26.03.2019, 17:05:18
ՍԻՐՈ ԳԱՐՈՒՆ, ՄԻ ԾԱՂԿՈՎ ԵՍ ԴՈՒ ԳԱԼԻՍ Ինչպես մեղուն ծաղկե-ծաղիկ՝ ման եմ գալիս Հայաստանում, Աղջիկների ծիծաղի մեջ սիրտս է լալիս Հայաստանում, Շուրջս ծով է աղջիկների՝ վարդ ու նարգիզ ու նունուֆար, Բայց կարոտս ցող է լալիս վարդ բացվելիս Հայաստանում։ Սերս շատին շշնջացի, սիրուց մի լար, շատերն ասին, Աշխարհն հազար հասմիկ ունի ու նունուֆար, վարդերն ասին. Բայց մի ծաղկով է սերը սեր, ով սիրահար, դարդերն ասին, Զուր է մեղուդ ծաղկե-ծաղիկ դեռ ման գալիս Հայաստանում։
ՍԻՐՈ ԳԱՐՈՒՆ, ՄԻ ԾԱՂԿՈՎ ԵՍ ԴՈՒ ԳԱԼԻՍ
Ինչպես մեղուն ծաղկե-ծաղիկ՝ ման եմ գալիս Հայաստանում,
Աղջիկների ծիծաղի մեջ սիրտս է լալիս Հայաստանում,
Շուրջս ծով է աղջիկների՝ վարդ ու նարգիզ ու նունուֆար,
Բայց կարոտս ցող է լալիս վարդ բացվելիս Հայաստանում։
Սերս շատին շշնջացի, սիրուց մի լար, շատերն ասին,
Աշխարհն հազար հասմիկ ունի ու նունուֆար, վարդերն ասին.
Բայց մի ծաղկով է սերը սեր, ով սիրահար, դարդերն ասին,
Զուր է մեղուդ ծաղկե-ծաղիկ դեռ ման գալիս Հայաստանում։