07.05.2019, 14:18:39
ՍԵՐԳԵՅ ԵՍԵՆԻՆ Չեմ ցավում ,լալիս, չեմ կանչում խոսքով,- Ողջը ծխի պես քամին կտանի: Ես՝ արդեն պատված խամրումի ոսկով, Էլ չե՜մ լինելու երբեք պատանի: Հիմա այլևս այնպես չես խփի, Այնպես չես զարկի, սիրտ իմ ցրտահար, Կեչու շոր հագած հողն էլ չի խաբի, Որ ոտաբոբիկ շրջեմ անդադար: Թափառման ոգի, բոցով քո, նայի՜ր, Գնալով շուրթըս սակավ ես վառում: Օ, իմ թարմությո՜ւն, առավոտային, Աչքերի մոլուցք, հույզի վարարում: Իմ իղձերի մեջ ժլատ եմ դարձել, Թե՞ եղել ես, կյանք, դու միայն երազ:
ՍԵՐԳԵՅ ԵՍԵՆԻՆ
Չեմ ցավում ,լալիս, չեմ կանչում խոսքով,-
Ողջը ծխի պես քամին կտանի:
Ես՝ արդեն պատված խամրումի ոսկով,
Էլ չե՜մ լինելու երբեք պատանի:
Հիմա այլևս այնպես չես խփի,
Այնպես չես զարկի, սիրտ իմ ցրտահար,
Կեչու շոր հագած հողն էլ չի խաբի,
Որ ոտաբոբիկ շրջեմ անդադար:
Թափառման ոգի, բոցով քո, նայի՜ր,
Գնալով շուրթըս սակավ ես վառում:
Օ, իմ թարմությո՜ւն, առավոտային,
Աչքերի մոլուցք, հույզի վարարում:
Իմ իղձերի մեջ ժլատ եմ դարձել,
Թե՞ եղել ես, կյանք, դու միայն երազ: