշխնենք վայելքները վաղանցուկ
Մեր գեղեցիկ օրերի...

...Սիրե'նք,ուրեմն,սիրե'նք,սիրե'նք փախչող ժամերին,
Զվարճանա'նք անդադրում,
Մարդը չունի հանգրվան,ժամանակն էլ ափ չունի.
Նա հոսում է,մենք`անցնո~ւմ>>...
ԱԼՖՈՆՍ ԴԸ ԼԱՄԱՐԹԻՆ ...<<Օ~հ, ժամանա'կ,մի' թռիր,պատե'հ ժամեր,նաև դուք Սանձե'ր դրեք ձեր վազքին, Թույլ տվեք,որ ըմբոշխնենք վայելքները վաղանցուկ Մեր գեղեցիկ օրերի... ...Սիրե'նք,ուրեմն,սիրե'նք,սիրե'նք փախչող ժամերին, Զվարճանա'նք անդադրում, Մարդը չունի հանգրվան,ժամանակն էլ ափ չունի. Նա հոսում է,մենք`անցնո~ւմ>>...
Подгруженный файл
ԽՈՐԽԵ ԼՈՒԻՍ ԲՈՐԽԵՍ Որոշ ժամանակ անց...

Որոշ ժամանակ անց հասկանում ես օգնության ձեռք մեկնելու և հոգին շղթայելու նուրբ տարբերությունը և սովորում ես, որ սերը չի նշանակում պառկել, ընկերակցությունը չի նշանակում ապահովություն,և սկսում ես սովորել…
Որ համբույրները պայմանագրեր չեն և նվերները խոստումներ չեն, սկսում ես ընդունել ջախջախիչ պարտություններդ բարձր ճակատով և բաց աչքերով, սովորում ես կառուցել բոլոր ճանապարհներդ այսօր, որովհետև վաղվա հողը չափազանց անկայուն է ծրագրերի համար, և
ԽՈՐԽԵ ԼՈՒԻՍ ԲՈՐԽԵՍ Որոշ ժամանակ անց... Որոշ ժամանակ անց հասկանում ես օգնության ձեռք մեկնելու և հոգին շղթայելու նուրբ տարբերությունը և սովորում ես, որ սերը չի նշանակում պառկել, ընկերակցությունը չի նշանակում ապահովություն,և սկսում ես սովորել… Որ համբույրները պայմանագրեր չեն և նվերները խոստումներ չեն, սկսում ես ընդունել ջախջախիչ պարտություններդ բարձր ճակատով և բաց աչքերով, սովորում ես կառուցել բոլոր ճանապարհներդ այսօր, որովհետև վաղվա հողը չափազանց անկայուն է ծրագրերի համար, և
Подгруженный файл
Չարիքը գոյություն չունի կամ գոնե գոյություն չունի Նրա համար: Չարիքը Աստծո բացակայությունն է: Այն նման է ցրտին ու մթությանը, բառ, մարդու կողմից ստեղծված`բացատրելու համար Աստծո բացակայությունը: Աստված չի ստեղծել Չարիքը: Չարիքը հավատը կամ սերը չէ, որը գոյություն ունի ինչպես լույսն ու ջերմությունը: Չարիքը մարդու սրտի աստվածատուր սիրո բացակայության արդյունքն է: Դա նման է ցրտին, որ գալիս է տաքության բացակայության դեպքում, կամ մթությանը, որ վրա է հասնում, երբ չկա լույս…
Չարիքը գոյություն չունի կամ գոնե գոյություն չունի Նրա համար: Չարիքը Աստծո բացակայությունն է: Այն նման է ցրտին ու մթությանը, բառ, մարդու կողմից ստեղծված`բացատրելու համար Աստծո բացակայությունը: Աստված չի ստեղծել Չարիքը: Չարիքը հավատը կամ սերը չէ, որը գոյություն ունի ինչպես լույսն ու ջերմությունը: Չարիքը մարդու սրտի աստվածատուր սիրո բացակայության արդյունքն է: Դա նման է ցրտին, որ գալիս է տաքության բացակայության դեպքում, կամ մթությանը, որ վրա է հասնում, երբ չկա լույս…
Подгруженный файл
ԳՐ.ԳՈՒՐԶԱԴՅԱՆ
… Ռոդենը արարեց երկու մարմի պոեզիան,իրար փարված մի աղջկա,չքնաղ կնոջ,ու մի երազուն երիտասարդի պոեզիան:Այն տիեզերական զգացումը,փոթորկալից այն աշխարհը,որը չունի, չգիտե միայնակ մարմինը:Հեքիաթ,որը կարող է առաջանալմիայն այդ պահին,մարմինը մարմնին փարված,մարմինը մարմնով շնչող…Տիեզերք…Փակ աչքեր…Զգացմունքային մի աշխարհ,փոթորկալից, անըմբռնելի,անկառավարելի,որը ծնվում է,բռնկվում է ու դառնում մոլեգին հրդեհ միայն հանդիպման պահին…Տիեզերական խորհուրդը հանդիպման…Ռոդենի աշխարհը:
ԳՐ.ԳՈՒՐԶԱԴՅԱՆ … Ռոդենը արարեց երկու մարմի պոեզիան,իրար փարված մի աղջկա,չքնաղ կնոջ,ու մի երազուն երիտասարդի պոեզիան:Այն տիեզերական զգացումը,փոթորկալից այն աշխարհը,որը չունի, չգիտե միայնակ մարմինը:Հեքիաթ,որը կարող է առաջանալմիայն այդ պահին,մարմինը մարմնին փարված,մարմինը մարմնով շնչող…Տիեզերք…Փակ աչքեր…Զգացմունքային մի աշխարհ,փոթորկալից, անըմբռնելի,անկառավարելի,որը ծնվում է,բռնկվում է ու դառնում մոլեգին հրդեհ միայն հանդիպման պահին…Տիեզերական խորհուրդը հանդիպման…Ռոդենի աշխարհը:
Подгруженный файл
ԳՐ.ԳՈՒՐԶԱԴՅԱՆ
…Ի՞նչ է տաղանդը,ի՞նչ է հանճարը. առաջինը կիրք է,երկրորդը մոլուցք…Դա այն զուսպ,անկառավարելի հետաքրքրությունն է աշխարհի,բնության,տիեզերքի հանդեպ:Կյանքի հանդեպ:Եվ նաև բռնկվել գաղափարից:Բայց և կարողանալկասկածել,կասկածել ամեն հերթական քայլից,ամեն արդյունքից:Բացարձակ ազնվություն և առ ճշմարտություն ունեցած նվիրում`պաշտանմունքի հասնելու աստիճան:Անկախություն,Խորաթափանցություն:Գիտակցումը սեփական հնարավորությունների:Ինքնամոռաց խենթի պես գործին տրվածություն:Կարողանալ հրապուրվել:
ԳՐ.ԳՈՒՐԶԱԴՅԱՆ …Ի՞նչ է տաղանդը,ի՞նչ է հանճարը. առաջինը կիրք է,երկրորդը մոլուցք…Դա այն զուսպ,անկառավարելի հետաքրքրությունն է աշխարհի,բնության,տիեզերքի հանդեպ:Կյանքի հանդեպ:Եվ նաև բռնկվել գաղափարից:Բայց և կարողանալկասկածել,կասկածել ամեն հերթական քայլից,ամեն արդյունքից:Բացարձակ ազնվություն և առ ճշմարտություն ունեցած նվիրում`պաշտանմունքի հասնելու աստիճան:Անկախություն,Խորաթափանցություն:Գիտակցումը սեփական հնարավորությունների:Ինքնամոռաց խենթի պես գործին տրվածություն:Կարողանալ հրապուրվել:
Подгруженный файл
Վայր ընկնող աստղեր Պիեր Ժան Բերանժե
«Հայրիկ, ասաց դուստրը հորը, 
Կապույտ երկնքի վերա 
Ո՞րքան աստղեր փայլում են վառ, 
Ասես համար, թիվ չըկա․ 
Ասում են որ ամենայն մարդ 
Աստղիկ ունի երկնքում․
Ճշմարի՞տ է, ասա՛, հայրիկ, 
Իմը ո՞րտեղ է փայլում»։
— Այո՛, դստրիկ, այդ աստղերը 
Ունին հաշիվ ու համար, 
Եվ մեզանից յուրաքանչյուր 
Մի աստղ ունի յուր համար։
«Հայրիկ, տես, տես, աստղը թռավ 
Հետքից պայծառ, գիծ թողեց․
Աստղիկն ընկավ երկնքիցը,
Մյուս անգամ այլ չերևեց»։
― Ո՛հ, իմ դստրիկ, հանգիստ կացիր,
Վայր ընկնող աստղեր Պիեր Ժան Բերանժե «Հայրիկ, ասաց դուստրը հորը, Կապույտ երկնքի վերա Ո՞րքան աստղեր փայլում են վառ, Ասես համար, թիվ չըկա․ Ասում են որ ամենայն մարդ Աստղիկ ունի երկնքում․ Ճշմարի՞տ է, ասա՛, հայրիկ, Իմը ո՞րտեղ է փայլում»։ — Այո՛, դստրիկ, այդ աստղերը Ունին հաշիվ ու համար, Եվ մեզանից յուրաքանչյուր Մի աստղ ունի յուր համար։ «Հայրիկ, տես, տես, աստղը թռավ Հետքից պայծառ, գիծ թողեց․ Աստղիկն ընկավ երկնքիցը, Մյուս անգամ այլ չերևեց»։ ― Ո՛հ, իմ դստրիկ, հանգիստ կացիր,
Подгруженный файл
В небе моем, как на синем поле, 
Осыпаются грезы, гаснет звезда. 
Все мои грезы — сны, и не боле, 
И не свершаются никогда. 

Не каждая ива — плакучая ива, 
Не у каждой розы розовый цвет. 
Я знаю героев, бегущих трусливо, 
И дверь, на которой запоров нет. 

Ни страсти, ни пыл ничего не значат. 
Все, что мы говорим, есть ложь. 
Сердце отноет. Глаза отплачут. 
А с голого разума что возьмешь?
В небе моем, как на синем поле, Осыпаются грезы, гаснет звезда. Все мои грезы — сны, и не боле, И не свершаются никогда. Не каждая ива — плакучая ива, Не у каждой розы розовый цвет. Я знаю героев, бегущих трусливо, И дверь, на которой запоров нет. Ни страсти, ни пыл ничего не значат. Все, что мы говорим, есть ложь. Сердце отноет. Глаза отплачут. А с голого разума что возьмешь?
Подгруженный файл
Прощай любовь моя прощай моя беда 
Ты вырвалась на волю 
Недолгая любовь омыла синевою 
И смерклось навсегда 
Взгляд моря как и твой был теплым и зеленым 
Стелили миндали 
Нам под ноги цветы И снова зацвели 
А я под Мурмелоном 
Названье местности где пьяный от тоски 
Я глохну в артобстреле 
О Лу ты зла еще и смотрят как смотрели 
Свинцовые зрачки?
Прощай любовь моя прощай моя беда Ты вырвалась на волю Недолгая любовь омыла синевою И смерклось навсегда Взгляд моря как и твой был теплым и зеленым Стелили миндали Нам под ноги цветы И снова зацвели А я под Мурмелоном Названье местности где пьяный от тоски Я глохну в артобстреле О Лу ты зла еще и смотрят как смотрели Свинцовые зрачки?
Подгруженный файл
Գիյոմ Ապոլիներ

Սերը մեռավ թևերիդ մեջ…
Ձեր հանդիպումն հիշո՞ւմ ես դու,
Ինչպես ինքն է հիշում անվերջ:
Սերը մեռա՜վ: Հարություն տուր:
Մի գարուն էլ եղավ անցյալ…
Թողե՞ց նա քեզ քնքշանքի հուշ:
– Մնաս բարով, գարո՛ւն: Դարձյալ
Կգաս դու մեզ նույնքա՜ն քնքուշ:
Գիյոմ Ապոլիներ Սերը մեռավ թևերիդ մեջ… Ձեր հանդիպումն հիշո՞ւմ ես դու, Ինչպես ինքն է հիշում անվերջ: Սերը մեռա՜վ: Հարություն տուր: Մի գարուն էլ եղավ անցյալ… Թողե՞ց նա քեզ քնքշանքի հուշ: – Մնաս բարով, գարո՛ւն: Դարձյալ Կգաս դու մեզ նույնքա՜ն քնքուշ:
Подгруженный файл
Պարզությունը իմաստության ամենաբարձր կետն է: Եթե մարդը վախենում է պարզությունից, ապա նա շատ հեռու է հասուն լինելուց: 
Յուկիո Միսիմա
Պարզությունը իմաստության ամենաբարձր կետն է: Եթե մարդը վախենում է պարզությունից, ապա նա շատ հեռու է հասուն լինելուց: Յուկիո Միսիմա
Подгруженный файл
ԳԱԲՐԻԵԼ ԳԱՐՍԻԱ ՄԱՐԿԵՍ------ԵՍ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՄ

1. Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ:
2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ով արժանի է, երբեք քո արտասվելու պատճառը չի դառնա:
3. Միայն այն պատճառով, որ մեկը քեզ չի սիրում այնպես, ինչպես դու ես ուզում, չի նշանակում, որ նա քեզ չի սիրում ամբողջ սրտով:
4. Իսկական ընկերը նա է, ով կբռնի քո ձեռքը և կզգա քո սիրտը:
5. Ինչ-որ մեկի համար թախծելու վատթարագույն միջոցը՝ լինել նրա կողքին և հասկանալ
ԳԱԲՐԻԵԼ ԳԱՐՍԻԱ ՄԱՐԿԵՍ------ԵՍ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՄ 1. Ես քեզ սիրում եմ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ: 2. Ոչ մեկը արժանի չէ քո արցունքներին: Իսկ ով արժանի է, երբեք քո արտասվելու պատճառը չի դառնա: 3. Միայն այն պատճառով, որ մեկը քեզ չի սիրում այնպես, ինչպես դու ես ուզում, չի նշանակում, որ նա քեզ չի սիրում ամբողջ սրտով: 4. Իսկական ընկերը նա է, ով կբռնի քո ձեռքը և կզգա քո սիրտը: 5. Ինչ-որ մեկի համար թախծելու վատթարագույն միջոցը՝ լինել նրա կողքին և հասկանալ
Подгруженный файл
ՍԵՐԳԵՅ ԵՍԵՆԻՆ
Չեմ ցավում ,լալիս, չեմ կանչում խոսքով,-
Ողջը ծխի պես քամին կտանի:
Ես՝ արդեն պատված խամրումի ոսկով,
Էլ չե՜մ լինելու երբեք պատանի:
Հիմա այլևս այնպես չես խփի,
Այնպես չես զարկի, սիրտ իմ ցրտահար,
Կեչու շոր հագած հողն էլ չի խաբի,
Որ ոտաբոբիկ շրջեմ անդադար:

Թափառման ոգի, բոցով քո, նայի՜ր,
Գնալով շուրթըս սակավ ես վառում:
Օ, իմ թարմությո՜ւն, առավոտային,
Աչքերի մոլուցք, հույզի վարարում:
Իմ իղձերի մեջ ժլատ եմ դարձել,
Թե՞ եղել ես, կյանք, դու միայն երազ:
ՍԵՐԳԵՅ ԵՍԵՆԻՆ Չեմ ցավում ,լալիս, չեմ կանչում խոսքով,- Ողջը ծխի պես քամին կտանի: Ես՝ արդեն պատված խամրումի ոսկով, Էլ չե՜մ լինելու երբեք պատանի: Հիմա այլևս այնպես չես խփի, Այնպես չես զարկի, սիրտ իմ ցրտահար, Կեչու շոր հագած հողն էլ չի խաբի, Որ ոտաբոբիկ շրջեմ անդադար: Թափառման ոգի, բոցով քո, նայի՜ր, Գնալով շուրթըս սակավ ես վառում: Օ, իմ թարմությո՜ւն, առավոտային, Աչքերի մոլուցք, հույզի վարարում: Իմ իղձերի մեջ ժլատ եմ դարձել, Թե՞ եղել ես, կյանք, դու միայն երազ:
Подгруженный файл
Մի մարդ վազելով եկավ Սոկրատեսի մոտ և ասաց. 
-Սոկրատես, լսե՞լ ես, թե ընկերդ ինչ է ասել քո մասին: 
​-Մի րոպե սպասիր,-ընդհատեց նրան Սոկրատեսը,-արդյո՞ք երեք հանրահայտ մաղերով մաղել ես այն, ինչ հիմա ուզում ես ասել ինձ:
-Ի՞նչ մաղեր,-զարմացավ այցելուն: 
-Առաջինը ճշմարտության մաղն է: Այն, ինչ ուզում ես ասել ինձ, արդյո՞ք ճշմարտություն է: 
-Դե ...Չգիտեմ, ես այդպես եմ լսել: 
-Փաստորեն դու չգիտես, ճի՞շտ է դա, թե՞ ոչ: Երկրորդը բարության մաղն է: Այն, ինչ ուզում ես պատմել ինձ իմ ընկերոջ մասին,
Մի մարդ վազելով եկավ Սոկրատեսի մոտ և ասաց. -Սոկրատես, լսե՞լ ես, թե ընկերդ ինչ է ասել քո մասին: ​-Մի րոպե սպասիր,-ընդհատեց նրան Սոկրատեսը,-արդյո՞ք երեք հանրահայտ մաղերով մաղել ես այն, ինչ հիմա ուզում ես ասել ինձ: -Ի՞նչ մաղեր,-զարմացավ այցելուն: -Առաջինը ճշմարտության մաղն է: Այն, ինչ ուզում ես ասել ինձ, արդյո՞ք ճշմարտություն է: -Դե ...Չգիտեմ, ես այդպես եմ լսել: -Փաստորեն դու չգիտես, ճի՞շտ է դա, թե՞ ոչ: Երկրորդը բարության մաղն է: Այն, ինչ ուզում ես պատմել ինձ իմ ընկերոջ մասին,
Подгруженный файл
ՌԵՄԱՐԿ-&lt;&lt;Հաղթական կամարը&gt;&gt;
Սիրել նշանակում է ցանկանալ ինչ-որ մեկի հետ ծերանալ։

-Դու գիտես... ես միշտ քեզ հետ եմ եղել միայն... Իսկ մնացածները... միայն անհանգստություն են եղել...

-Դու միշտ ինձ հետ ես եղել...Դու միշտ ինձ հետ ես եղել,անկախ նրանից- սիրել եմ քեզ,ատել եմ,թե անտարբեր եմ թվացել...Դրանից ոչինչ չի փոխվել: Դու միշտ ինձ հետ ես եղել,միշտ եղել ես իմ մեջ..

Սերը կնոջը սթափեցնում է և միտքը սրում, իսկ տղամարդը, ընդհակառակը, գլուխը կորցնում է։
ՌԵՄԱՐԿ-<<Հաղթական կամարը>> Սիրել նշանակում է ցանկանալ ինչ-որ մեկի հետ ծերանալ։ -Դու գիտես... ես միշտ քեզ հետ եմ եղել միայն... Իսկ մնացածները... միայն անհանգստություն են եղել... -Դու միշտ ինձ հետ ես եղել...Դու միշտ ինձ հետ ես եղել,անկախ նրանից- սիրել եմ քեզ,ատել եմ,թե անտարբեր եմ թվացել...Դրանից ոչինչ չի փոխվել: Դու միշտ ինձ հետ ես եղել,միշտ եղել ես իմ մեջ.. Սերը կնոջը սթափեցնում է և միտքը սրում, իսկ տղամարդը, ընդհակառակը, գլուխը կորցնում է։
Подгруженный файл
Ես ի՞նչ իմանամ…
Փիլիսոփաները սովորեցնում են. «Զուսպ եղեք ձեր հաճույքների մեջ»: Իսկ ես ասում եմ. «Ազատություն տվեք ձեզ, մի կողմ նետեք սանձերը»: Սիրահարվեք սատանայի պես: Խենթ եղեք: Փիլիսոփաներն անհեթեթություն են դուրս տալիս: Մի՞թե կյանքում կարող է չափից ավելին լինել բուրմունքը, չափից ավելի շատ բացված վարդեր, սոխակների երգ, կանաչ տերևներ, կարմիր արշալույսներ: Արդյոք կարելի՞ է սիրել չափավոր… «Զուսպ եղեք հաճույքների մեջ»: Խոնարհաբար շնորհակալ եմ: Կորչեն փիլիսոփաները:
Ես ի՞նչ իմանամ… Փիլիսոփաները սովորեցնում են. «Զուսպ եղեք ձեր հաճույքների մեջ»: Իսկ ես ասում եմ. «Ազատություն տվեք ձեզ, մի կողմ նետեք սանձերը»: Սիրահարվեք սատանայի պես: Խենթ եղեք: Փիլիսոփաներն անհեթեթություն են դուրս տալիս: Մի՞թե կյանքում կարող է չափից ավելին լինել բուրմունքը, չափից ավելի շատ բացված վարդեր, սոխակների երգ, կանաչ տերևներ, կարմիր արշալույսներ: Արդյոք կարելի՞ է սիրել չափավոր… «Զուսպ եղեք հաճույքների մեջ»: Խոնարհաբար շնորհակալ եմ: Կորչեն փիլիսոփաները:
Подгруженный файл
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲԼՈԿ
Արիության, փառքի ու սխրանքի մասին
Ես մոռանում էի այս դառնագին հողում, 
Երբ սեղանիս վրա` շրջանակից իր հին
Քո չքնաղ դեմքն էր ինձ մտերմորեն շողում:

Սակայն ժամը հասավ, դու հեռացար տանից
Ու նետեցի մութին ես մատանին մեր թանկ, 
Դու ուրիշին տվիր քո բախտն ու սերն անբիծ, 
Ու մոռացա ես քո դեմքը կախարդական:

Օրերն էին թռչում անիծյալ պարս դառած, 
Կիրքն ու գինին էին ինձ ծվատում անքուն, 
Ու հիշեցի ես քեզ գրակալի առաջ, 
Ու կանչեցի ես քեզ որպես պատանություն:
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲԼՈԿ Արիության, փառքի ու սխրանքի մասին Ես մոռանում էի այս դառնագին հողում, Երբ սեղանիս վրա` շրջանակից իր հին Քո չքնաղ դեմքն էր ինձ մտերմորեն շողում: Սակայն ժամը հասավ, դու հեռացար տանից Ու նետեցի մութին ես մատանին մեր թանկ, Դու ուրիշին տվիր քո բախտն ու սերն անբիծ, Ու մոռացա ես քո դեմքը կախարդական: Օրերն էին թռչում անիծյալ պարս դառած, Կիրքն ու գինին էին ինձ ծվատում անքուն, Ու հիշեցի ես քեզ գրակալի առաջ, Ու կանչեցի ես քեզ որպես պատանություն:
Подгруженный файл
Գուստավո Ադոլֆո Բեկկեր |Պոեզիան…. դու ես:
Գուստավո Ադոլֆո Բեկկերը (իսպ. ՝ Gustavo Adolfo Bécquer, իսկական անունը՝ Գուստավո Ադոլֆո Դոմինգես Բաստիդա) իսպանացի բանաստեղծ է և արձակագիր, ուշ ռոմանտիզմի ներկայացուցիչ:Բեկկերը համարվում է ժամանակակից իսպանական քնարերգության հիմնադիրներից մեկը։ Ընդամենը երկու հատորում ընդգրկող գրական ժառանգություն...

Հավերժական սեր
Արեգակը կարող է հավերժ մշուշվել,
Ծովը կարող է չորանալ մեկ ակնթարթում,
Երկրագնդի առանցքը կարող է կոտրվել,
Ինչպես մի նուրբ հախճապակի:
Գուստավո Ադոլֆո Բեկկեր |Պոեզիան…. դու ես: Գուստավո Ադոլֆո Բեկկերը (իսպ. ՝ Gustavo Adolfo Bécquer, իսկական անունը՝ Գուստավո Ադոլֆո Դոմինգես Բաստիդա) իսպանացի բանաստեղծ է և արձակագիր, ուշ ռոմանտիզմի ներկայացուցիչ:Բեկկերը համարվում է ժամանակակից իսպանական քնարերգության հիմնադիրներից մեկը։ Ընդամենը երկու հատորում ընդգրկող գրական ժառանգություն... Հավերժական սեր Արեգակը կարող է հավերժ մշուշվել, Ծովը կարող է չորանալ մեկ ակնթարթում, Երկրագնդի առանցքը կարող է կոտրվել, Ինչպես մի նուրբ հախճապակի:
Подгруженный файл
ԿԱՐՄԻՐ, ԿԱՐՄԻՐ ՎԱՐԴԸ...
Իմ սերը նման է ծաղկած մի վարդի
Հունիսի սկզբին բացված մի ծաղկի
Իմ սերը նման է անուշ մեղեդուն,
Որ հնչում է մեղմ ու քաղցրահնչյուն
Քանի դեռ կաս դու, գեղեցի'կ ընկեր
Խորը սրտիս մեջ ծաղկում է մի սեր
Էլի կսիրեմ, քեզ, իմ սիրելի
Մինչև որ ջուրը չորանա ծովի
Սե'ր իմ, մինչև որ ծովը չորանա
Արևի տապից էլ ժայռ չմնա
Էլի կպաշտեմ, քեզ, իմ' սիրելի
Քանի դեռ հոսում է ավազը կյանքի
Բարին միշտ քեզ հետ, իմ միակ ալ վարդ,
Բարին միշտ քեզ հետ, հավերժ- անավարտ
ԿԱՐՄԻՐ, ԿԱՐՄԻՐ ՎԱՐԴԸ... Իմ սերը նման է ծաղկած մի վարդի Հունիսի սկզբին բացված մի ծաղկի Իմ սերը նման է անուշ մեղեդուն, Որ հնչում է մեղմ ու քաղցրահնչյուն Քանի դեռ կաս դու, գեղեցի'կ ընկեր Խորը սրտիս մեջ ծաղկում է մի սեր Էլի կսիրեմ, քեզ, իմ սիրելի Մինչև որ ջուրը չորանա ծովի Սե'ր իմ, մինչև որ ծովը չորանա Արևի տապից էլ ժայռ չմնա Էլի կպաշտեմ, քեզ, իմ' սիրելի Քանի դեռ հոսում է ավազը կյանքի Բարին միշտ քեզ հետ, իմ միակ ալ վարդ, Բարին միշտ քեզ հետ, հավերժ- անավարտ
Подгруженный файл
Ջորջ Բայրոն
Ոսկե շղթա քեզ տվեցի,
Շղթան էր այն մեր միության.
Եվ վինը այն,որ բերեցի,
Սիրո երգեր գիտեր միայն:
Այդ սի՛րտն էր իմ հավատարիմ,
Որ քեզ բերեց վին ու շղթա.
Արժանի՞ էր նա այս բախտին,
Այս սեւ բախտին արդյոք հիմա:
Կախարդական մի հմայքով
Պարուրեցի ընծաներն այն,
Որ կռահեն մտքերը քո,
Բառեր հուշեն անկեղծության:
Կատարեցին պարտքը իրենց
Վինն ու շղթան միշտ անձնուրաց.
Բայց դու ինչու՞ չեղար անկեղծ,
Սիրդ պարտքին օտար մնաց:
Օտար ձեռքի հպմանն օտար
Չդիմացավ շղթան ամուր.
Ջորջ Բայրոն Ոսկե շղթա քեզ տվեցի, Շղթան էր այն մեր միության. Եվ վինը այն,որ բերեցի, Սիրո երգեր գիտեր միայն: Այդ սի՛րտն էր իմ հավատարիմ, Որ քեզ բերեց վին ու շղթա. Արժանի՞ էր նա այս բախտին, Այս սեւ բախտին արդյոք հիմա: Կախարդական մի հմայքով Պարուրեցի ընծաներն այն, Որ կռահեն մտքերը քո, Բառեր հուշեն անկեղծության: Կատարեցին պարտքը իրենց Վինն ու շղթան միշտ անձնուրաց. Բայց դու ինչու՞ չեղար անկեղծ, Սիրդ պարտքին օտար մնաց: Օտար ձեռքի հպմանն օտար Չդիմացավ շղթան ամուր.
71832237715271367150196770531509698908896983611669800890697499626972751069725811697187096965282569525671691242466813298267141843670276276702607967004839669127496689985466803840667729846676679666520674664512776642043966401152664010986634726266296100662960576627692866134174654999236534215765260821651019486502701565005734649724006484917064840728
Постила
Что такое Постила О нас Блог Постила ВКонтакте Кнопка «Пост!»
Новые посты Новые доски Открытки Рецепты Aрхив
Категории Темы Теги Лучшее на Постиле Какой сегодня праздник?
Помощь Правила Пользовательское соглашение Наши партнеры: Пикабу Рекламодателям