25.05.2019, 4:12:07
Բարին ընդ քեզ իմ հայրենի երկի՛ր, իմ Հայաստա՛ն🇦🇲 Եղիշե Չարենց ԵՍ ԻՄ ԱՆՈՒՇ ՀԱՅԱՍՏԱՆԻ Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում, Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում, Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պարն եմ սիրում: Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե, Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ, Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև Ու հնամյա քաղաքների հազարամյա քարն եմ սիրում:
Բարին ընդ քեզ իմ հայրենի երկի՛ր, իմ Հայաստա՛ն🇦🇲
Եղիշե Չարենց
ԵՍ ԻՄ ԱՆՈՒՇ ՀԱՅԱՍՏԱՆԻ
Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պարն եմ սիրում:
Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև
Ու հնամյա քաղաքների հազարամյա քարն եմ սիրում: