Գարուն էր: Չեկած ամառ`
Փուլ եկավ երկնակամար,
Ձյուն մաղեց մեր բաց գլխին,
Ձյուն մաղեց` կրակի՜ պես...
-Գարուն ա, ձուն ա արել.Պ.Սեւակ
Այս գարունից անմոռւկի բույր է գալիս,
Լուռ բողոքի ու լուռ լացի ձայն է գալիս,
Այս գարունից նախնյաց ոգու ո ւ կարոտի կանչ է գալիս,
Այս գարունից,իմ կարծիքով,արդարության հոտ է գալիս...
Այս գարունը որքան նման,այնքան տարբեր է գարունից,
Որ եղել է մի դար առաջ,այն գարունից,որ այդպես էլ չեղավ ամառ
Ծնված ո ւ դեռ նոր ծնվելիք քանի՜միլիոն հայի համար: