23.06.2020, 18:54:49
Ս. Եսենին Հոգնեցի ապրել հայրենի երկրում Սիրտս դաշտերի կարոտով է լիք Կթողնեմ տունն իմ,կգնամ հեռու Կշրջեմ որպես գող ու շրջմոլիկ: Կգնամ օրվա լույսերով պայծառ Փնտրելու մի հին,մի աղքատ տնակ Եվ իմ սիրելի ընկերն ինձ համար Կպահի ճիտքում մի սրած դանակ Ու կպարուրվի գարնան արևով Դաշտերում փռված դեղնավուն ճամփան, ԵՎ նա, ում անունն եմ պահում սիրով Ինձ կվռնդի հենց շեմքիցն իր տան Ու հետո նորից կդառնամ ես տուն Ուրիշի խինդով կմխիթարվեմ Լուսամուտիս տակ մի մով իրիկուն Թևքիս օղակում հոգնած կկախվեմ:
Ս. Եսենին
Հոգնեցի ապրել հայրենի երկրում
Սիրտս դաշտերի կարոտով է լիք
Կթողնեմ տունն իմ,կգնամ հեռու
Կշրջեմ որպես գող ու շրջմոլիկ:
Կգնամ օրվա լույսերով պայծառ
Փնտրելու մի հին,մի աղքատ տնակ
Եվ իմ սիրելի ընկերն ինձ համար
Կպահի ճիտքում մի սրած դանակ
Ու կպարուրվի գարնան արևով
Դաշտերում փռված դեղնավուն ճամփան,
ԵՎ նա, ում անունն եմ պահում սիրով
Ինձ կվռնդի հենց շեմքիցն իր տան
Ու հետո նորից կդառնամ ես տուն
Ուրիշի խինդով կմխիթարվեմ
Լուսամուտիս տակ մի մով իրիկուն
Թևքիս օղակում հոգնած կկախվեմ: