

03.04.2019, 21:33:07
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲԼՈԿ Արիության, փառքի ու սխրանքի մասին Ես մոռանում էի այս դառնագին հողում, Երբ սեղանիս վրա` շրջանակից իր հին Քո չքնաղ դեմքն էր ինձ մտերմորեն շողում: Սակայն ժամը հասավ, դու հեռացար տանից Ու նետեցի մութին ես մատանին մեր թանկ, Դու ուրիշին տվիր քո բախտն ու սերն անբիծ, Ու մոռացա ես քո դեմքը կախարդական: Օրերն էին թռչում անիծյալ պարս դառած, Կիրքն ու գինին էին ինձ ծվատում անքուն, Ու հիշեցի ես քեզ գրակալի առաջ, Ու կանչեցի ես քեզ որպես պատանություն:
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲԼՈԿ
Արիության, փառքի ու սխրանքի մասին
Ես մոռանում էի այս դառնագին հողում,
Երբ սեղանիս վրա` շրջանակից իր հին
Քո չքնաղ դեմքն էր ինձ մտերմորեն շողում:
Սակայն ժամը հասավ, դու հեռացար տանից
Ու նետեցի մութին ես մատանին մեր թանկ,
Դու ուրիշին տվիր քո բախտն ու սերն անբիծ,
Ու մոռացա ես քո դեմքը կախարդական:
Օրերն էին թռչում անիծյալ պարս դառած,
Կիրքն ու գինին էին ինձ ծվատում անքուն,
Ու հիշեցի ես քեզ գրակալի առաջ,
Ու կանչեցի ես քեզ որպես պատանություն: