Ալբերտ Էյնշտեյնը դասախոսություն կարդալիս ընտրում էր դահլիճում նստած ունկնդիրներից մեկին և խոսում էր անյպես,որ թվում էր,թե իր միտքը զարգացնում է հենց միայն նրա համար։
Մի անգամ,երբ նա իր ասելիքն անվերջ ուղղում էր ուսանողներից մեկին,սա շոյված զգալով իրեն, ընդմիջմանը շողոքորթի ժպիտով դիմեց դասախոսին.
–Ասացեք,մաեստրո,ինչու՞ այսօր ձեր խոսքն անվերջ ուղղում էիք ինձ։
Եվ Էյնշտեյնը,որ չէր սիրում քծնանք ու կեղծիք, պատասխանեց այսպես.
–Ես սովորություն ունեմ լսարանի ունկնդիրների մեջ գտնել ամենաբութ դեմքը